Նիկոլ Փաշինյանն ու Օնիկ Գասպարյանը

Նիկոլ Փաշինյանը գաղտնալսե՞լ է Օնիկ Գասպարյանին․ հետաքրքիր բացահայտումներ

483
(Թարմացված է 21:01 11.06.2021)
Փաշինյանի խոսքով՝ ինքն անվերապահորեն վստահել է ԳՇ պետին ու պատերազմի ժամանակ էլ միայն նրա ասածներն է լսել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ուշագրավ մանրամասներ է բացահայտել իր և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին։ Իր խոսքով՝ մինչև Օնիկ Գասպարյանին ԳՇ պետ նշանակելը, նրանք զրույց են ունեցել։

«Ես իրեն ասել եմ՝ Օնի՛կ, ես մենակ մի բանից եմ վախենում, իմ կարծիքով՝ դու նախկին իշխանությունների հետ ամուր կապեր ունես: Ինքը պատասխանել է, որ՝ ոչ, խնդիր չունես, մի անհանգստացիր»,- հայտարարել է Փաշինյանը։

Իր խոսքով՝ Օնիկ Գասպարյանին վստահել է հարազատ եղբոր նման ու նրա խոսքերն էլ երբեք կասկածի տակ չի դրել: Պատերազմի ընթացքում էլ լսել է միայն նրա ասածը:

«Նոյեմբերի 20-ին Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսազրույց է ունենում Սերժ Սարգսյանի հետ, էդ հեռախոսային խոսակցության մեջ իմ մասին ասում են ամենավերջին բառերը, հետո պայմանավորվում են, որ հանդիպեն»,- պատմում է Նիկոլ Փաշինյանը՝ առանց մանրամասնելու, թե որտեղից է իմացել ՀՀ երրորդ նախագահի ու ԳՇ նախկին պետի հեռախոսազրույցի բովանդակությունը։

Փաշինյանի խոսքով՝ նույն երեկո իրենք հանդիպել են կառավարական առանձնատանը Օնիկ Գասպարյանի նախաձեռնությամբ։

«Ինքն ինձ ասում է՝ որոշում կայացրու, հրաժարական տուր։ Ասում եմ՝ Օնիկ ջան, քանի՞ օր չես քնել։ Ասում է՝ մի 4-5 օր չեմ քնել։ Ասում եմ՝ քեզ խնդրում եմ, արի էս խոսակցությունը մոռանանք, գնա, քնի, հանգստացի։ Հետո կանչում եմ, ասում եմ՝ Օնիկ, տես, ես քեզ անվերապահորեն վստահել եմ, ուզում եմ շարունակել քեզ անվերապահորեն վստահել»։

Օնիկ Գասպարյանը դեռ պատասխան է տալու Շուշիի համար. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի խոսքով՝ դրանից հետո ինքը զգում է, որ ԳՇ-ի վրա քաղաքական ազդեցություններ կան, հետո էլ համոզվում է, որ պատերազմի ժամանակ շատ բաներ իրեն ճիշտ չեն զեկուցվել: Հետո էլ իր համար ակնհայտ է դառնում, որ ԳՇ-ն աստիճանաբար անցնում է ընդդիմության շարքերը:

«Վերջերս լուրեր են տարածվում, թե իբր ես նոյեմբերի 9-ի երեկոյան հայտարարությունը ստորագրելիս մղվել եմ ստորագրելու այդ տխրահռչակ թուղթը՝ Բարխուդարլու, Խրեմլու, այդ բոլոր փաթեթները միասին, ու թե իբր Օնիկն է ինձ հորդորել, զգուշացրել ու թույլ չի տվել, որ թուղթն այդ տարբերակով ստորագրեմ: Իրականությունն ուղիղ հակառակն է: Տասը մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է այն ստորագրել»։

Փաշինյանի խոսքով՝ ինքը հիմա էլ դրա համար Օնիկ Գասպարյանին չի մեղադրում, այլ մեղադրում է, որ հակառակ լուրերն է տարածում:

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն,ՀՀ նախագահը 2 անգամ չստորագրեց։

Մարտի 10-ին կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Օնիկ Գասպարյանն այդ որոշումը վիճարկում է դատարանում։

483
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի գործով դատավորի անվտանգության ապահովման համար միջոցներ են ձեռնարկվել
Օնիկ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում է հայտնվել. «Հրապարակ»
«Լսիր, Նիկոլ, պարկեշտության սահմանները մի անցնի». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Փաշինյանին
ԼՀԿ

Կան քաղաքական ուժեր, որոնք հատուկ շրջում և 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին. Անի Սամսոնյան

23
(Թարմացված է 15:10 12.06.2021)
Անի Սամսոնյանն ահազանգում է, որ ոչ միայն ստեր են տարածում իրենց ուղղված, այլ նաև նախընտրական պաստառներն են շարքից հանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վստահեցնում է, որ կան քաղաքական ուժեր և մարդիկ, որոնք հատուկ շրջում են և անհատական զրույցներում 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին։ Սամսոնյանն այդ մասին հայտարարեց այսօր Երևանում քարոզարշավի ժամանակ։

«Սուտ համար առաջին` ասում են, որ մեզ ձայն չտան, քանի որ ԼՀԿ–ն ընտրական շեմը չի հաղթահարելու։ Երկրորդ սուտն էլ այն է, որ ասում են` ԼՀԿ-ին ձայն չտաք, քանի որ օգնելու ենք վերարտադրվել իշխող ուժին։ Եվ, վերջապես, սուտ համար երրորդ` շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, թե ԼՀԿ–ն նպաստելու է նախկինների վերադարձին»,–ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով` իրենք մրցակից են որոշ ուժերի, ինչի հետևանքով էլ մարդիկ չեն ալարում և բարձրանում ու ավտոճանապարհներին փակցված պաստառները դիտավորյալ վնասում են։

Սամսոնյանը հայտնեց, որ Շատին գյուղի մոտակայքում` բավական բարձր հատվածում տեղադրված իրենց պաստառն են վնասել հենց այն հատվածում, որտեղ պատկերված է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի. խոստանում է` քաբաբի մասին չեն խոսի

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

23
թեգերը:
Ընտրություններ, քարոզարշավ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Անի Սամսոնյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Քննությունը կպարզի ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու դեպքի հանգամանքները
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել
Ռոբերտ Քոչարյան

«Գոնե եկեղեցուն հանգիստ թողեք». Քոչարյանն անդրադարձավ Փաշինյանի հայտարարություններին

68
(Թարմացված է 14:05 12.06.2021)
Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ իշխանությունն ամեն ինչ իրար է խառնել և հիմա էլ եկեղեցու մասին է ինչ–ինչ բաներ ասում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ իշխանությունը երկրում ամեն ինչ խառնել է իրար և հիմա էլ եկեղեցուն հանգիստ չեն տալիս։ Քոչարյանը նման կարծիք հայտնեց քարոզարշավի շրջանակներում Ստեփանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին պարբերաբար խոսում է եկեղեցու և հոգևորականների մասին։ Մասնավորապես, այսօր Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ վերջին տարիներին և վերջին օրերին հոգևոր էլիտայի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, հեղափոխությունը ձախողելու համար։

«Այս երկրում օրական մի բան են փոխում ու ասում։ Սաղ խառնեցին իրար, ժողովրդին իրար վրա հանեցին, և հիմա էլ եկեղեցուն հանգիստ չեն տալիս։ Լավ, գոնե եկեղեցուն հանգիստ թողեք»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` իրենք գալիս են փոխելու ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ Դիլիջանում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ էլիտաները՝ հոգևորից մինչև քաղաքական, պետք է խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ։

«Դուք տեր չեք, դուք այլևս ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր»,–ասել էր Փաշինյանը։

Ի պատասխան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն էլ արձագանքել էր, թե հոգևորականությունը ժողովրդին տեր է եղել և տեր էլ մնալու է մշտապես:

Նրանից բացի թեմային արձագանքել էին նաև այլ հոգևորականներ` քննադատելով Փաշինյանի հայտարարությունը։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

Մի եղեք չարի սերմնացան․ եկեղեցին կոչ է անում քաղաքական ուժերին զերծ մնալ անպատշաճ խոսքերից

68
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Եկեղեցի, Նիկոլ Փաշինյան, քարոզարշավ, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Դուք փոխանակ Շուշին պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել» Փաշինյանը` Քոչարյանին
Մենք գալիս ենք պաշտպանելու մեր սահմանները․ Ռոբերտ Քոչարյան
Փաշինյանի հետ համագործակցությունը բացառվում է, իսկ Քոչարյանի՞. Արման Աբովյանի պատասխանը
Կծառայե՞ն կանայք բանակում. Քոչարյանը խոսեց հզոր պետություն ունենալու մասին
«2008 թ.–ից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել, հասկացա՞ք». Քոչարյան
Սիրանուշ Սահակյան

Հայ գերիների դատավարության արդյունքները միջազգայնորեն չեն կարող ընդունվել. իրավապաշտպան

0
ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 26 հայ ռազմագերիների հետ կապված հարցին, որոնց գործերն արդեն ուղարկվել են վարույթ և քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:

Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ` ադրբեջանական կողմի հարուցած դատավարությունները շինծու բնույթ են կրում։ Դրանց ընթացքում խախտվել են մեր քաղաքացիների հիմնաքարային իրավունքները, հետևաբար այդ դատավարությունների արդյունքները միջազգայնորեն չեն կարող լինել ընդունելի։

Ըստ նրա` հայ ռազմագերիներից որևէ մեկը ներկայացված չէ իր կողմից ընտրված պաշտպանի միջոցով, իսկ պաշտպանության իրավունքը առանցքն է. եթե անձին պաշտպանվելու իրավունք և հնարավորություններ չեն տրվում, ապա դատապարտման օրինականությունն արդեն իսկ կասկածի տակ է առնվում։

«Որևէ մեկը միամտորեն չի հավատում, որ ադրբեջանական իշխանությունների կողմից ֆինանսավորվող և նշանակված հանրային պաշտպանները հայատյացության այս մթնոլորտում կարող են ապահովել պաշտպանության իրավունքի իրացումը։ Սա ընդամենը մի ասպեկտն է։ Մենք գործ ունենք նաև խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցների օգտագործման հետ, ինչը ևս անթույլատրելի է, էլ չեմ խոսում առհասարակ այս գործը քննող դատավորների անաչառության և անկախության մասին, որովհետև քաղաքական պատվերով գործեր քննելը հիմնախնդիրներից մյուսն է»,– նշեց իրավապաշտպանը։

Այդուհանդերձ, Սահակյանը լավատեսորեն է տրամադրված, որովհետև բոլոր հայ ռազմագերիների գործերը գտնվում են ՄԻԵԴ–ում, որն իր հերթին վերահսկողություն է իրականացնում նաև ներպետական դատարանների կողմից իրականացված արդարադատության նկատմամբ և կարող է գնահատական տալ, թե արդյո՞ք անձի դատապարտումը չի խախտում կոնվենցիայի արդար դատաքննության իրավունքը։

Սահակյանի կարծի​քով` կարճ ժամանակ անց բոլոր գանգատների առարկաները փոխվելու են և մենք ունենալու ենք վեճ միջազգային դատական ատյանում, որը պահանջելու է ադրբեջանական քրեական գործի և դատավարության նյութերը, ուստի այս փուլում ադրբեջանական իշխանությունների ողջ դեմքը պարզվելու է միջազգային հանրության առջև, հենց միջազգային հարթակներում մերկացվելու է ադրբեջանական կողմի զեղծարարությունը, ինչը բնորոշ է բազում այլ գործերին։

Իրավապաշտպանի պնդմամբ` ՀՀ իշխանությունների ռեսուրսները պետք է ուղղվեն Ադրբեջանի պաշտոնատար անձանց առնչությամբ պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմների գործարկմանը, և միջազգային հանրությունն իսկապես կարող է իրավիճակը փոխել, շտկել, առավել ևս, որ Ադրբեջանը միջազգային ճնշումներին դիմակայելու բավարար ռեսուրս չունի։

Չմոռանանք Բաքվի քայլերը. Արման Աբովյանը` գերիների հարցի և «գլխատված» ԱԳՆ–ի մասին

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան

0
թեգերը:
Հայաստան, հայ, Ադրբեջան, գերի
Ըստ թեմայի
Գերիների վերադարձը կարող է 1-2 տարի տևել. Սահակյանը ներկայացրեց գործընթացի մանրամասները
Աժ-ում փակ դռների հետևում քննարկել են գերիների վերադարձի հարցը
Արտակ Զեյնալյանը հավանական գերիների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել. 16+