Նիկոլ Փաշինյանը` քարոզարշավին

Իշխանությունն ընտրություններում կիրառեց «նորերն ընդդեմ հների» ռազմավարությունը. Մարկեդոնով

188
(Թարմացված է 23:38 21.06.2021)
Վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին և խոսել ընդդիմության բացթողումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակն օրինաչափ էր։ Այս կարծիքին է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։

Նշենք, որ հունիսի 20–ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթեց Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. նրան հաջողվեց հավաքել ընտրողների 53,92% ձայները։ Թեև սոցհարցումներով` ընտրությունների նախօրեին Փաշինյանի կուսակցության և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի միջև տարբերությունը նվազագույն էր, սակայն «Հայաստան» դաշինքին հաջողվեց ստանալ ձայների միայն 21,04%–ը։

Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը Sputnik–ին տված հարցազրույցում ասաց, որ Փաշինյանի հաղթանակը սպասելի էր, բայց ոչ նման տարբերությամբ, հատկապես եթե հաշվի առնենք Արցախյան պատերազմում տարած պարտության գործոնը։

«Եթե հետ գնանք փետրվար, այն մեծ հույսերի, ընդդիմության բազմամարդ զանգվածային ցույցերի ամիս էր։ Սակայն քանակից որակի դրանք չվերածվեցին։ Արդեն այդ ժամանակ կարելի էր հասկանալ», – նշում է փորձագետը։

Ընդդիմության խնդիրը, ըստ Մարկեդոնովի, նաև չհամախմբվելն էր` ամեն մեկն առանձին շարասյուներով էր գնում։ Իսկ գործող իշխանությունն արդյունավետ և ստուգված ռազմավարություն կիրառեց` «հներն ընդդեմ նորերի`ասելով, որ այո, գուցե այսօր մեզ մոտ ամեն ինչ հիասքանչ չէ, բայց հիշեք, թե ինչպես էր նախկինում»։ 

«Պատիվ ունեմ»–ը չի ճանաչում ընտրությունների արդյունքները

Փաշինյանի հայտարարությանը, որ երկրում ոչ թե թավշյա, այլ պողպատե հեղափոխություն պիտի արվի, և ինքը հանդուրժող չի լինի նրանց նկատմամբ, «ովքեր թալանում էին երկիրն ու հարստություն դիզում», Սերգեյ Մարկեդոնովը թերահավատորեն է նայում։ Քանի որ նա իր կառավարման ողջ  ընթացքում կոշտ գնահատականները հաճախ հարմարեցնում էր պրագմատիկ լուծումներ գտնելու հնարավորության հետ»։

Իսկ Ռուսաստանի ղեկավարության հասցեին Նիկոլ Փաշինյանի երախտիքի խոսքերն ու խոստումները, որ խորացվելու է համագործակցությունը ՀԱՊԿ–ի և ԵԱՏՄ–ի հետ, քաղաքագետը գնահատում է որպես օրինաչափություն։

«Չէ՞ որ Փաշինյանը կառավարման երեք տարիների ընթացքում չհայտարարեց դեպի ՆԱՏՕ «թեքվելու» մասին, չասվեց, որ եվրասիական ինտեգրացիոն ուղին ավարտված է, և այսօր ընտրություն են անում եվրաատլանտիկայի օգտին, ինչպես դա արեցին Վրաստանը կամ Ուկրաինան։ Նման բան չի արվել և, կարծում եմ` չի էլ արվելու», – նշեց Մարկեդոնովը։

Եվ Ռուսաստանի առաջին երկու դեմքերի` Վլադիմիր Պուտինի և Միխայիլ Միշուստինի անունները վարչապետի կողմից առաջին ելույթի ժամանակ հնչեցնելը պատահական չէր։ «Եթե արևմտամետ կողմնորոշման մասին տարածված դիսկուրս կա, պետք է ցույց տալ` որն է կարևոր»։

«Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունը չի շփվելու Արևմուտքի հետ։ Ո՛չ, չի նշանակում։ Բայց մի՞թե Սերժ Սարգսյանի օրոք չէր`2013 թվականին, որ Հայաստանը մի քայլ էր հետ ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելուց։ Երբ ասոցիացիան չստացվեց, համապարփակ խորացված գործընկերության համաձայնագիր եղավ։ Այլ հարց են շեշտադրումները։ Չէ՞ որ Ռուսաստանը ևս, ԵՄ–ի և ՆԱՏՕ–ի անդամ չլինելով, հանդիպում է Միացյալ Նահանգների հետ, բանակցություններ վարում  արևմտյան առաջնորդների հետ», – պարզաբանում է քաղաքագետը։

