Նիկոլ Փաշինյանը` Սյունիքում. արխիվային լուսանկար

2.5 միլիարդ դրամ ենք հատկացրել Սյունիքում սահմանապահ ուղեկալներ կառուցելու համար. Փաշինյան

153
(Թարմացված է 16:15 15.06.2021)
ԱԱԾ սահմանապահ զորքերը պահպանության են անցել սահմանային բնագծի Գորիս–Կապան հատվածում, որի երկարությունը 115 կմ է։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանի կառավարությունը 2.5 միլիարդ դրամ է հատկացրել Սյունիքում սահմանապահ ուղեկալներ կառուցելու համար։ Քարոզարշավի շրջանակներում Գորիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկությունը հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց` ներկայում ՀՀ հարավարևելյան սահմանն անցնում է Սյունիքի մարզով, որի համար առաջացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի տեղակայման հարց։ Սահմանապահ զորքերը պահպանության են անցել սահմանային բնագծի Գորիս–Կապան հատվածում, որի երկարությունը 115 կմ է։

«Այդ հատվածում նախատեսվում է կառուցել թվով 8 ուղեկալ։ Այստեղ մենք արագության խնդիր ունենք, բայց փորձում ենք ամեն ինչ օրինական ճանապարհով անել, օրինակ` մրցույթ անցկացնել և այլն»,–ասաց Փաշինյանը։

Սյունիքում ռուսական ռազմական ներկայությունն ուժեղացված է․ Կոպիրկին

Նա հավելեց, որ առաջիկայում սահմանի այդ հատվածը լիարժեք վիճակում կլինի։

Նշենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք:

Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանցիները գողանում են հայերի կենդանիներին. ՄԻՊ–ի փաստերը

153
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Սյունիք, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, զորք, քարոզարշավ
Ըստ թեմայի
Ինչպես է Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը խախտում ճանապարհային երթևեկության կանոնները
Ադրբեջանի զորքերը պիտի դուրս գան ՀՀ սահմաններից. Փաշինյանը ներկայացրեց իր պատկերացումները
Փաշինյանը փոխում է ՔՊ–ի ամփոփիչ հանրահավաքի օրը
Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Ավագյան
Էդմոն Մարուքյան. արխիվային լուսանկար

Մարուքյանի մոտ չստացվեց, կփորձի եղբայրը. պայքարը շարունակվում է

18
(Թարմացված է 10:14 04.08.2021)
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Համապետական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Թերթի տեղեկություններով` խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։

«Գյումրիում, օրինակ, ցուցակը կգլխավորի Սարիկ Մինասյանը, որը 7-րդ գումարման խորհրդարանում ԼՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Վանաձորում ընտրությունը գնալու է Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, և կրկին նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանի թեկնածությունների շուրջ։ Հրազդանում էլ կառաջադրեն Արշավիր Խաչատրյանին, որը ԼՀԿ Կոտայքի տարածքային կառույցի ղեկավարն է»,–գրում է թերթը:

Էդմոն Մարուքյանը առաջարկությամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԼՀԿ–ն ստացավ ձայների 1.22% տոկոսը և չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։

Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»

18
թեգերը:
Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ՏԻՄ ընտրություններ
Գագիկ Ծառուկյան. արխիվային լուսանկար

Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»

175
(Թարմացված է 09:26 04.08.2021)
Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում և չի շփվում։ Ավելին` որոշել է, որ աշնանը չեն մասնակցելու ՏԻՄ որևէ ընտրության։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ինչու ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը և իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։

«Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի պասիվանալու և իր թիմակիցներին աշնանը ակտիվանալու կոչ էր արել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն որոշել է պասիվ մնալ և անգամ չմասնակցել աշնանը կայանալիք որևէ ՏԻՄ ընտրության։ Դա է պատճառը, որ կուսակցությունում անգործության շրջան է, և ԲՀԿ-ականներն անգամ իրար հետ լայն ֆորմատով հանդիպումներ չեն ունենում»,–գրում է «Ժողովուրդը»։

Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը ևս, ըստ էության, իշխանության ձեռքին է հայտնվելու, և դա է պատճառը, որ այնտեղ աշխատանքից ազատումներ են սկսվել, անգամ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը հեռացել է հեռուստաընկերությունից:

«Հայտնի է նաև, որ հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։ ԲՀԿ-ն հետընտրական «մանթրաժը» որևէ կերպ չի կարողանում հաղթահարել»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։ 

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

175
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»
Հերթը հաղթանակներինն է. Ծառուկյանն ուղերձ է հղել օլիմպիադային մասնակցող հայ մարզիկներին
«Միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք». Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են