Ռոբերտ Քոչարյան, հայաստան, բանակ, ընտրություններ, novoti armenii, yntrutyunner, kocharyan, banak
Ռոբերտ Քոչարյան. արխիվային լուսանկար

Կծառայե՞ն կանայք բանակում. Քոչարյանը խոսեց հզոր պետություն ունենալու մասին

217
(Թարմացված է 12:03 11.06.2021)
Քոչարյանն ասաց` վերջին 3 տարվա ընթացքում ունեինք 2 ոլորտ, որի վրա պետական համակարգ մտած սորոսականները համակարգված ձևով հարձակվում էին` բանակը և ազգային գաղափարախոսությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, թե պատրաստ ենք գնալ այնպիսի քայլերի, որ բոլորը, այդ թվում` կանայք բանակում ծառայության գնան։ Քոչարյանը Եղվարդում քարոզարշավի շրջանակներում նման կարծիք հայտնեց` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ, որ ազգովի դառնանք զինվոր։

«Մի քիչ ռադիկալ առաջարկ է, որ բոլորը ծառայեն, այդ թվում` նաև կանայք։ Սա Իսրայելի օրինակն է. ինձ համար իդեալական է, որ թշնամաբար տրամադրված հարևանների դեպքում ստեղծել են հզոր պետություն։ Սակայն սա այն հարցն է, որը պետք է մեծ կոնսենսուսով քննարկվի Հայաստանում»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` բանակը պետք է ուժեղացնել, սակայն կանանց ներգրավվելը ծառայության մեջ վերջին քայլը պետք է լինի, որը պետք է կյանքի կոչվի գուցե հանրաքվեով։

Քոչարյանն ասաց` վերջին 3 տարվա ընթացքում ունեինք 2 ոլորտ, որի վրա պետական համակարգ մտած սորոսականները համակարգված ձևով հարձակվում էին` բանակը և ազգային գաղափարախոսությունը։ Հենց այս իսկ պատճառով էլ, ըստ նրա, փակեցին մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները։

Արծվանիկում չե՞ն համոզում մարդկանց չընտրել «Հայաստան» դաշինքին. ոստիկանությունը հերքել է

 

217
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Կին, Բանակ, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (293)
Ըստ թեմայի
Հենց գերիների թեման բարձրանում է՝ ռուսների գրպանն են գցում. Քոչարյան
«Կփորձենք չսխալվել». Փաշինյանի, թե Քոչարյանի հետ կոալիցիայի կգնա Տեր-Պետրոսյանը
«Դուք փոխանակ Շուշին պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել» Փաշինյանը` Քոչարյանին
Քվեաթերթիկներ

ԿԸՀ-ն ներկայացրել է ևս 3 տեղամասերի վերահաշվարկի արդյունքները

204
(Թարմացված է 21:35 24.06.2021)
Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 16 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում):

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն -1
  2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -5
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -1
  5. «Ազատություն» կուսակցություն 0
  6. «Պատիվ ունեմ» դաշինք –2
  7. «Միասնական հայրենիք» կուսակցություն 0
  8. «Համահայկական ազգային պետականություն կուսակցություն» 0
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն -1
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն –1
  11. «Հանրապետություն» կուսակցություն 0
  12. «Հայոց հայրենիք» կուսակցություն 0
  13. «Ազատ հայրենիք» դաշինք -2
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն +20
  15. «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» –1
  16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն +2
  17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն –2
  18. «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» –2
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն -1
  20. «Վերելք» կուսակցություն -2
  21. «Ազատական» կուսակցություն -0
  22. «Հայաստանի եվրոպական կուսակցություն» 0
  23. «Հայաստան» դաշինք -2
  24. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 0
  25. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 0

Նշենք, որ երեկ`հունիսի 24–ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ էր իրականացրել, որի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները՝ 659-ով, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքինը` 5-ով։
Վերահաշվարկվել էր ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չէր արձանագրվել, 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չէր արձանագրվել:

Ավելի քան 70 ընտրական տեղամասերում վերահաշվարկ կիրականացվի. ԿԸՀ

204
թեգերը:
ԱԺ, Ընտրություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Վերահաշվարկ, քվեարկություն
Ըստ թեմայի
ՔՊ ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանը նաև Իրանի քաղաքացի է. ԿԸՀ–ն մերժել է գրանցումը
ԿԸՀ–ն համաձայնություն է տվել, որ պատգամավորի թեկնածուին զրկեն ազատությունից
ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները
Արխիվային լուսանկար

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

75
(Թարմացված է 21:09 24.06.2021)
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները հաստատել են գործողությունների համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ «ի շահ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման»:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով մի շարք հարցեր, այդ թվում նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները վերականգնելու համար:

«Շարունակվել է մտքերի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Դրական է գնահատվել կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Հայաստանի և  Ադրբեջանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թ․-ի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբողջական իրականացումն ապահովելու Ռուսաստանի ջանքերին:

«Հաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման շահերից ելնելով», - նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորման հարցերը։ Ռուսաստանի նախագահը նաև փոխանցել է իր տպավորությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վերջերս կայացած բանակցություններից:

Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է. Սարգսյանը` Արցախի մասին

Կողմերը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համատեղ աշխատանքը այլ մակարդակներում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Քիյամադինլի բնակավայրի շրջանում՝ 2020 թ․-ի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն:

Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով՝ յուրաքանչյուր կողմից մինչև 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ գծով կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ:

75
թեգերը:
Արցախ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է
Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը
Արցախում 500 000 դրամ կտրամադրվի այն վիրավորներին, որոնք աջակցություն չեն ստացել ՀՀ–ում
Նախընտրական պաստառներ Երևանի կենտրոնում

Ե՞րբ կհանեն «թեկնածուական» գովազդները. պարզաբանում են պատասխանատուները

0
(Թարմացված է 12:54 24.06.2021)
Ընտրություններն անցյալում են։ Որքան կարող են Երևանի փողոցներում կախված մնալ նախընտրական պաստառները։

 

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Այս խորհրդարանական ընտրությունները նախորդներից տարբերվեցին ոչ միայն մասնակցող քաղաքական ուժերի առատությամբ, այլև քարոզարշավի համար ծախսած միջոցներով ու նախընտրական գովազդի քանակով։ Քաղաքական ուժերը նախընտրական արշավի համար գումար չխնայեցին` բոլորից շատ ծախսել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 373 մլն դրամ, իսկ «Ազատական» կուսակցությունը չէր ծախսել և ոչ մի լումա։

ՀՀ պատմության ամենաանկանխատեսելի ընտրություններն էին. Փաշինյան

ԿԸՀ–ն Հայաստանի ողջ տարածքում հաստատել էր 495 գովազդային վահանակի տեղադրում։ Բնականաբար, դրանց մեծ մասը կենտրոնացած է Երևանում։ Արտաքին գովազդի արժեքը` կախված տեղից և չափերից, տատանվում էր 5.000-2.000.000 դրամի սահմաններում։

Агитационный баннер партии Гражданский договор в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառը

Ընտրություններն անցան, եթերում այլևս քաղաքական գովազդներ չկան, սակայն քաղաքի փողոցներում գովազդային վահանակների, ստենդերի և կանգառում տեղադրված բաներների վրա շարունակում են կախված մնալ այս կամ այն ուժի համար քվեարկելու կոչերը։ Քաղաքացիներից շատերը բողոքում են`գովազդը աչք է ծակում։

Sputnik Արմենիայի թղթակիցը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանից հետաքրքրվել է, թե որքան ժամանակ կարող է  կախված մնալ թեկնածուների և կուսակցությունների գովազդը։ Սմբատյանն ասաց, որ ընտրություններից հետո իրենց գերատեսչության լիազորությունները գովազդի ծավալի նկատմամբ սպառվում են։

Агитационный баннер партии Просвещенная Армения в Еревaне
© Sputnik / Aram Nersesyan
Էդմոն Մարուքյանի նախընտրական պաստառը

Արտաքին գովազդով զբաղվող գործակալություններից մեկում ասացին, որ քաղաքական ուժերի հետ պայմանագրերը հիմնականում կնքվել են մեկ ամսով` քարոզարշավի մեկնարկի օրվանից սկսած, կամ երկու շաբաթով` միայն նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածի համար։ Դեռ շուրջ երկու շաբաթ գովազդային վահանակները կարող են մնալ, բայց հետո դրանք կհանվեն, քանի որ այժմ արտաքին գովազդի համար ամենապիկ սեզոնն է։

Քաղաքացիների ծայրահեղ հակադիր կարծիքները ընտրությունների արդյունքների մասին. տեսանյութ

«Ամառն ինքներս ենք շահագրգռված բաներները և վահանակները պայմանագրերի ավարտից հետո անմիջապես հանել, քանի որ, որպես կանոն, գները բարձրանում են և նույն տեղը կարելի է ավելի թանկ վաճառել», – նշեցին գործակալությունում։

Агитационный баннер блока Честь имею в Еревaне
© Sputnik / Aram Nersesyan
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական պաստառը

Մեկ այլ գործակալությունում էլ պատմեցին, որ քաղաքական որոշ ուժեր արդեն իսկ դիմել են նախընտրական գովազդները հանելու համար, սակայն գործընթացը կարող է մեկ շաբաթից ավելի տևել` վահանակները շատ են, աշխատակիցները` քիչ։ Սակայն կան նաև այնպիսի կուսակցություններ, որոնք խնդրում են նախընտրական գովազդը փոխարինել «ամենօրյայով»։

«Քաղաքական ուժ կա, որը պահանջում է, որ գովազդը մնա մինչև պայմանագրում նշված վերջին օրը։ Նրանք դրա համար գումար են վճարել, և մենք պետք է կատարենք պայմանագրային պարտավորությունները», – ասացին գործակալությունից։

Рекламный баннер благотворительного фонда Тиграна Арзаканцяна на трассе M-4
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրան Արզաքանցյանի նախընտրական պաստառը

Միևնույն ժամանակ քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ գովազդային բաներների և վահանակների վերահսկումն իրականացվում է առկա չափանիշների և մի շարք օրենքների համաձայն, և հնարավոր չէ պարտադրել, որ դրանք հանվեն։ Պայմանագրային պարտավորություններ են գործում գովազդի պատվիրատուի և գործակալության միջև, որոնք պետք է պահպանեն գովազդի տեղադրման ժամկետները։ Բայց քաղաքապետարանից խոստացան վերահսկել, որ քաղաքական գովազդը պայմանագրում նշված ժամկետից ավելի չմնա։

Агитационный баннер Демократической партии Армении в Еревaне
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախընտրական պաստառը

«Գործակալություններն արդեն նախազգուշացված են, նախընտրական գովազդը (պայմանագրի ժամկետն ավարտված) հանելու գործընթացը մեկնարկել է երկուշաբթի օրվանից», – ասել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունում։

Агитационный баннер партии Процветающая Армении в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
ԲՀԿ–ի նախընտրական պաստառը

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

0
թեգերը:
գովազդ, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Երևան
Ըստ թեմայի
Իշխանությունն ընտրություններում կիրառեց «նորերն ընդդեմ հների» ռազմավարությունը. Մարկեդոնով
«Էշեր». ընտրողի քվեարկությունը զարմացրեց հանձնաժողովականներին. տեսանյութ
Ընտրության արդյունքներն անկանխատեսելի էին. Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները