00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դեռ սպասել է պետք». Կոպիրկինը` Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին

© Photo : Facebook / Посольство России в АрменииЧрезвычайный и Полномочный Посол России Сергей Копыркин посетил Мегринский пограничный отряд Пограничного управления ФСБ России в Армении (3 июня 2021). Сюник
Чрезвычайный и Полномочный Посол России Сергей Копыркин посетил Мегринский пограничный отряд Пограничного управления ФСБ России в Армении (3 июня 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Բաժանորդագրվել
Այսօր ինչպես Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, այնպես էլ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտապի պետն անդրադարձել են Գեղարքունիքում ռուս զինծառայողների տեղակայման առաջարկին։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մեկնաբանելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հայտարարությունը, որ մոտ օրերս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ կտեղակայվեն, խորհուրդ է տվել սպասել։

«Սյունիքում արդեն իսկ ռուսական սահմանապահների դիրքեր կան` հայ–ադրբեջանական սահմանի վիճելի հատվածներում։ Իսկ ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա սպասել է պետք»,–ասաց Կոպիրկինը։

Նշենք, որ հարցում անհրաժեշտ է նաև ադրբեջանական կողմի համաձայնությունը։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Գեղարքունիքի հատվածում ռուս զինծառայողների տեղակայման հարցի առնչությամբ քննարկումներ են գնում։ Սակայն, ըստ նրա, վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Чрезвычайный и Полномочный посол России в Армении Сергей Копыркин - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին

Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Լրահոս
0