Տիգրան Մուկուչյան

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. Տիգրան Մուկուչյանն ամփոփեց տվյալները

889
(Թարմացված է 22:38 20.06.2021)
Կան ուժեր, որոնք էլեկտրոնային քվեարկության ժամանակ ոչ մի ձայն չեն ստացել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Էլեկտրոնային եղանակով քվեարկության իրավունք է ունեցել 650 ընտրող, որից 500-ն են մասնակցել ընտրություններին։ 45 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ ԿԸՀ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքներով առաջին տեղում է ՔՊ–ն, որին հաջորդում են «Հայաստան» դաշինքն ու Հայ ազգային կոնգրեսը։

Եվ այսպես, էլեկտրոնային քվեարկության արդյունքները հետևյալն են.
1. Արդար Հայաստան` 1 քվե,
2. Հայ ազգային կոնգրես` 43 քվե,
3. Քաղաքացիական պայմանագիր` 163 քվե,
4. Զարթոնք` կողմ քվեարկած քվեաթերթիկներ առկա չեն,
5. Ազատություն` 2,
6. Պատիվ ունեմ` 14,
7. Միասնական հայրենիք` 1,
8. Համահայկական ազգային պետականություն` կողմ քվեարկած քվեաթերթիկներ առկա չեն,
9. Լուսավոր Հայաստան` 14 քվե,
10. Մեր տունը Հայաստանն է` 2 քվե,
11. Հանրապետություն` 17 քվե,
12. Հայոց հայրենիք` 14 քվե,
13. Ազատ հայրենիք` կողմ քվեարկած քվեաթերթիկներ առկա չեն,
14. Բարգավաճ Հայաստան` 3 քվե,
15. Հայաստանի դեմակրատական կուսակցություն` 4 քվե,
16. 5165` 12 քվե,
17. Քաղաքացու որոշում` 2 քվե,
18. Շիրինյան–Բաբաջանյան դաշինք` 3 քվե,
19. Ազգային օրակարգ` կողմ քվեարկած քվեաթերթիկներ առկա չեն,
20. Վերելք` 14 քվե,
21. Ազատական` 12 քվե,
22. Հայոց արծիվներ` չեն մասնակցում ընտրությանը,
23. Հայաստանի եվրոպական կուսակցություն` կողմ քվեարկած քվեաթերթիկներ առկա չեն,
24. Հայաստան դաշինք` 135 քվե,
25. Ազգային ժողովրդական բևեռ` 6 քվե,
26. Ինքնիշխան Հայաստան` 3 քվե։

Էլեկտրոնային եղանակով ընտրելու իրավունք ունի 650 քաղաքացի։ Դրանք են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող քաղաքացիներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի չափահաս անդամները։

Հիշեցնենք` այսօր` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

889
թեգերը:
Ընտրություններ, քվեարկություն, Հայաստան, ԱԺ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
Քոչարյանի դաշինքն ու Փաշինյանի կուսակցությունը ֆավորիտներ են. ՌԻԱ Նովոստիի հարցումը
Քվեարկությանը մասնակցել են նաև 812 կալանավոր և դատապարտյալ
Որ ուժը որքան գումար է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա. տվյալներ
Էդմոն Մարուքյան. արխիվային լուսանկար

Մարուքյանի մոտ չստացվեց, կփորձի եղբայրը. պայքարը շարունակվում է

35
(Թարմացված է 10:17 04.08.2021)
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Համապետական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Թերթի տեղեկություններով` խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։

«Գյումրիում, օրինակ, ցուցակը կգլխավորի Սարիկ Մինասյանը, որը 7-րդ գումարման խորհրդարանում ԼՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Վանաձորում ընտրությունը գնալու է Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, և կրկին նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանի թեկնածությունների շուրջ։ Հրազդանում էլ կառաջադրեն Արշավիր Խաչատրյանին, որը ԼՀԿ Կոտայքի տարածքային կառույցի ղեկավարն է»,–գրում է թերթը:

Էդմոն Մարուքյանը առաջարկությամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԼՀԿ–ն ստացավ ձայների 1.22% տոկոսը և չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։

Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»

35
թեգերը:
Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ՏԻՄ ընտրություններ
Ըստ թեմայի
«Ասում են` առջևում ՏԻՄ ընտրություններն են, լավ կլինի` դիմում գրեք». Ազատանի համայնքապետ
Արմեն Սարգսյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ. ԼՀԿ առաջնորդը խոսել է իր ծրագրերի մասին
«Այս պահին աշխատանք չեմ փնտրում». ի՞նչ ծրագրեր ունի Էդմոն Մարուքյանը
Գագիկ Ծառուկյան. արխիվային լուսանկար

Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»

201
(Թարմացված է 09:26 04.08.2021)
Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում և չի շփվում։ Ավելին` որոշել է, որ աշնանը չեն մասնակցելու ՏԻՄ որևէ ընտրության։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ինչու ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը և իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։

«Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի պասիվանալու և իր թիմակիցներին աշնանը ակտիվանալու կոչ էր արել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն որոշել է պասիվ մնալ և անգամ չմասնակցել աշնանը կայանալիք որևէ ՏԻՄ ընտրության։ Դա է պատճառը, որ կուսակցությունում անգործության շրջան է, և ԲՀԿ-ականներն անգամ իրար հետ լայն ֆորմատով հանդիպումներ չեն ունենում»,–գրում է «Ժողովուրդը»։

Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը ևս, ըստ էության, իշխանության ձեռքին է հայտնվելու, և դա է պատճառը, որ այնտեղ աշխատանքից ազատումներ են սկսվել, անգամ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը հեռացել է հեռուստաընկերությունից:

«Հայտնի է նաև, որ հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։ ԲՀԿ-ն հետընտրական «մանթրաժը» որևէ կերպ չի կարողանում հաղթահարել»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։ 

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

201
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»
Հերթը հաղթանակներինն է. Ծառուկյանն ուղերձ է հղել օլիմպիադային մասնակցող հայ մարզիկներին
«Միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք». Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
Արխիվային լուսանկար

Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

6
(Թարմացված է 10:26 04.08.2021)
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 4-ի գիշերը և առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։ 

Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։

6
թեգերը:
Սահման, Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), հրադադար, հայ-ադրբեջանական
Ըստ թեմայի
Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՀՀ ՊՆ
Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը․ ՊՆ
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է ծավալվել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի. ՊՆ