Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը. արխիվային լուսանկար

Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին

267
(Թարմացված է 01:26 21.06.2021)
Քվեների հաշվարկն ընթացքի մեջ է։ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրն» առաջատար է։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրառում կատարել՝ անուղղակի դիմելով ընդդիմադիր համայնքապետներին։

«Այսօրվա ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետների համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինի իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու շուրջ»,- գրել է Թորոսյանը։

Նշենք, որ Սյունիքի մարզի մի քանի համայնքապետներ անդամակցում են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը։ Վերջինս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կազմում է։

Տարբեր մարզերում կան նաև ՀՀԿ–ական համայնքապետներ, որոնք սատարում են ՀՀ երրերդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքին։

Նշենք, որ քվեների հաշվարկն ընթացքի մեջ է։ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրն» առաջատար է։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

267
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Արսեն Թորոսյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
ԿԸՀ-ն ամփոփել է 168 ընտրատեղամասերի արդյունքները. առջևում «Քաղաքացիական պայմանագիրն» է
ՔՊ 58 տոկոս, «Հայաստան» դաշինք` 22. ԿԸՀ–ն ամփոփել է 80 ընտրատեղամասի արդյունքները
Արցախի նախագահը ՔՊ–ի գրասենյակում է
Սեյրան Օհանյան

Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»

221
(Թարմացված է 09:19 27.07.2021)
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հաստատել է, որ նման հանդիպում եղել է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԱԺ 8–րդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր երկրորդ ուժին` «Հայաստան» դաշինքին, տրամադրվելու է խորհրդարանի այն հատվածը, որը երկար տարիներ եղել է ԲՀԿ-ինը, և այժմ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում կլինի Սեյրան Օհանյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդիպում են ունեցել խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Ըստ թերթի՝ նրանք դիմել են ԱԺ աշխատակազմին և խնդրել տրամադրել ԱԺ-ում տարածքներ՝ իրենց հետագա աշխատանքի համար: Այստեղ խոսքը վերաբերում է նաև աշխատասենյակներին, և հենց այդ պատճառով է հանդիպումը կայացել:

221
թեգերը:
ընդդիմություն, խորհրդարան, ԱԺ, Սեյրան Օհանյան, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
Փաշինյանն «իր» ընդդիմությունն է ստեղծում. փորձագետը՝ քաղաքական ուժերի հետ հանդիպման մասին
Խաղի կանոնները փոխվում են. ինչ քայլերի կարող է դիմել խորհրդարանական ընդդիմությունը
Օրակարգ չունեցող իշխանություն և ինտելեկտուալ ընդդիմություն. ինչ կկատարվի նոր ԱԺ–ում
Արման Բաբաջանյան

Պատգամավոր Արման Բաբաջանյանը ստիպված կլինի ներողություն խնդրել ՀՅԴ-ից. դատարանը որոշել է

294
(Թարմացված է 21:01 26.07.2021)
Պատգամավորը պետք է ուղիղ եթեր դուրս գա Facebook-ում կամ ասուլիսի միջոցով ներողություն խնդրի կուսակցությունից։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Պատգամավոր Արման Բաբաջանյանը պետք է ներողություն խնդրի «Դաշնակցությունից»  հրապարակային վիրավորանքների համար։ Նման որոշում է կայացրել Երևանի դատարանը Ավագ Գաբրիելյանի գլխավորությամբ, հաղորդում է Datalex-ի դատական տեղեկատվության կայքը:

2019 թվականի դեկտեմբերին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Բաբաջանյանը կուսակցությանը անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:

Դատարանը բավարարել է կուսակցության Գերագույն մարմնի հայցը և Բաբաջանյանին պարտավորեցրել հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև որպես փոխհատուցում բռնագանձել 1 դրամ:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում Բաբաջանյանը պետք է ուղիղ եթեր մտնի ֆեյսբուքյան իր էջում և ասի հետևյալ խոսքերը․«Ներողություն եմ խնդրում Դաշնակցությունից և կուսակցության Գերագույն մարմնից ՝ 06.12.2019 թ. Ազգային ժողովի ամբիոնից իմ ելույթում վիրավորական արտահայտությունների համար»։

Բաբաջանյանը պարտավորվում է ուղիղ եթերի տեսանյութը պահպանել իր էջում։

Կա մեկ այլ տարբերակ կա՝ Բաբաջանյանը պետք է ասուլիս հրավիրի առնվազն 4 հեռուստաալիքների մասնակցությամբ, որոնց հեռարձակումը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքում, և ասի նույն տեքստը։

ԲԴԽ նախագահը Արման Բաբաջանյանին խոստացավ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով պատասխանել

Որոշումն ընդունվել է հուլիսի 16-ին, սակայն ուժի մեջ է մտնում 15 օրից: Այն կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։

294
թեգերը:
Դատարան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Արման Բաբաջանյան
Ըստ թեմայի
ՀՅԴ երիտասարդները ելակ, կոնֆետ, անդրավարտիք նետեցին կառավարության առջև. իրավիճակը լարված է
«Տղաներին այնպես են բերման ենթարկում, ասես թշնամի լինեն». ՀՅԴ-ականների ակցիան ավարտվեց
Շառլ Միշելին դիմավորեց Մհեր Գրիգորյանը, իսկ հետո «Ամոթ ձեզ» պաստառներով՝ ՀՅԴ-ականները
Զինվորի սաղավարտ

Արցախում մահացած զինվորն ինքնասպանություն է գործել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

34
(Թարմացված է 12:27 27.07.2021)
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արցախում մահացած զինվորն ինքնասպանություն է գործել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն և որոշ մանրամասներ ներկայացնում։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք»,–ասված է հաղորդագրության մեջ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր առավոտյան Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

34
թեգերը:
ինքնասպանություն, Զինվոր, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ–ն հերքում է. Քաշաթաղում փոխհրաձգություն չկա, Մարտունու վրա չեն հարձակվել
«Մի 15 րոպե է, ինչ Արտակը մեզ մոտ է». գերեվարված արցախցին վերադարձվել է
Արցախցին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ծեծի է ենթարկվել․ Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել