Իշխան Սաղաթելյան

«Խորհրդարանում օր ու արև չենք տալու այս իշխանություններին». Իշխան Սաղաթելյան

82
(Թարմացված է 14:01 06.07.2021)
Իշխան Սաղաթելյանի խոսքով`ամեն օր խորհրդարանում ու խորհրդարանից դուրս մարդիկ տեսնելու են աննահանջ ու վճռական պայքար այս իշխանության դեմ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այս իշխանություններին օր ու արև չեն տալու խորհրդարանում։

Նրա խոսքով`իրենց նախկին գնահատականների և մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել։ Երկրում ձևավորված ճգնաժամը հաղթահարված չէ, իսկ այս իշխանությունը օր առաջ պետք է հեռանա։

«Մեր պայքարը շարունակելու ենք ամբողջ թափով՝ անկախ նրանից, որ կլինենք խորհրդարանում, փողոցը մեզ համար ևս կարևոր է. այս ընդդիմությունը տարբերվելու է ՀՀ բոլոր ընդդիմություններից»,-ասաց Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց`լրագրողներն էլ, հասարակությունն էլ ամեն օր տեսնելու է իրենց պայքարը։

«Յուրաքանչյուր օր խորհրդարանում ու խորհրդարանից դուրս տեսնելու եք աննահանջ ու վճռական պայքար այս իշխանության դեմ: Այս իշխանություններին օր ու արև չենք տալու և՛ բովանդակային առումով, և՛ բոլոր հնարավոր միջոցներով»,- հավելեց նա:

Ոչ թե վենդետա է լինելու, այլ կադրային ջարդ. ԱԽ քարտուղարը պնդում է՝ այդ մանդատը ստացել են

Լրագրողների հարցին, թե իշխանությանը միայնա՞կ օր ու արև չեն տալու, թե՞ համագործակցելու են օրինակ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ, Սաղաթելյանը նշեց, որ «Պատիվ ունեմ»–ի հետ դեռ նման քննարկում չեն ունեցել, բայց ինքը վստահ է, որ այդ դաշինքն իր ամբողջ ծավալով ներկայանալու է խորհրդարանում որպես արմատական ընդդիմություն։

Մանդատ տվեք` կադրեր ջարդենք, կամ «սեփական բուրդը պետականի հետ չխառնելու» նուրբ արվեստը

«Վերջին 8 ամիսների ընթացքում ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի ղեկավարների հետ պարբերաբար հանդիպումներ, շփումներ ունեցել եմ և հիմա էլ շարունակում եմ»,–ասաց Սաղաթելյանը նշելով, որ երեկ հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ, ավելի վաղ` Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հետ։

Սաղաթելյանը կատակեց, թե երբ թաքուն կհանդիպի իշխանության ներկայացուցիչների հետ, ապա այդ ժամանակ թող փորձեն ինտրիգ սարքել։

Հիշեցնենք` հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։

Արսեն Թորոսյանը գնում է ԱԺ. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ աշխատակազմի ղեկավարին

82
թեգերը:
ԱԺ, Իշխան Սաղաթելյան, Հայաստան
ԵԽԽՎ

ՀՀ–ի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կմիավորեն ուժերը. ԵԽԽՎ

53
(Թարմացված է 23:20 27.07.2021)
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը նշել է, որ կարևոր է Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումը Ադրբեջանի ու Հայաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները, Վրաստանն այս գործընթացում առաջնային դեր կխաղա։ «Արմենպրեսը», հղում անելով 1tv.ge-ին, տեղեկացնում է, որ նման հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:

«Առաջին օրինակը, որը բոլորիդ համար կարևոր է, Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մենք բոլորս համաձայն ենք, որ մենք հանդես գանք նախաձեռնությամբ, երբ պատվիրակությունը համալրվի խորհրդարանական պատվիրակություններին՝ խորհրդարանական դիվանագիտության համատեքստում միավորելու համար: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել այն խնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա», - ասել է Ռիկ Դամսը:

Նշենք, որ այսօր Ռիկ Դամսը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարների հետ։

53
թեգերը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանը քաղբանտարկյալների մասին փաստաթղթի գրեթե ոչ մի կետը չի կատարել. ԵԽԽՎ
Բրիտանական Telegraph–ը «զարհուրելի» է որակել Բաքվի «ռազմական պուրակը»
Բաքուն ստիպված է դուրս գալ Անկարայի ղարաբաղյան «լավության տակից». ո՞րն է գինը
Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կգլխավորի Արթուր Վանեցյանը

73
(Թարմացված է 19:37 27.07.2021)
Դաշինքը նորընտիր ԱԺ-ում ներկայացված կլինի յոթ պատգամավորներով, խմբակցության քարտուղարը ՀՀԿ-ական է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը կղեկավարի դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ Նրա խոսքով՝ խմբակցության քարտուղարի պարտականությունները էլ կկատարի ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորական յոթ մանդատ է ստացել։ 8-րդ գումարման ԱԺ-ում դաշինքը կներկայացնեն Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը։

Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի. ԶԼՄ

73
թեգերը:
Արթուր Վանեցյան, «Պատիվ ունեմ» դաշինք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Ով կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է
Ովքե՞ր կլինեն նոր ԱԺ–ում. խորհրդարան անցած քաղաքական 3 ուժերի ցուցակները հայտնի են
Հայտնի է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը
ՀՀ ԱԳՆ

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ- ն

0
(Թարմացված է 11:20 28.07.2021)
Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հրադադար հաստատել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից` հավելելով, որ հարադադարը հարաբերական պահպանվում է:

ԱԳՆ-ում հաստատել են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից՝ տեղեկացնելով, որ այժմ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է։

Նշենք, որ ՄԻՊ–ի տվյալներով` ժամը 10:30-ի դրությամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

0
թեգերը:
հրադադար, կրակոց, Սահման, Ադրբեջան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել
Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում