Արխիվային լուսանկար

Սահմանապահների հարցը և ոչ միայն. ինչի մասին են խոսելու Մոսկվայում Փաշինյանն ու Պուտինը

175
(Թարմացված է 15:39 07.07.2021)
Ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատարի առաջին այցը Մոսկվա կարող է սահմանային ճգնաժամի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններ տալ։ Հնարավոր է նոր համաձայնագիր ստորագրվի։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո սա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Ռուսաստան։ Վերջին անգամ նա Մոսկվայում եղել է ուղիղ երեք ամիս առաջ` ապրիլի 7-ին։ Այն ժամանակ երկու երկրների առաջնորդները քննարկում էին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեման։

Այս անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները նշանակալի կլինեն։ Հանդիպման ժամանակ նախատեսվում է ուսումնասիրել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Ղարաբաղի կարգավորմանն առնչվող՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարաների հայտարարությունների իրականացման ընթացքը։ Սակայն քննարկումների առանցքային թեման կլինի Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած ճգնաժամի հանգուցալուծումը։

Հարկ է նշել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին։ Վերջին ամիսներին այդ համագործակցությունը նոր բաղադրիչ է ստանում` Սյունիքում և Գեղարքունիքում հայ–ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների սպասվող տեղակայման տեսքով։ Կարելի է ենթադրել, որ ռուս սահմանապահների օգնությամբ այդ հատվածների ամրացումը կարող է լուծել ճգնաժամը, որն առաջացել էր նշված մարզերի սահմանամերձ տարածքներ մայիսի 12-ին ադրբեջանական զորքի ներխուժումից հետո։ Մասնավորապես հակառակորդի զորքերը կանգնած են Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ, ինչպես նաև Սյունիքի Սև լճի շրջանում։

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Դեռ մայիսի վերջին Փաշինյանն ասում էր, որ ռուս սահմանապահներ կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիտորդական խմբեր կարող են տեղակայվել Սոթք–Խոզնավար սահմանային գծում, որը գտնվում է ադրբեջանական զինվորականների զբաղեցրած՝ ՀՀ սահմանամերձ տարածքում։ ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ–ներն էլ պետք է հայելային սկզբունքով հեռացվեն այնտեղից։

Պաշտոնական Բաքուն մինչ օրս այս առաջարկին հստակ պատասխան չի տվել, բայց, կարծես թե, ռուսական կողմը իրավիճակից դուրս գալու ավելի օպտիմալ տարբերակ է գտել։

Այսպես, Sputnik Արմենիայի տեղեկություններով, ռուս սահմանապահները պատրաստ են տեղակայվել սահմանի երկայնքով, բայց սկզբում «ոչ խնդրահարույց» հատվածներում։ Այնուհետև հայելային սկզբունքով ՀՀ և Ադրբեջանի զինուժի հեռացումից հետո, կզբաղեցնեն լարվածության կետերը։ Բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն արված են, ավելին, սոցցանցերի հայկական տիրույթում նախօրեին հայտնված լուսանկարներից դատելով՝ սահմանապահներն արդեն սկսել են ժամանել։ Ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում կհաջողվի համոզել ադրբեջանական կողմին հետ քաշել իր ուժերը նշված գյուղերի և Սև լճի տարածքից։

Մեր զրուցակիցները չեն բացառել նաև ռուս սահմանապահների տեղակայման մասին փաստաթղթի ստորագրում։ Կոնկրետ ինչ լուծումների կհանգեն կողմերը՝ պարզ կդառնա շուտով։

Նշենք, որ այն բանից հետո, երբ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ենթակայության տակ անցան Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Քաշաթաղ) շրջանները, Սյունիքի մարզն ու Գեղարքունիքի մարզի հարավային հատվածը Ադրբեջանի հետ սահմանակից դարձան։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ. Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ քարտուղարին

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Վերջին միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 5-ին. տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծվել է Վերին Շորժա գյուղը։ Նշվում է, որ 2 կողմերից վիրավորներ կան։

175
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Մոսկվա
Ըստ թեմայի
Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու համար
Զորավարժություն ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում. 12 օր Մեղրիում կրակոցներ կլսվեն
Սա սահմանային միջադեպ չէ, միջադեպը չի կարող տևել 2 ամիս. ԱԽ քարտուղարը հակադարձել է Զասին
Սուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ. «Հրապարակ»

46
(Թարմացված է 11:10 24.07.2021)
Թերթի տեղեկություններով` ամենաեկամտաբեր և փողոտ ոլորտները ենթարկվելու են Սուրեն Պապիկյանին։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ․ իշխանության փողն ինքն է տնօրինելու բառի ուղիղ և անուղղակի իմաստով։

«Նրա՝ կառավարություն տեղափոխվելով, կարելի է ասել, կազմաքանդվելու է ՏԿԵ նախարարությունը, ենթակա գրեթե բոլոր ոլորտները հանվելու են նախարարության կառուցվածքից և դրվելու են փոխվարչապետի ենթակայության տակ»,– նշված է հոդվածում։

Նախարարության ենթակայության տակ գործում է 4 մարմին՝ Ջրային կոմիտեն, Միգրացիոն ծառայությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Քաղաքացիական ավիացիան, դրանից բացի՝ մոտ երկու տասնյակի հասնող պետական ոչ առևտրային կազմակերպություններ, որպիսիք են Ջրառը, ատոմակայանը, ՀԷՑ-ը և այլն։

Ըստ օրաթերթի` կառավարության կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաև վարչապետի որոշումներով՝ ամենաեկամտաբեր և փողոտ ոլորտները ենթարկվելու են Պապիկյանին։ Անգամ ճանապարհաշինությունը ինչ-որ կոմիտեի տեսքով դուրս կգա ՏԿԵՆ-ից և ուղիղ կենթարկվի Պապիկյանին։ Նրան կենթարկվեն նաև մարզպետները և այլն։

Անակնկալ ինքնաբացարկներ ՔՊ–ում. թիմի «ժանդարմը» կգնա նոր ձևավորվելիք նախարարություն

Հոդվածագրի խոսքով` սա է պատճառը, որ Ռոմանոս Պետրոսյանը հրաժարվում է տարածքայինի նախարար նշանակվելուց։

Սուր ելույթներ, շոուներ, թատրոն. ինչպիսի՞ն կլինի 8-րդ գումարման խորհրդարանը

46
թեգերը:
Սուրեն Պապիկյան, Հայաստան
«Հայաստան» դաշինք

Եթե Սյունիքի համայնքապետներին ազատ չարձակեն, «Հայաստան» դաշինքը միջոցներ կձեռնարկի

314
(Թարմացված է 20:16 23.07.2021)
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ իրավասու մարմինները պարտավոր են ստորագրահավաքն ընդունել որպես հանրագրի մի ձև և պատշաճ ընթացք տալ դրան։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Հյուսիսային պողոտայում «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ ստորագրահավաք են նախաձեռնել ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետների։

«Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստորագրահավաքը մի քանի նպատակ ունի։ Նրա խոսքով՝ նախ սա արձանագրումն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր քաղբանտարկյալներ ունենք։

«Ավելին, արդեն իսկ Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիության առկայության պայմաններում, փաստորեն, ունենք մի իշխանություն, որը բռնի կերպով անազատության մեջ է պահում մեր գործընկերներին, ՀՀ քաղաքացիների, մարդկանց, որոնք այսօր հայրենապաշտպանության դիրքերում են գտնվում»,- նշեց Մինասյանը։

Ըստ նրա՝ իրավասու մարմինները պարտավոր են ստորագրահավաքն ընդունել որպես հանրագրի մի ձև և պատշաճ ընթացք տալ դրան։

Երրորդ նպատակն էլ այն է, որ նրանք, ովքեր ցանկանում են, իրենց վերաբերմունքն արտահայտեն այս իրողության հանդեպ։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, դաշինքի անդամ, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ընդգծեց` եթե իշխանություններն օր առաջ ազատ չարձակեն որպես պատգամավոր անձեռնմխելիությամբ օժտված իրենց գործընկերներին, ապա իրենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն։

Հետընտրական շրջանում Սյունիքի համայնքապետներին ազատությունից զրկելն Օհանյանը հետապնդում անվանեց։

«Հիմա հետապնդում են մեր գործընկերներին առաջին հերթին այն պատճառով, որովհետև առաջինը Սյունիքը ըմբոստացավ, Սյունիքն առաջինը «ոչ» ասաց իշխանությունների պարտվողական քայլերին»,- շեշտեց Օհանյանը։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ու Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

Կալանավորվել էր նաև Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց։ 

314
թեգերը:
«Հայաստան» դաշինք, ստորագրահավաք, Սեյրան Օհանյան, համայնքի ղեկավար, Սյունիք
Ըստ թեմայի
Ակնհայտ է, որ Առուշ Առուշանյանի կալանավորումն ապօրինի է. փաստաբան
Սուրիկ Օհանջանյանի կալանավորման համար հիմք չկա. պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը
Սիսիանի համայնքապետը կալանավորվեց
Կալանավորված Արթուր Սարգսյանն էլ պատգամավոր դարձավ. ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանը
ՃՏՊ

Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. մահացածը դասակի հրամանատար էր

0
(Թարմացված է 11:39 24.07.2021)
35-ամյա վարորդը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արարատի մարզում մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Արսեն Միրզոյանը հուլիսի 24-ին` ժամը 05։30-ի սահմանում, իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Մեքենան պայթել է, հետո բախվել բեռնատարին. ՔԿ–ն ներկայացնում է սարսափելի վթարի մանրամասները

Կայքի տեղեկություններով` վարորդը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում` որպես դասակի հրամանատար։

Վթար Վանաձոր քաղաքում. կա 7 վիրավոր, նրանցից մեկը կորցրել է երեխային

0
թեգերը:
վարորդ, վթար, Հայաստան
Ըստ թեմայի
ՃՏՊ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ. 28-ամյա ուղևորը մահացել է
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում
Շղթայական ավտովթար՝ Երևանի Կոմիտասի պողոտայում. բախվել է 5 ավտոմեքենա