Քարվաճառ

Վերջնական հրաժարո՞ւմ Քարվաճառից. ի՞նչ է թաքնված Փաշինյանի առաջարկի տակ

1632
(Թարմացված է 11:43 11.06.2021)
Ադրբեջանի հետ սահմանների հստակեցման մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը վերաբերում է միայն մի հատվածին, այն մի շարք լուրջ հարցեր է առաջացնում։

Հունիսի 9-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Ադրբեջանին առաջարկեց հայելային տարբերակով զորքերը հեռացնել շփման գծից։ Դրանից հետո սահմանագծի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահներ, և արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ սկսվի Սոթք–Խոզնավար հատվածի սահմանների ճշգրտման աշխատանքը։

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի հրաժարվում սահմանազատման և սահմանագծման գործընթացից (և այս խոսքերից վախենալ պետք չէ), և այն Արցախին չի վնասի։

Միանգամից մի քանի հարց է առաջանում

Ինչո՞ւ Սոթք–Խոզնավար հատվածը։

Փաստացի, Հայաստանի արևելյան սահմանը երեք տարբեր մաս ունի։ Փաշինյանն առաջարկում է հստակեցնել սահմանը միայն Սոթք–Խոզնավար հատվածում։

Участок армяно-азербайджанской границы Сотк-Хознавар согласно картам Google
© Photo : Google
Սոթք–Խոզնավար հատվածը

Եվս երկու հատվածի ճակատագիրը պարզ չէ։ Առանց ճշգրտման են մնում Սոթքից վերև (Գեղարքունիքի մարզի հիմնական մասն ու ամբողջ Տավուշի մարզը) ու Խոզնավարից հարավ մինչև Իրանի հետ սահմանն (որն անմիջապես սահմանակից է ադրբեջանցիների կողմից զբաղեցրած Արցախի Քաշաթաղի շրջանի հետ) ընկած շփման գծերը։

Армяно-азербайджанская граница севернее Сотка согласно картам Google
© Photo : Google
Սոթքից վերև ընկած հատվածը

Առաջին հարցը. Հայաստանի համար հստակ չէ Ադրբեջանի հետ ամբո՞ղջ սահմանը, թե՞ միայն Սոթք–Խոզնավար հատվածը։ Եվ երկրորդ հարցը` մենք հրաժարվո՞ւմ ենք նոյեմբերի 25-ին Ադրբեջանի վերահսկողությանը հանձնած Շահումյանի (Քարվաճառ/Քելբաջար) և Քաշաթաղի շրջանների մի մասի նկատմամբ հավակնություններից։

Եթե մենք պաշտոնապես ճանաչում ենք, որ այնտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, ապա հայկական կողմը պաշտոնապես և վերջնական «հրաժեշտ» է տալիս Քարվաճառին։

Карвачар (24 ноября 2020). Карабах
© Sputnik / Aram Nersesyan
Քարվաճառ

Ի վերջո, նոյեմբերի 9-ի հայտարարության կետը ստորագրվել է Ադրբեջանի կողմից ռազմական ճնշման պայմաններում։ Եվ ապագայում իրավական տեսանկյունից այս փաստարկը հնարավոր կլիներ օգտագործել։

Ի՞նչ է սպասվում Խոզնավարից Իրանի սահման ընկած հատվածին

Հասկանալի չէ նաև, թե ինչ է տեղի ունենալու Խոզնավար գյուղից հարավ ընկած մնացած հատվածում։ Շփման գծի մոտ գտնվող այդ տարածքը կարելի է երկու հատվածի բաժանել։

Առաջինը այն հատվածն է, որտեղով անցնում է Գորիս–Դավիթ Բեկ և Կապան–Ճակատեն ճանապարհը։

Դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ռուս սահմանապահները ճանապարհի այդ հատվածներում կապահովեն երթևեկության անվտանգությունը։

Дорога Горис-Капан-Чакатен согласно картам Google
© Photo : Google
Գորիս–Դավիթ Բեկ և Կապան–Ճակատեն ճանապարհը

Այս տարվա փետրվարին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այդ հատվածի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Սակայն այդ պայմանավորվածության էության մասին մարտի 8-ի մեր հարցմանն ի պատասխան մենք որևէ մեկնաբանություն չստացանք։

Փաստորեն շփման գծի այդ հատվածն ու ճանապարհն առանձին ինչ-որ կարգավիճակ ունեն (ընդ որում` անհասկանալի է, թե ինչ կարգավիճակ)։

Եթե ենթադրենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այստեղ «բավարարվում» են փաստացի վերահսկմամբ, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել Սոթք–Խոզնավար հատվածում։

Երկրորդը մինչև Իրանի սահմանը Ճակատեն գյուղից հարավ ընկած շփման գծի հատվածն է։

Այս հատվածը ևս անհամաձայնեցված է մնում, և հարց է առաջանում` ինչո՞ւ։

Եթե Սոթք–Խոզնավար հատվածի վերաբերյալ Փաշինյանի առաջարկը կապված է միայն այստեղ ադրբեջանական ԶՈւ–ի ներխուժման հետ, ապա խնդիրը հենց դրանում է։ Անթույլատրելի է սկսել դելիմիտացիայի գործընթացը ուժի կիրառման սպառնալիքի տակ (կամ փաստացի ներխուժման)։  Սա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում է։

Նույն հաջողությամբ ադրբեջանական ԶՈւ–ն կարող է ներխուժել Ճակատենից հարավ գտնվող հատված և պահանջել իրեն շահավետ պայմաններով սահմանագծում և սահմանազատում իրականացնել։

Армяно-азербайджанская граница южнее Чакатена согласно картам Google
© Photo : Google
Ճակատենի հատվածը

Ստացվում է, որ իշխանության առաջարկած որոշումը, ի հեճուկս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության, ոչ մի կերպ չի բխում Երևանի և Ստեփանակերտի շահերից։ Առավել ևս, չի ապահովում դրանց անվտանգությունը։

Այն մասին, որ խորհրդային սահմանների ճանաչմամբ Հայաստանը Արցախն ադրբեջանական է ճանաչում ընթերցեք Sputnik Արմենիայի այս հոդվածում։

1632
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, Սյունիք, Սոթք, Խոզնավար, Դելիմիտացիա, Դեմարկացիա, Սահման, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Հայաստան, Քարվաճառ
Ըստ թեմայի
«Հիմա ավելի զգոն ենք». Քարվաճառի արծիվ զինվորները պատմում են իրենց ծառայության մասին
«Քարվաճառն, իհարկե, հայկական է». իմքայլական պատգամավորը փոշմանե՞լ է
Ադրբեջանի ՊՆ մեքենան պայթել է Քարվաճառում. կան զոհեր
Նիկոլ Փաշինյան

«Առաջ կմղենք համագործակցության օրակարգը». Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

34
(Թարմացված է 18:49 19.06.2021)
Օգտվելով առիթից՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Իրանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ռայիսիի պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի ժողովրդի և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ՝ ի նպաստ երկու երկրների զարգացման, առաջընթացի և բարօրության։

Օգտվելով առիթից՝ Փաշինյանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում և միաժամանակ վերահաստատել տարածաշրջանային մարտահրավերները համատեղ ջանքերով չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը։

«Լիահույս եմ նաև, որ ձեր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նոր ձեռքբերումներ մեր երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը՝ հարստացնելով այն նորանոր ծրագրերով և նախաձեռնություններով»,– ասել է Փաշինյանը։

Նա Իրանի նորընտիր նախագահին քաջառողջություն, արդյունավետ աշխատանք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել։

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ`հունիսի 18–ին։

Ի սկզբանե յոթ թեկնածու էր մրցում Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից երեքը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել էր Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսիի, երկու այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Գազիզադե Հաշեմիի, ինչպես նաև բարեփոխիչ և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:

Նախնական տվյալներով` նախագահական ընտրություններում Էբրահիմ Ռայիսիին կողմ է քվեարկել ընտրողների ավելի քան 62 տոկոսը՝ 28,6 միլիոնից 17,8 միլիոնը: Ռայիսիի բոլոր մրցակիցներն արդեն ընդունել են նրա հաղթանակը։

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

34
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Սերժ Սարգսյան

Ձեր քվեարկությունից է կախված՝ Արցախը կմնա հայկակա՞ն, թե՞ ոչ. Սերժ Սարգսյան