Միհրան Պողոսյան

Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել իր իսկ որոշումը

364
(Թարմացված է 11:36 16.06.2021)
Միհրան Պողոսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում 11-րդն է։ Հունիսի 8-ին ԿԸՀ–ն որոշում էր կայացրել նրա գրանցումն անվավեր ճանաչել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը չեղարկելը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել։ Տեղեկությունը հրապարակվել է «Քեթրին» ՀԿ–ի ֆեյսբուքյան էջում, որի հիմնադիրը Պողոսյանն է։

«Միհրան Պողոսյանի հայցը բավարարվեց։ ԿԸՀ ընտրական հանձնաժողովն ընդունել է որոշում, որում նշված է` հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 129-Ա որոշումը ճանաչել անվավեր»,–նշված է «Քեթրինի» տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Պողոսյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ–ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով:

Դիմումին կից ներկայացվել էր Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից ստացված տեղեկանքը, որի համաձայն` Պողոսյանը հանդիսանում է համալսարանի առաջին կուրսի ուսանող և ՀՀ–ից բացակայում է հարգելի պատճառով։

ԿԸՀ–ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանն ընտրական ցուցակում չի լինի

Բայց քանի որ օրենքով նախատեսված ժամկետը 22 օրով խախտված է եղել, ոստիկանությունը մերժել է Պողոսյանի ներկայացուցչին, վերջինն էլ այն բողոքարկել է վարչական դատարանում։

Սակայն մինչ վարչական դատարանը որոշում կկայացներ, Պողոսյանը նույն բուհից երկրորդ տեղեկանքն է ներկայացրել վիզաների վարչություն, թե իբր նա համալսարանի նախապատրաստական դասընթացներում է ընդգրկված եղել, ինչի համար էլ բացակայել է երկրից։ Բուհը, սակայն, այդ երկրորդ տեղեկանքի իսկությունը չի հաստատել։

364
թեգերը:
«Պատիվ ունեմ» դաշինք, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Միհրան Պողոսյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
Փաշինյանի կուսակցությանը զրկել ընտրություններին մասնակցելուց․ Արա Զոհրաբյանի առաջարկը
ԿԸՀ-ն մերժեց․ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցեն ընտրություններին
ԿԲ նախագահը կանխատեսում է՝ ընտրությունները չեն հանգեցնի գնաճի
Սեյրան Օհանյան

Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»

222
(Թարմացված է 09:19 27.07.2021)
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հաստատել է, որ նման հանդիպում եղել է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԱԺ 8–րդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր երկրորդ ուժին` «Հայաստան» դաշինքին, տրամադրվելու է խորհրդարանի այն հատվածը, որը երկար տարիներ եղել է ԲՀԿ-ինը, և այժմ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում կլինի Սեյրան Օհանյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդիպում են ունեցել խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Ըստ թերթի՝ նրանք դիմել են ԱԺ աշխատակազմին և խնդրել տրամադրել ԱԺ-ում տարածքներ՝ իրենց հետագա աշխատանքի համար: Այստեղ խոսքը վերաբերում է նաև աշխատասենյակներին, և հենց այդ պատճառով է հանդիպումը կայացել:

222
թեգերը:
ընդդիմություն, խորհրդարան, ԱԺ, Սեյրան Օհանյան, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
Փաշինյանն «իր» ընդդիմությունն է ստեղծում. փորձագետը՝ քաղաքական ուժերի հետ հանդիպման մասին
Խաղի կանոնները փոխվում են. ինչ քայլերի կարող է դիմել խորհրդարանական ընդդիմությունը
Օրակարգ չունեցող իշխանություն և ինտելեկտուալ ընդդիմություն. ինչ կկատարվի նոր ԱԺ–ում
Արման Բաբաջանյան

Պատգամավոր Արման Բաբաջանյանը ստիպված կլինի ներողություն խնդրել ՀՅԴ-ից. դատարանը որոշել է

295
(Թարմացված է 21:01 26.07.2021)
Պատգամավորը պետք է ուղիղ եթեր դուրս գա Facebook-ում կամ ասուլիսի միջոցով ներողություն խնդրի կուսակցությունից։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Պատգամավոր Արման Բաբաջանյանը պետք է ներողություն խնդրի «Դաշնակցությունից»  հրապարակային վիրավորանքների համար։ Նման որոշում է կայացրել Երևանի դատարանը Ավագ Գաբրիելյանի գլխավորությամբ, հաղորդում է Datalex-ի դատական տեղեկատվության կայքը:

2019 թվականի դեկտեմբերին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Բաբաջանյանը կուսակցությանը անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:

Դատարանը բավարարել է կուսակցության Գերագույն մարմնի հայցը և Բաբաջանյանին պարտավորեցրել հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև որպես փոխհատուցում բռնագանձել 1 դրամ:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում Բաբաջանյանը պետք է ուղիղ եթեր մտնի ֆեյսբուքյան իր էջում և ասի հետևյալ խոսքերը․«Ներողություն եմ խնդրում Դաշնակցությունից և կուսակցության Գերագույն մարմնից ՝ 06.12.2019 թ. Ազգային ժողովի ամբիոնից իմ ելույթում վիրավորական արտահայտությունների համար»։

Բաբաջանյանը պարտավորվում է ուղիղ եթերի տեսանյութը պահպանել իր էջում։

Կա մեկ այլ տարբերակ կա՝ Բաբաջանյանը պետք է ասուլիս հրավիրի առնվազն 4 հեռուստաալիքների մասնակցությամբ, որոնց հեռարձակումը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքում, և ասի նույն տեքստը։

ԲԴԽ նախագահը Արման Բաբաջանյանին խոստացավ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով պատասխանել

Որոշումն ընդունվել է հուլիսի 16-ին, սակայն ուժի մեջ է մտնում 15 օրից: Այն կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։

295
թեգերը:
Դատարան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Արման Բաբաջանյան
Ըստ թեմայի
ՀՅԴ երիտասարդները ելակ, կոնֆետ, անդրավարտիք նետեցին կառավարության առջև. իրավիճակը լարված է
«Տղաներին այնպես են բերման ենթարկում, ասես թշնամի լինեն». ՀՅԴ-ականների ակցիան ավարտվեց
Շառլ Միշելին դիմավորեց Մհեր Գրիգորյանը, իսկ հետո «Ամոթ ձեզ» պաստառներով՝ ՀՅԴ-ականները
Նռնակ. արխիվային լուսանկար

Դավթաշենում «СРБ» տեսակի մարտական նռնակ է հայտնաբերվել

0
(Թարմացված է 12:58 27.07.2021)
Սակրավորները հայտնաբերված նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող սեփական տներին հարակից տարածքում նռնակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ–ում ստացել են հուլիսի 27-ին, ժամը 10։25-ի սահմաններում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտակայքում հայտնաբերվել է «СРБ» տեսակի մարտական նռնակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, իսկ փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

0