Ինչու ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը

Մարկեդոնովի խոսքով` ՀՀ ընդդիմությունը պետք է աշխատի սխալների վրա և նախապատրաստվի հաջորդ ընտրություններին։

188
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ընդդիմություն, Իշխանություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքի առնչությամբ կդիմի Սահմանադրական դատարան
Նոր ճգնաժամ է լինելու. Արա Աբրահամյանը` ԱԺ ընտրությունների արդյունքների մասին
Արդյունքների լեգիտիմության հարցում կոնսենսուս չի լինի. Սուրենյանցը` ընտրությունների մասին
Սերգեյ Մարկեդոնով

Հայ-ադրբեջանական հակամարտությունում չի կարող բեկում լինել մեկ օրում. Մարկեդոնով

275
(Թարմացված է 19:05 28.07.2021)
90-ականներին լարվածություն կար Նախիջևանի և Տավուշի ուղղությամբ, իսկ վերջին պատերազմից հետո՝ նաև Սյունիքում։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի սահմանափակվում ղարաբաղյան խնդրով, քանի որ երկու երկրների սահմանի մյուս հատվածները դարձել են միջադեպերի, այդ թվում՝ զինված միջադեպերի օջախներ: Sputnik ռադիոկայանի եթերում նման կարծիք հայտնեց ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» («Международная аналитика») ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։

Նա հիշեցրեց, որ 90-ականներին լարվածություն կար Նախիջևանի և Տավուշի ուղղություններով։ Իսկ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, երբ նոր պետական սահման հայտնվեց ,և ծագեցին սահմանազատման և սահմանագծման, սահմանները հստակեցնելու հարցերը, այդ թվում՝ Սյունիքում, հարաբերություններն է՛լ ավելի բարդացան։ Եվ արդիական դարձավ այն հարցը, թե ինչ քարտեզներով է պետք սահմանազատում և սահմանագծում իրականացնել․ խորհրդային շրջանի՞, 50-60-ականների՞, տնտեսակա՞ն, թե՞ ռազմական-տեղանքային քարտեզներով և այլն։

«Գոյություն ունեն ոչ միայն աշխարհագրական և տեղագրական, այլև ռազմաքաղաքական նկատառումներ։ Ղարաբաղյան պատերազմից հետո Անդրկովկասում կտրուկ փոխվեց ստատուս քվոն։ Հայաստանը պարտված կողմ դարձավ, և Ադրբեջանը սկսեց փորձել կանոններ թելադրել»,-նշեց Մարկեդոնովը։

Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները

Վերլուծաբանը ճնշման մեթոդ է համարում ադրբեջանական խմբերի ներթափանցումը Հայաստանի տարածք, ինչպես նաև պարբերաբար աճող լարվածությունը Նախիջևանի ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ ադրբեջանական կողմն այդպիսով փորձում է ստանալ իր ուզածը, իսկ Հայաստանում ոչ միանշանակ են դիտարկվում իշխանության գործողությունները, որոնք երբեմն գնահատվում են որպես պարտվողական գծի շարունակություն:

«Ղարաբաղյան պատերազմը փակեց ստատուս քվոն, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրը չփակեց։ Քանի որ հայկական կողմի համար Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է, ադրբեջանական կողմի համար այն փակ է։ Միջանցքների և հաղորդակցության ապաշրջափակման հարցը հետաքրքիր է ադրբեջանական կողմին, իսկ հայկական կողմին՝ ոչ, և այլն»,-ընդգծեց նա։

Դրա հետ մեկտեղ Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ հեռանկարում ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու և հարաբերություններ հաստատելու որոշակի ներուժ ունեն, սակայն մի քանի գործոն կա, որոնք պետք է կարգավորվեն՝ սահմանների սահմանազատում և սահմանագծում, տարընթերցումներ Ղարաբաղի կարգավիճակի և միջանցքների բացման հարցում։ Նա ոչ պակաս կարևոր է համարում արտաքին խաղացողների դերը։

«Կարևոր է նշել, որ հրադադարը պետք է սկսվի ռուսական միջնորդության շնորհիվ։ Շատերը հայտարարում են, որ Ռուսաստանը գլուխ չի հանում, բայց մի՞թե քննադատները լավ ծրագիր ունեն, որևէ բան, որը կհաղթահարի բազմամյա ատելությունն ու երկու հարևանների միջև խնդիրները»,-նշեց Մարկեդոնովը։

Վերլուծաբանը վստահ է, որ միայն փոքր քայլերով կարելի է հասնել իրավիճակի շտկման։ Հազիվ թե հաջողվի մեկ օրում երկու երկրների հարաբերություններում արմատական առաջընթաց ապահովել։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին` ժամը 03:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում. Լաքոտ

275
թեգերը:
Սերգեյ Մարկեդոնով, Պատերազմ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Սահմանին զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի միակ շրջանավարտ Դավիթն է
Սահմանին զոհված Կորյուն Հարությունյանը բազմազավակ ընտանիքի միակ որդին էր
Կրակոցները բնակչությանը նոր զիջումների պատրաստելու համար են. քաղտեխնոլոգ
«Հայաստան» դաշինք. արխիվային լուսանկար

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում են հայտնել

227
(Թարմացված է 18:03 28.07.2021)
Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացրել է 5 կետից բաղկացած իրենց հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպումը։ Տեղեկությունը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակման, դրա հետևանքով ՀՀ Զինված ուժերի կրած կորուստների, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրման հետ կապված հարցեր։

Կողմերն ինչպես դիրքավորված էին, հիմա նույն դիրքով կանգնած են. Գեղարքունիքի մարզպետ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտարարել են՝

  1. ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները։
  2. Հայաստանյան հասարակությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լինի ՀՀ ՊՆ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակության և ընթացքի վերաբերյալ։
  3. Բաքվի բռնապետը պետք է հստակորեն հասկանա, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, համաձայն որի ձևավորվել է խորհրդարանական ազգային և առողջ ընդդիմություն, որը օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները և լծակները՝ թշնամուն միջազգային ասպարեզում սանձելու և ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով։
  4. Մեր լիակատար զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ հավաստիացնելով, որ բոլոր միջոցներով սատար ենք կանգնելու մեր բանակի զինվորներին և սպաներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու գործում։
  5. Խորին ցավակցություն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերի զոհված զինվորականների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

227
թեգերը:
Ադրբեջան, Գեղարքունիքի մարզ, Սահման, «Պատիվ ունեմ» դաշինք, «Հայաստան» դաշինք, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ալիևի ուզածը մեկն է. Հովհաննիսյանը` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին
Սահմանին զոհված Հայկ Գևորգյանը 44-օրյա պատերազմին էլ էր մասնակցել, 3 անչափահասների հայր էր
«Տնային աշխատանք է պետք». Ռուբինյանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասին
Ֆրենկ Փալոնե

ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնությունը Բաքվին. Կոնգրեսն ընդունել է Փալոնեի ուղղումը

299
(Թարմացված է 00:30 29.07.2021)
Ինչպես հաղորդում է ANCA-ի պաշտոնական կայքը, այդ ուղղումին ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենկ Փալոնեն Կոնգրեսի նիստերի դահլիճում ներկայացրել է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկը:

Իր ելույթում կոնգրեսականը ներկայացրել է Փալոնեի (#PalloneAmendment) ուղղումը և հայտարարել Արցախին օգնություն տրամադրելու և ականազերծման ծրագրին 2 մլն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին:

«Տիկնայք և պարոնայք, այս ուղղման ընդունումը կօգնի ցույց տալ, որ Վաշինգտոնը վճռականորեն դատապարտում է բռնապետական ռեժիմը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, հատկապես, երբ ագրեսիան ուղղված է երիտասարդ ժողովրդավարության դեմ», - ընթերցել է Փալոնեն:

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

Ինչպես հաղորդում է ANCA-ի պաշտոնական կայքը, այդ ուղղումին ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքը:

Ի դեպ, ինչպես գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, վերջին երեք տարիների ընթացքում Բաքուն Վաշինգտոնից մոտ 100 մլն դոլարի ռազմական օգնություն է ստացել։

Միշտ էլ նժարը թեքվում է ուժեղի կողմը. ինչպե՞ս պետք է պատասխանի Հայաստանն Ալիևին

299
թեգերը:
օգնություն, Արցախ, Ադրբեջան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Վաշինգտոնը կքննարկի Բաքվին ռազմական օգնություն տալու որոշումը վերանայելու հարցը. Բլինկեն
ԱՄՆ նախագահը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել
Նիկոլ Փաշինյանը դիմել է Վլադիմիր Պուտինին ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան
Ինչո՞ւ Ջո Բայդենը որոշեց Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել