Լևոն Տեր-Պոտրոսյան

Ալիևից մենք վտանգ չունենք. պատերազմ անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև. Տեր-Պետրոսյան

572
(Թարմացված է 22:45 15.06.2021)
Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ հավերժ թշնամիներ չեն կարող լինել 2 հարևանները, քանի որ այդպես մենք մեր գոյությունն ենք վտանգում

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանը կարծում է, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից որևէ վտանգ չկա. անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը։ Տեր-Պետրոսյանը նման կարծիք հայտնեց «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում։

«Ալիևից ոչ մի վտանգ չկա` խաղաղություն է տիրում, ռուսական զորքերը կանգնած են և պատերազմն անհնար է։ Սակայն ընթացը պետք է լինի Թուրքիայի և Ադրբեջանի հետ համաձայնության գալը։ Հավերժ թշնամիներ չեն կարող լինել 2 հարևանները` մենք մեր գոյությունն ենք վտանգում»,–ասաց Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով` այլևս որևէ հայ չի կարող լուծել Ղարաբաղի հարցը` չկա նման բան` ԼՂ հարցի լուծումն այլևս մեզնից չէ կախված։

Նշենք, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7–ին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

«Լավատես չեմ, որ ընտրությունները հաշտ կանցնեն. կենաց-մահու խնդիր է». Տեր–Պետրոսյան

572
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Ազգային ժողովի ընտրություններ, Ադրբեջան, Հայաստան, Պատերազմ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
Էս անփորձ երիտասարդները պետք է հրաժարական տան. ի՞նչ խոստացավ Ծառուկյանը Շիրակի ընտրողներին
«Ջահե՛լ, քո ձեռքերի և ոտքերի դողը շուտով վերադառնալու է». Նիկոլ Փաշինյանը` Վահե Հակոբյանին
«Կարեն Կարապետյանը դարձել է мальчик на побегушках». Նիկոլ Փաշինյան
Սերգեյ Կոպիրկին

ՌԴ սահմանապահները մասնակիորեն տեղակայվել են Սյունիքում. Կոպիրկին

164
(Թարմացված է 23:08 03.08.2021)
Ռուսաստանը լրացուցիչ միջոցներ է ներգրավվել, այդ թվում ՝ անձնակազմ ՝ Սյունիքի մարզի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահներին տեղակայելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին ՌԴ սահմանապահների տեղակայման գաղափարը մասնակիորեն իրագործվել է Սյունիքի մարզում։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայել` հստակեցնելով, որ այդ կտրուկ միջոցներն անհրաժեշտ են սահմանի դեմարկացիայի և դիմիլիտացիայի աշխատանքների շուտափույթ կազմակերպման համար, առանց ռազմական բախումների ռիսկի։

«Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված, ի հավելումն այն ծառայությունների վայրի, որոնք ավանդաբար ռուս սահմանապահներին են վերապահվել։ Հիշեցնեմ, որ դա Իրանի և Թուրքիայի հետ սահմանն է։ Հիմա Ռուսաստանից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում` անձնակազմ, որպեսզի մեր սահմանապահներին նման խնդրահարույց սահմաններում տեղակայենք, մասնավորապես այնտեղ, որտեղ սահմանը, ճանապարհը, այսպես ասած երկու տարածքներով է անցնում»,–ասել է Կոպիրկինը։

Նա նշել է, որ հունիսին այցելել է Սյունիքի մարզ, ստուգել ռուս և հայ սահմանապահների սահմանային անցակետերը և զրուցել բնակիչների հետ:

«Ես հասկացել եմ, թե որքան կարևոր է ռուս սահմանապահների ներկայությունը , ռուսական դրոշի ներկայությունը, որպեսզի պահպանվի կայուն իրավիճակը, որպեսզի ինչ–որ միջադեպեր չլինեն։ Գործնականում դա հաջողվում է իրականացնել, այդ թվում` եթե ինչ–որ կենցաղային հարցեր, խնդիրներ են ծագում, ապա ռուս սահմանապահները ներգրավվում են դրանց լուծմանը։ Իմ կարծիքով հատկապես կարևոր է, որ ռուս սահմանապահների ներկայությունը թույլ է տալիս տեղի բնակչությանը, որն իր համար բոլորովին նոր, ողբերգական իրավիճակում է հայտնվել , ավելի հարմարավետ զգալ, ավելի հանգիստ»,–ասել է նա։

«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին

ՀՀ–ում ՌԴ դեսպանի խոսքով` ինչ վերաբերում է մյուս խնդրահարույց տարածքներին, ապա կարող է միայն ասել, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։

«Մենք հասկանում ենք այս խնդրի ողջ կարևորությունը, ռուսական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել։ Բայց դա մի հարց է, որը եռակողմ ձևաչափով քննարկում է պահանջում։ Գործնական աշխատանք է տարվում», - ասել է Կոպիրկինը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։

164
թեգերը:
Հայաստան, Սյունիք, Սահման, Դեմարկացիա, սահմանապահ, Դելիմիտացիա, ռուս, Ռուսաստան
Ըստ թեմայի
Շուռնուխում և Որոտանում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում
Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ
Ռուսաստանի աջակցությամբ Հայաստան է վերադարձել 81 գերի. ՀՀ–ում ՌԴ դեսպան
Վրաստանի և Հայաստանի վարչապետները

Վրաստանի վարչապետն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

23
(Թարմացված է 17:18 03.08.2021)
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական բարիդրացիական հարաբերություններն ապագայում ավելի կամրապնդվեն: Նաև ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել ակտիվ երկխոսության համար այս փոխշահավետ համագործակցության էլ ավելի ամրապնդման գործում»,– գրել է Վրաստանի վարչապետն իր ուղերձում։

Արմեն Սարգսյանը զանգել է Նիկոլ Փաշինյանին

Ղարիբաշվիլին եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել:Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Պաշտոնը ստանձնում եք կարևորագույն ժամանակաշրջանում. Փաշինյանը շնորհավորել է Սիմոնյանին

Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք երեկ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

23
թեգերը:
Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Նիկոլ Փաշինյան, Իրակլի Ղարիբաշվիլի
Борец Арсен Арутюнян

Տոկիո–2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկային խաղում, բայց դեռ մեկ շանս ունի

18
(Թարմացված է 08:51 04.08.2021)
Հայաստանցի ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, 2018 թվականի Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատի հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտություն կրեց Տոկիոյում ընթացող 32–րդ ամառային օլիմպիական խաղերի հենց մեկնարկային խաղում։

Հայաստանցի ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, 2018 թվականի Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատի հետ և 1-6 հաշվով պարտություն կրեց՝ չկարողանալով դուրս գալ հաջորդ փուլ։

Եթե Բեհբայարը դուրս գա եզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և օլիմպիական բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա։

Քառորդ եզրափակիչում Մոնղոլիայի ներկայացուցչի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Ռիզա Աթրինագարչին, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլին՝ առավելության հասնելով 3-2 հաշվով։

Արսեն Հարությունյանն այսօրվա մեր միակ ներկայացուցիչն է օլիմպիական խաղերում։

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։

«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում

Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

18