Ռոբերտ Քոչարյան

«Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու». Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել

121
(Թարմացված է 15:23 18.06.2021)
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` հունիսի 20–ին հայ ժողովուրդը պետք է ընտրի բարեկեցիկ կյանքի և անհույս աղքատության միջև։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը արտահերթ ընտրությունների քարոզարշավի ավարտին ուղերձով է հանդես եկել։

«Հունիսի 20-ը ճակատագրական օր է։ Ընտրում ենք արժանապատիվ խաղաղության ու նվաստացած խայտառակության միջև։ Ընտրում ենք բարեկեցիկ կյանքի և անհույս աղքատության միջև։ Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու։ Սուտը, տգիտությունն ու պիղծը մերժելու եք։ Կոչ եմ անում ձեզ` եկեք նորից միասին շենացնենք մեր տունը, մեր Հայաստանը»,–ասում է ՀՀ երկրորդ նախագահը։

Նրա խոսքով `պետք է երկրում հարատև խաղաղություն հաստատվի։ Վերականգնվի հայ ժողովրդի արժանապատվությունը։

«Բուժենք վերքերը։ Հավերժացնենք մեր հերոսներին ու իմաստ հաղորդենք նրանց սխրանքին։ Մեր ամենօրյա տքնաջան աշխատանքով առողջ, կիրթ, բարեկեցիկ կյանք կերտենք մեր երեխաների ու մեր թոռների համար։ Դա պետք է լինի մեր կատարելիք ընտրության իմաստը։Եվ ընդհանրապես` մեր ապրած կյանքի իմաստը։ Վստահ եմ, որ չեք սխալվի։ Իսկ դուք վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դեպի ուժեղ Հայաստան», - նշում է Քոչարյանը։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։

121
թեգերը:
ուղերձ, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Սկզբում, որ տեսա, վախեցա». Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին. լուսանկար
«Ամեն ինչ լավ է լինելու». Սամվել Կարապետյանը կրկնել է Քոչարյանի կարգախոսը
«Պետք է աջակցենք Ռոբերտ Քոչարյանին». Օնիկ Գասպարյանն ուղերձ է հղել
Դմիտրի Պեսկով

Երևանի ու Բաքվի հետ շփումների մեջ ենք. Պեսկովը` Փաշինյանի հայտարարության մասին

243
(Թարմացված է 14:16 29.07.2021)
Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի լիարժեքորեն ապահովվի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչը՝ ՌԴ սահմանապահներին տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով, հայտարարել է, որ այժմ Երևանի և Բաքվի հետ շփումներ են ընթանում պայմանավորվածություններն իրականացնելու համար:

Փաշինյանն այսօր կառավարության նիստում առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետեր տեղակայել հայ–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

«Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի լիարժեքորեն ապահովվի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը», - ասել Է Պեսկովը լրագրողներին:

Ճշտող հարցին, թե պատրա՞ստ են կատարել Փաշինյանի խնդրանքը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է. «Երևանի հետ շփումները շարունակվում են։ Ավելացնելու բան չունեմ»։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

243
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Դմիտրի Պեսկով, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
44–օրյա պատերազմից հետո առաջին լայնածավալ էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին. տեսանյութ
Դատապարտում ենք էսկալացիան. ԱՄՆ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում. Փաշինյան
Սա այն մարտական դիրքն է, որը հայերը հետ են վերցրել ադրբեջանցիներից. բացառիկ լուսանկարներ
Դատարան

Բաքվի դատարանը հայ գերիների ևս մեկ խմբի 6 տարվա ազատազրկման դատապարտեց

56
(Թարմացված է 13:44 29.07.2021)
Ավարտվեց հայ գերիների դեմ կեղծված քրեական գործով եւս մեկ դատական գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Բաքվի դատարանը Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների ևս մեկ խմբի դատապարտեց 6 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է Sputnik Ադրբեջանը, դատավճիռ կայացվեց Եղիշ Հովհաննեսի Աստանյանի, Կարեն Արմենի Արամյանի, Տիգրան Մանիկի Ավագյանի, Գրիգոր Գևորգի Գևորգյանի, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովիկի Գևորգյանի, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանի, Վոլոդյա Գագիկի Հակոբյանի, Անդրանիկ Սրապի Սուքիասյանի, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանի, Գրիգոր Սեյրանի Սաղաթելյանի և Էդուարդ Արմենի Կիրակոսյանի նկատմամբ:

Նշվում է, որ նիստը տեղի է ունեցել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:

Դատախազը պահանջել էր հայ գերիներին (Բաքվում նրանց որպես ահաբեկչական զինված խմբավորման անդամներ են ներկայացնում) 7 տարվա ազատազրկման դատապարտել՝ պատժից հետո վտարելով Ադրբեջանից։

Ադրբեջանում 2 հայ զինծառայողի 15 տարվա ազատազրկման են դատապարտել

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

Արմեն Սարգսյանը գերիների թեմայով խոսել է Իտալիայի Սենատի փոխնախագահի հետ

56
թեգերը:
Ադրբեջան

Ինչպես պետք է լուծվի տարածքային վեճը. Սարգսյանը`մոլորյալ մոտեցում ունեցողների մասին

0
ՀԽՍՀ Կրասնոսելսկի վարչական շրջանի նախկին ղեկավար Զարեհ Սարգսյանն անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, հատկապես Գեղարքունիքի հատվածում ծավալված ռազմական գործողություններին։

Ադրբեջանն այսօր մարտնչում է Արծվաշենի մոդելով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Զարեհ Սարգսյանը։

«Ժամանակին, քանի կար Արծվաշենը, Ճամբարակում և հարակից շրջաններում լարվածություն չկար, սակայն Արծվաշենի անկումից հետո ադրբեջանցիներն ընդհուպ մոտեցան Հայաստանի սահմաններին, և այսօրվա գործողություններն այդ առումով հիշեցնում են 1990-ականնների դեպքերը»,– ասաց նա։

Սարգսյանի խոսքով` մենք, ճիշտ է, զբաղված ենք եղել սահմանի պաշտպանության խնդիրներով, բայց պարզվեց, որ դա այդքան էլ արդյունավետ չենք արել և մեր դիրքերն ամրապնդելու համար շատ ժամանակ ենք բաց թողել։

«Այսօր էլ, ցավոք, կան մարդիկ, որոնք մտածում են, թե մեր երկրի սահմանների պաշտպանության խնդիրը մերը չէ, ՀԱՊԿ–ինն է, ուրիշինը, բայց ոչ մերը, մինչդեռ վերջին ամիսների, օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մոլորյալ մոտեցում է, հետևաբար պետք է հասկանանք, որ մեր սահմանների անառիկության երաշխավորը միայն մենք ենք ու գործելու պարագայում կունենանք և՛ զորակցողներ, և՛ օգնողներ»,– ասաց ՀԽՍՀ Կրասնոսելսկի վարչական շրջանի նախկին ղեկավարը։

Սարգսյանի համոզմամբ` բոլոր տարածքային վեճերը պետք է այնպես լուծվեն, որ դրանց այլևս անդրադարձ չլինի, ուստի անհրաժեշտ է, որ սահմանազատման հարցերը լուծվեն հնարավորինս արագ։

 

0
թեգերը:
Արծվաշեն, Սահման, Ադրբեջան, Հայաստան