Արմեն Չարչյան

«Իմ դեմ կարված գործը փուչիկ է, որը պայթելու է մի օր». Արմեն Չարչյան

711
(Թարմացված է 15:59 20.06.2021)
Արմեն Չարչյանը հայտնում է, որ երբ ձերբակալված է եղել` 37 տարվա իր աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ 2 գիշեր լրիվ հանգիստ քնել է. հեռախոսն առգրավված էր, ոչ մի կապի միջոց չկա։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը բացարձակապես անընդունելի է համարում իրեն վերագրվող մեղադրանքի կասկածը։ Չարչյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ մասին` հավելելով, որ բավականաչափ լավ տիրապետռում է օրենքներին և որևէ օրենքի խախտում չի կատարել։

«Գործը, որը կարվել է իմ դեմ, իր մեջ նյութ չի պարունակում, բացի օդից։ Այդ գործը փուչիկ է, որը պայթելու է։ Այս ամենը նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, որպեսզի ինձ ձերբակալեն։ Ասեմ, որ սա ինձ մեծ պատիվ է բերում, քանի որ եթե ես այդքան մեծ վտանգ եմ ներկայացնում ինձնից, ապա դա ինձ համար պատիվ է»,–ասաց Չարչյանը։

Նրա խոսքով` գործը բացառապես քաղաքական երանգ ունի և կախված է իր քաղաքական դիրքորոշումից։ Ավելին, նա խոստացավ գործին առնչվող նոր բան հայտնլ, սակայն երկու օրից։ Չարչյանը շնորհակալություն հայտնեց իրավապահներից, որոնց հետ շփվել է` ասելով, որ երբեմն նրանք անգամ ջերմ են եղել իր հանդեպ։

Նա նշեց նաև, որ պետք է մի կողմ դնել, թե ով է ինքը և հարցը դիտարկել իրավական տեսանկյունից։ Չարչյանը պատմեց, որ ամեն ինչին նաև մի փոքր հումորով է պետք վերաբերվել։ «37 տարվա իմ աշխատանքային գործունեության ընթացքում, ձերբակալության 2 օրերի ժամանակ առաջին անգամ 2 գիշեր լրիվ հանգիստ քնել եմ` հեռախոսն առգրավված էր, ոչ մի կապի միջոց չկար։ Շատ լավ հանգստացել եմ»,–ասաց Չարչյանը։

Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ անանուն հաղորդումը չի հանդիսանում քրգործ հարուցելու առիթ` այդ դեպքում ստուգողական գործողություններ են անում և միայն դրանից հետո արձանագրված արդյունքները կարող են քրգործի առիթ դառնալ։ Այսինքն` օրինական կերպով քրգործ հարուցելու մասին խոսք չկա։

Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանն ազատ է արձակվել այսօր։

711
թեգերը:
Ձերբակալություն, Ընտրություններ, «Հայաստան» դաշինք, Արմեն Չարչյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
«Ինքնիշխան Հայաստանի» ընտրողին հրաժարվել են 26 համարի քվեաթերթիկ տալ. Սանասարյան
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ
Ինչ խնդիրներ են ունենում հաշմանդամություն ունեցողներն ընտրատեղամասեր այցելելիս
Սերգեյ Մարկեդոնով

Հայ-ադրբեջանական հակամարտությունում չի կարող բեկում լինել մեկ օրում. Մարկեդոնով

276
(Թարմացված է 19:05 28.07.2021)
90-ականներին լարվածություն կար Նախիջևանի և Տավուշի ուղղությամբ, իսկ վերջին պատերազմից հետո՝ նաև Սյունիքում։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի սահմանափակվում ղարաբաղյան խնդրով, քանի որ երկու երկրների սահմանի մյուս հատվածները դարձել են միջադեպերի, այդ թվում՝ զինված միջադեպերի օջախներ: Sputnik ռադիոկայանի եթերում նման կարծիք հայտնեց ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» («Международная аналитика») ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։

Նա հիշեցրեց, որ 90-ականներին լարվածություն կար Նախիջևանի և Տավուշի ուղղություններով։ Իսկ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, երբ նոր պետական սահման հայտնվեց ,և ծագեցին սահմանազատման և սահմանագծման, սահմանները հստակեցնելու հարցերը, այդ թվում՝ Սյունիքում, հարաբերություններն է՛լ ավելի բարդացան։ Եվ արդիական դարձավ այն հարցը, թե ինչ քարտեզներով է պետք սահմանազատում և սահմանագծում իրականացնել․ խորհրդային շրջանի՞, 50-60-ականների՞, տնտեսակա՞ն, թե՞ ռազմական-տեղանքային քարտեզներով և այլն։

«Գոյություն ունեն ոչ միայն աշխարհագրական և տեղագրական, այլև ռազմաքաղաքական նկատառումներ։ Ղարաբաղյան պատերազմից հետո Անդրկովկասում կտրուկ փոխվեց ստատուս քվոն։ Հայաստանը պարտված կողմ դարձավ, և Ադրբեջանը սկսեց փորձել կանոններ թելադրել»,-նշեց Մարկեդոնովը։

Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները

Վերլուծաբանը ճնշման մեթոդ է համարում ադրբեջանական խմբերի ներթափանցումը Հայաստանի տարածք, ինչպես նաև պարբերաբար աճող լարվածությունը Նախիջևանի ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ ադրբեջանական կողմն այդպիսով փորձում է ստանալ իր ուզածը, իսկ Հայաստանում ոչ միանշանակ են դիտարկվում իշխանության գործողությունները, որոնք երբեմն գնահատվում են որպես պարտվողական գծի շարունակություն:

«Ղարաբաղյան պատերազմը փակեց ստատուս քվոն, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրը չփակեց։ Քանի որ հայկական կողմի համար Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է, ադրբեջանական կողմի համար այն փակ է։ Միջանցքների և հաղորդակցության ապաշրջափակման հարցը հետաքրքիր է ադրբեջանական կողմին, իսկ հայկական կողմին՝ ոչ, և այլն»,-ընդգծեց նա։

Դրա հետ մեկտեղ Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ հեռանկարում ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու և հարաբերություններ հաստատելու որոշակի ներուժ ունեն, սակայն մի քանի գործոն կա, որոնք պետք է կարգավորվեն՝ սահմանների սահմանազատում և սահմանագծում, տարընթերցումներ Ղարաբաղի կարգավիճակի և միջանցքների բացման հարցում։ Նա ոչ պակաս կարևոր է համարում արտաքին խաղացողների դերը։

«Կարևոր է նշել, որ հրադադարը պետք է սկսվի ռուսական միջնորդության շնորհիվ։ Շատերը հայտարարում են, որ Ռուսաստանը գլուխ չի հանում, բայց մի՞թե քննադատները լավ ծրագիր ունեն, որևէ բան, որը կհաղթահարի բազմամյա ատելությունն ու երկու հարևանների միջև խնդիրները»,-նշեց Մարկեդոնովը։

Վերլուծաբանը վստահ է, որ միայն փոքր քայլերով կարելի է հասնել իրավիճակի շտկման։ Հազիվ թե հաջողվի մեկ օրում երկու երկրների հարաբերություններում արմատական առաջընթաց ապահովել։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին` ժամը 03:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում. Լաքոտ

276
թեգերը:
Սերգեյ Մարկեդոնով, Պատերազմ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Սահմանին զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի միակ շրջանավարտ Դավիթն է
Սահմանին զոհված Կորյուն Հարությունյանը բազմազավակ ընտանիքի միակ որդին էր
Կրակոցները բնակչությանը նոր զիջումների պատրաստելու համար են. քաղտեխնոլոգ
«Հայաստան» դաշինք. արխիվային լուսանկար

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում են հայտնել

227
(Թարմացված է 18:03 28.07.2021)
Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացրել է 5 կետից բաղկացած իրենց հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպումը։ Տեղեկությունը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակման, դրա հետևանքով ՀՀ Զինված ուժերի կրած կորուստների, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրման հետ կապված հարցեր։

Կողմերն ինչպես դիրքավորված էին, հիմա նույն դիրքով կանգնած են. Գեղարքունիքի մարզպետ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտարարել են՝

  1. ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները։
  2. Հայաստանյան հասարակությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լինի ՀՀ ՊՆ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակության և ընթացքի վերաբերյալ։
  3. Բաքվի բռնապետը պետք է հստակորեն հասկանա, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, համաձայն որի ձևավորվել է խորհրդարանական ազգային և առողջ ընդդիմություն, որը օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները և լծակները՝ թշնամուն միջազգային ասպարեզում սանձելու և ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով։
  4. Մեր լիակատար զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ հավաստիացնելով, որ բոլոր միջոցներով սատար ենք կանգնելու մեր բանակի զինվորներին և սպաներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու գործում։
  5. Խորին ցավակցություն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերի զոհված զինվորականների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

227
թեգերը:
Ադրբեջան, Գեղարքունիքի մարզ, Սահման, «Պատիվ ունեմ» դաշինք, «Հայաստան» դաշինք, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ալիևի ուզածը մեկն է. Հովհաննիսյանը` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին
Սահմանին զոհված Հայկ Գևորգյանը 44-օրյա պատերազմին էլ էր մասնակցել, 3 անչափահասների հայր էր
«Տնային աշխատանք է պետք». Ռուբինյանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասին
Ֆրենկ Փալոնե

ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնությունը Բաքվին. Կոնգրեսն ընդունել է Փալոնեի ուղղումը

310
(Թարմացված է 00:30 29.07.2021)
Ինչպես հաղորդում է ANCA-ի պաշտոնական կայքը, այդ ուղղումին ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենկ Փալոնեն Կոնգրեսի նիստերի դահլիճում ներկայացրել է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկը:

Իր ելույթում կոնգրեսականը ներկայացրել է Փալոնեի (#PalloneAmendment) ուղղումը և հայտարարել Արցախին օգնություն տրամադրելու և ականազերծման ծրագրին 2 մլն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին:

«Տիկնայք և պարոնայք, այս ուղղման ընդունումը կօգնի ցույց տալ, որ Վաշինգտոնը վճռականորեն դատապարտում է բռնապետական ռեժիմը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, հատկապես, երբ ագրեսիան ուղղված է երիտասարդ ժողովրդավարության դեմ», - ընթերցել է Փալոնեն:

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

Ինչպես հաղորդում է ANCA-ի պաշտոնական կայքը, այդ ուղղումին ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքը:

Ի դեպ, ինչպես գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, վերջին երեք տարիների ընթացքում Բաքուն Վաշինգտոնից մոտ 100 մլն դոլարի ռազմական օգնություն է ստացել։

Միշտ էլ նժարը թեքվում է ուժեղի կողմը. ինչպե՞ս պետք է պատասխանի Հայաստանն Ալիևին

310
թեգերը:
օգնություն, Արցախ, Ադրբեջան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Վաշինգտոնը կքննարկի Բաքվին ռազմական օգնություն տալու որոշումը վերանայելու հարցը. Բլինկեն
ԱՄՆ նախագահը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել
Նիկոլ Փաշինյանը դիմել է Վլադիմիր Պուտինին ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան
Ինչո՞ւ Ջո Բայդենը որոշեց Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել