Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ընտրողների հետ

Փաշինյանը 2018թ․-ի հաջողությունը չի ունենա, բայց ճակատագրական պարտություն նույնպես չի կրի

246
(Թարմացված է 23:29 10.06.2021)
Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ Sputnik Արմենիայի համար

Հերթական արտահերթը

Հունիսի 7-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական նախընտրական քարոզարշավը։ Բայց դե-ֆակտո այն ընթանում է առնվազն մարտից, այսինքն՝ այն պահից, երբ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ քվեարկության անցկացման հնարավորության մասին։ Թեև Փաշինյանի նախաձեռնությունից առաջ էլ մի քանի ամիս շարունակ խրթին բանակցություններ էին ընթանում իշխանությունների, խորհրդարանական խմբակցությունների և արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությամբ, որոնք համակարգում էր նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս ամենն ընթանում էր բողոքի փողոցային ցույցերի ֆոնին։

Թե կուլիսային հանդիպումները, թե զանգվածային ցույցերը կառուցվում էին հիմնականում ապագա ընտրությունների մեթոդների շուրջ։ Քննարկվում էր կառավարությունը «ժ․պ․» նախդիրով գլխավորելու հնարավորությունը վարչապետի համար։ Եվ իհարկե՝ ընդդիմադիր ճամբարներում առաջ էր քաշվում Փաշինյանի հրաժարականի գաղափարը։

2021թ․-ի ընտրությունները երկրորդ անընդմեջ արտահերթը կլինեն, ինչը խոսում է ընդհանուր առմամբ պետական համակարգի անկայունության մասին։ Երկու ընտրարշավները՝ 2018 և 2021թթ․-ի, մեկ ընդհանուր գիծ է միավորում։ Եվ առաջին, և երկրորդ դեպքերում Հայաստանի քաղաքական դասն ու քաղաքացիները փորձում էին շտկել օրինականության և լեգիտիմության միջև առաջացած ճեղքը։ Երկրի իշխանության առանցքային մարմինների գործունեությունը ֆորմալ առումով գործող օրենսդրությանը չի հակասում։ Սակայն հասարակության, ինչպես նաև բուն կառավարման կառույցների ներսում քաղաքական դժգոհություն է առկա։ Ընդ որում, քաղաքացիների որոշակի մասի կողմից կառավարության գործունեությունն ընկալվում է որպես երկրի ազգային շահերին և իղձերին անհամապատասխան մի բան։

Իհարկե, երկու վաղաժամկետ արշավների միջև սկզբունքային տարբերություններ կան։ 2018 թ․-ին իրադարձություններն առավելապես ներքաղաքական օրակարգի շուրջ էին ծավալվում։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետ իշխանության մնալու ծրագրի տապալումից հետո հանրապետությունում «թավշյա հեղափոխություն» տեղի ունեցավ: Եվ այդ իրադարձություններից հետո իշխանափոխության գործընթացը պետք է իրավական շրջանակի մեջ դրվեր, ինչն էլ արվեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում։

«Ամենախայտառակ ու վտանգավոր ընտրություններն են լինելու». Տեր-Պետրոսյանը բացատրեց` ինչու

Այսօր խորհրդարանական քարոզարշավը ծանր ռազմական պարտության և ղարաբաղյան նոր ստատուս քվոյի ձևավորման արդյունքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու փորձ է (երաշխավորված չէ, որ հաջող փորձ կլինի)։ Այդ փաստն ինքնին ընտրությունների ելքը դարձնում է փաստացի ոչ միայն ներհայաստանյան, այլև առնվազն համակովկասյան մասշտաբի իրադարձություն։ Եվ նույնիսկ միջազգային մասշտաբի, եթե հաշվի առնենք ռուս-թուրքական հարաբերությունների բարդ հակասությունները Եվրասիայում, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետաքրքրությունը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ընդհանուր առմամբ՝ Անդրկովկասի շուրջ։

Քարոզարշավի ո՞ր կարևոր կողմերին պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Արդյո՞ք դրանք նոր ավանդույթներ են ստեղծում հայկական քաղաքականության մեջ, թե՞ արմատապես կոտրում են հները։

Առանց նախկին քաղաքական գործիչների

Հայաստանը հետխորհրդային տարածքի այն սակավաթիվ երկրներից է, որտեղ պետության ղեկավարները պաշտոնաթողությունից հետո կարող են նորից պայքարել իշխանության համար։ Բայց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահները և վարչապետի գործող պաշտոնակատարը (ըստ էության՝ պետության առաջին դեմքը) այս կամ այն ձևաչափով մասնակցում են նախընտրական քարոզարշավին, Հայաստանի փորձը բացառիկ է դարձնում։ Մինչդեռ փաստերը համառ բան են։

2021թ․-ի հունիսի 20-ին ընտրությունների գնում է 25 կուսակցության և ընտրական դաշինք։ Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) գլխավորում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Հայաստան» դաշինքը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համարը երկրի նախկին նախագահը չէ, այն գլխավորում է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։

Այս ընտրական միավորման կազմում է Հանրապետական կուսակցությունը, որը իշխող էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում։ Առաջին եռյակում մենք տեսնում ենք նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ նախկին նախագահ Սարգսյանի օգնական Աննա Մկրտչյանին։ Այսպիսով, նախկին նախագահներ և քաղաքապետներ կան։

Բայց նրանք նախկին քաղաքական գործիչներ չեն։ Ավելին, նրանք լի են սեփական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների տանող Նիկոլ Փաշինյանի հանդեպ ռևանշի հասնելու ցանկությամբ։ Ինչո՞ւ հենց կուսակցությունը, այլ ոչ թե «Իմ քայլը» դաշինքը, որը Ազգային ժողովի հեռացող կազմում մեծամասնություն էր կազմում։ Կուսակցությունների համար հայաստանյան օրենսդրությունը ընտրական դաշինքների համեմատ ավելի ցածր անցողիկ շեմ է սահմանում։ Հասկանալի է, որ Փաշինյանը ձգտում է հաղթանակի, բայց որպես քաղաքական գործիչ ձգտում է նվազագույնի հասցնել հնարավոր ռիսկերը։

«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել

Ո՞րն է հայկական ամբողջ քաղաքական դասի այսպիսի մասշտաբային մոբիլիզացիայի հիմնական պատճառը։

Իհարկե, ընտրություններին մասնակցելու հիմնական դրդապատճառների թվում է ղարաբաղյան երկրորդ պատերազմի պարտությամբ պայմանավորված ճգնաժամը։ Եվ այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ «անվտանգության գոտու», Շուշիի և Հադրութի կորստով հակամարտությունը չի ավարտվել։ Այն, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում Հայաստանի հարավային հատվածում, շատերի կողմից դիտարկվում է որպես շարունակական պարտություն և ազգային նվաստացում։ Որպես հետևանք՝ հրատապ արտակարգ միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտություն է։

Բայց սխալ կլիներ ներկայիս օրակարգը բացառապես Ղարաբաղին և հայերի ազգային վերքին վերագրելը։ Պատկերացնենք մի իրավիճակ, որտեղ 2020թ․-ի աղետալի պարտությունը չի եղել։ Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությունից մի կողմ քաշված կմնար։ Ամենայն հավանականությամբ պատասխանը բացասական է։ Եվ այստեղ ճիշտ ժամանակն է հիշեցնել, որ երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանը խախտեց հայկական քաղաքականության չգրված կանոնը․ հեռացած նախկիններին քրեական հետապնդման չենթարկել։

Այլ ճանապարհ ընտրելով (իսկ քրեական հետապնդում սկսվեց ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, այլև ներկայիս վարչապետի ժ․պ․-ի՝ «թավշյա հեղափոխության» ժամանակների  «ուղեկից» Գագիկ Ծառուկյանի նկատմամբ), նա ինքն իրեն անհարմար դրության մեջ դրեց։ Չէ՞ որ հիմա հրաժարականը կարող է նրա համար կյանքի ուղին շարունակելու ոչ այնքան հաճելի ճանապարհ դառնալ։ Եվ այդպիսի նախադեպ հենց ինքը՝ Փաշինյանն է ստեղծել։

Մյուս կողմից՝ բոլոր նրանք, ում դեմ դուրս եկավ վարչապետը, քաղաքականապես էլ ավելի ակտիվացան։ Արդյո՞ք Քոչարյանն ու Սարգսյանը իշխանության ճանապարհին նոր գրոհի կգնային, եթե նրանց նկատմամբ քրեական հետապնդում չլիներ՝ հարց է։ Ակնհայտ չէ, որ տվյալ գործոնը ամրապնդեց «ծեր ոսկորները թափ տալու» նրանց որոշումը։

Ֆավորիտներն ու հավանական ջոկերները

Եվ այսպես, քարոզարշավի սկզբում 25 միավորում կա։ Բայց արդեն այսօր վեճերի և բանավեճերի, սցենարային մշակումների առյուծի բաժինը կառուցվում է երկու քաղաքական գործիչների և նրանց հետևում կանգնած ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի շուրջ։ Նրանց հակամարտության մեջ շատ բան է համընկել։ Թե՛ այն, ինչը խորհրդային տարիներին սիրված մի ֆիլմի հերոսներից մեկն անվանում էր «մեծ անձնական հակակրանք», թե՛ ներքին և արտաքին քաղաքականության տարբեր գնահատականները, թե՛ 2008թ․-ի մարտի դեպքերը։ Առանց Քոչարյանի հայկական հնագույն կուսակցություններից մեկը՝ «Դաշնակցությունը», որը հասցրել է պատմական բրենդի պահապանը դառնալ, հազիվ թե կարող էր խոշոր խորհրդարանական խմբակցության մասնակից դառնալու հույս ունենալ։ Հիմա այդ հույսը հայտնվել է։

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակել

Չէի ցանկանա ընտրությունների մասին հոդվածում հատուկ ուշադրություն սևեռել սոցիոլոգիական հարցումների վրա։ Այո, այնպիսի թրենդ, ինչպիսին է Փաշինյանի վարկանիշի անկումն ու Քոչարյանի հավանական կողմնակիցների թվի աճը, կարելի է արձանագրել։ Բայց միշտ հարցեր կան հետազոտության ներկայացուցչական լինելու, դրանց՝ այս կամ այն չափով ներգրավվածության վերաբերյալ: Սակայն ով և ինչպես էլ մեկնաբանի հարցումների արդյունքները, մի բան հստակ է․ Փաշինյանը հազիվ թե կարողանա կրկնել 2018թ․-ի իր հաջողությունը։

Վարչապետի պաշտոնակատարից հիասթափված են։ Եվ ոչ միայն Ղարաբաղի պատճառով։ Կարելի է հիշել նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի կազմակերպման հետ կապված պատմությունները, ինչպես նաև չստացված Սահմանադրական հանրաքվեն, ԼՂՀ-ի վրա վարչական ճնշումները, հակառակորդների քրեական հետապնդումը, Սահմանադրական դատարանի հետ կոնֆլիկտը։ Բայց ճակատագրական պարտություն, որպիսին 2020թ․-ի նոյեմբերին կանխատեսում էին Փաշինյանի համար, ամենայն հավանականությամբ նույնպես չի լինի։

Ուրեմն ի՞նչ կլինի։ Խիստ հավանական է, որ նոր խորհրդարանը պառակտված կազմ կունենա։ Բնավ պարտադիր չէ, որ 50/50 լինի։ Ավելի փոքր համամասնությունները միանգամայն բավարար են։ Առավել ևս, որ Փաշինյանը կոալիցիայի ավելի քիչ շանս ունի։ Չէ՞ որ վարչապետի պաշտոնակատարի քննադատությամբ են հանդես գալիս ոչ միայն նախկին նախագահները, այլև այն կուսակցությունները, որոնք հեռացող գումարման խորհրդարանում իրենց խմբակցություններն ունեին («Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»)։ Դրանցից առաջինը Քոչարյանի հետ համատեղ աշխատանքի բարեհաջող փորձ ունի դեռ վերջինիս նախագահ եղած ժամանակներից։

Այսպիսով, քարոզարշավի գլխավոր հարցը կդառնա կոալիցիայի ձևավորումը։ Եվ այստեղ մի քանի տարբերակ է հնարավոր՝ երկրորդ փուլից մինչև ոչ բավարար լեգիտիմության կառավարություն՝ հաջորդող բողոքի ցույցերով։ Այս համատեքստում մյուս կուսակցությունների և դաշինքների դերն ավելանում է։ Բայց ամենևին էլ ոչ բոլորինը։ Եզրափակիչ դասավորության վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ «Պատիվ ունեմ» և «Բարգավաճ Հայաստան» միավորումները։

«Լուսավոր Հայաստանի» և ՀԱԿ-ի հնարավորություններն ավելի փոքր են, թեև Փաշինյանի դեմ կոալիցիա կազմելու Լևոն Տեր-Պետրոսյանի միտքը «Բոլորը, Սերժը հանած» բանաձևի շրջված տեսքն ունի։ Հանրապետության առաջին նախագահն իրականում առաջարկում է նման ալգորիթմ կիրառել արդեն Նիկոլի նկատմամբ։ Այդ առումով ընտրությունների երկգույն պատկերի մասին հապճեպ եզրակացություններ անելը վաղաժամ է։ Այն դեռ կարող է տարբեր և անգամ անսպասելի գույներ ձեռք բերել

Ընտրություններ․ միջազգային չափումը

Ազգային ժողովի համար պայքարի ծավալմանը զուգահեռ  Հայաստանը բախվել է ղարաբաղյան հակամարտության փաստացի շարունակությանը՝ արդեն սեփական տարածքում։ Ֆրանսիայի ակտիվացումն է նկատվում, որը Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկել։ Եվ չնայած այս նախաձեռնությունը բավականին «հում» տեսք ունի, իսկ ներֆրանսիական համատեքստը դրանում ավելի կարևոր է, քան կովկասյանը, պաշտոնական խողովակներով դրա հայտնվելու փաստն ինքնին կարևոր է։

Հայաստանում հետընտրական շրջանը հանգիստ չի լինի, մարդիկ փողոց դուրս կգան. ռուս փորձագետներ

Փարիզը նաև առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Փաշինյանը 2021 թ․-ի մայիսին դիմել էր Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ խնդրելով միջամտել հարավային սահմանին տիրող իրավիճակին։ Սակայն ոչ Մոսկվան, ոչ էլ «Եվրասիական ՆԱՏՕ-ն» այդ հարցում միանշանակ դիրքորոշում չեն զբաղեցնում։

Ռուսական կողմի զգուշավորությունը հասկանալի է դառնում, եթե ներկայիս իրավիճակը դիտարկենք ավելի լայն համատեքստում, քան Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունին է։

Բացառապես Հայաստանի հետ Ռուսաստանի կոշտ ասոցիացիան հղի է Ղարաբաղում խաղաղապահ գործողության համար սպառնալիքով և Կովկասում իր ազդեցությունն ամրապնդելու Թուրքիայի և (կամ) Արևմուտքի փորձերով։ Եվ բոլորովին էլ երաշխավորված չէ, որ դա ի շահ Երևանի կարվի։ Հատկապես, եթե Անկարայի դերն այստեղ ավելի մեծ լինի, քան հիմա, իսկ ռուսական հակակշիռը (առկա բոլոր վերապահումներով) չլինի կամ թուլանա։

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար Ռուսաստանի «զսպումը» շատ ավելի կարևոր նպատակ ու արժեք է, քան Թուրքիային զսպելը։ Առնվազն ներկա փուլում։ Իսկ կովկասյան ռազմավարությունն ամենևին էլ ամենակարևոր առաջնահերթությունը չէ այսօրվա ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչների համար։ Հետևաբար, Կրեմլի ցանկացած սխալ հաշվարկ և նույնիսկ անզգույշ քայլ կուղեկցվի ոչ միայն Անդրկովկասում, այլև ողջ հետխորհրդային տարածքում խաղաղապահության անարդյունավետության մեղադրանքներով։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում կտրուկ աճում է արտաքին գործոնների դերն ու նշանակությունը։ Դրանց նախապատրաստման սկզբնական փուլում մենք տեսանք Փաշինյանի և Քոչարյանի մրցակցությունը Ռուսաստանի ուշադրության համար։ Այսօր մենք տեսնում ենք, թե որքան կարևոր է դարձել «թուրքական հարցը»։ Եվ բոլորովին ոչ թե պատմական, այլ քաղաքական արդիական համատեքստում։ Ընդդիմախոսները մեկմեկու մեղադրում են ազգային շահերին դավաճանելու մեջ, բայց իբր «թուրքամետ գծի» թեմայով մեղադրանքները ոչ պաշտոնապես ավելի կարևոր են համարվում։ Այսպիսի՝ թեկուզ և անուղղակի ազդեցություն Հայաստանում ընտրությունների ընթացքի վրա, Անկարան նախկինում չի ունեցել։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

246
թեգերը:
Սերգեյ Մարկեդոնով, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Բյուջեից 7 մլն դրամ է հատկացվել ընտրությունների դիտորդ պատվիրակությունների համար
«Որոշել եմ արտահերթ ընտրություններին չառաջադրվել». Սասուն Միքայելյան
Հայաստանից դուրս գտնվող 650 քաղաքացի կկարողանա օնլայն մասնակցել ընտրություններին
Նիկոլ Փաշինյան

«Առաջ կմղենք համագործակցության օրակարգը». Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

35
(Թարմացված է 18:49 19.06.2021)
Օգտվելով առիթից՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Իրանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ռայիսիի պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի ժողովրդի և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ՝ ի նպաստ երկու երկրների զարգացման, առաջընթացի և բարօրության։

Օգտվելով առիթից՝ Փաշինյանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում և միաժամանակ վերահաստատել տարածաշրջանային մարտահրավերները համատեղ ջանքերով չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը։

«Լիահույս եմ նաև, որ ձեր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նոր ձեռքբերումներ մեր երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը՝ հարստացնելով այն նորանոր ծրագրերով և նախաձեռնություններով»,– ասել է Փաշինյանը։

Նա Իրանի նորընտիր նախագահին քաջառողջություն, արդյունավետ աշխատանք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել։

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ`հունիսի 18–ին։

Ի սկզբանե յոթ թեկնածու էր մրցում Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից երեքը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել էր Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսիի, երկու այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Գազիզադե Հաշեմիի, ինչպես նաև բարեփոխիչ և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:

Նախնական տվյալներով` նախագահական ընտրություններում Էբրահիմ Ռայիսիին կողմ է քվեարկել ընտրողների ավելի քան 62 տոկոսը՝ 28,6 միլիոնից 17,8 միլիոնը: Ռայիսիի բոլոր մրցակիցներն արդեն ընդունել են նրա հաղթանակը։

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

35
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Սերժ Սարգսյան

Ձեր քվեարկությունից է կախված՝ Արցախը կմնա հայկակա՞ն, թե՞ ոչ. Սերժ Սարգսյան

85
(Թարմացված է 23:19 18.06.2021)
ՀՀ երրորդ նախագահը խոստանում է, որ եթե իրենց դաշինքն իշխանության գա, ապա անհապաղ գաղտնազերծվելու են ճանապարհների ապաշրջափակման գործընթացում իշխանությունների ստանձնած պարտավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Մեզանից յուրաքանչյուրի ընտրությունից է կախված՝ արդյոք Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքն ու Վայոց Ձորը կլինե՞ն պաշտպանված, թե՞ ոչ, Արցախը կմնա հայկակա՞ն, թե՞ ոչ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական ամփոփիչ խոսքով դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, որ «Պատիվ ունեմ» դաշինքը կարող է ապահովել անվտանգ, խաղաղ, արժանապատիվ, ազգային և աշխարհի հետ համաքայլ զարգացող, ուժեղ Հայաստանի Հանրապետություն։

«Դուք եք որոշելու, թե ինչպիսին է լինելու մեր պետության ապագան կամ առանց չափազանցության՝ պետություն այլևս լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ես ապավինում եմ ձեր ողջամտությանը, ես ուզում եմ հավատալ, որ ձեզ համար միևնույն չէ, թե որքան երիտասարդ կյանքեր զոհաբերվեցին, որպեսզի մեր պապերի այս սրբազան հողի վրա մենք բոլորս շարունակենք սերնդեսերունդ ապրել ազատ, անկախ, հզոր պետության մեջ, որպեսզի ստիպված չլինենք դեգերել օտար ափերում՝ թողած մեր հողն ու ջուրը, որպեսզի մեր եկեղեցիների զանգերը ղողանջեն և կիրակնօրյա պատարագի կանչեն, այլ ոչ թե պատերազմ գուժեն»,- նշել է ՀՀ երրորդ նախագահը։

Նա դիմել է նաև այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում։ Առաջարկել է, որ իրենք իրենց հարց տան՝ ինչի՞ համար էին երեք տարի առաջ իրենք դուրս եկել փողոց, իրենց ինչե՞ր էին խոստացել, և ի՞նչ ստացան:

«Խոսեք պատերազմից վերադարձած ձեր ընկերների, հարևանների ու բարեկամների հետ, լսեք նրանց պատմությունները և կհամոզվեք, թե ինչ անհեթեթ ձևով են պատերազմ վարել այս տգետ և դավաճան իշխանությունները, ինչի պատճառով այսքան զոհեր ու տարածքային կորուստներ ունեցանք: Կրկին վստահել սրանց՝ նշանակում է սեփական ձեռքերի մեջ ձգել նռնակի օղակը, գնալ ինքնաոչնչացման»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։

ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը Ռուսաստանի համար «կարմիր գիծ է». Փաշինյան

Նա ընդգծել է՝ այս  կործանարար ընթացքը պետք է կանգնեցնել,  բարձրանալ ծնկած վիճակից, ուղղել մեր մեջքը, օր ու գիշեր նվիրումով աշխատել, որ կարողանանք ապրել ու ապրեցնել, շենացնել մեր երկիրը:

ՀՀ երրորդ նախագահը թվարկել է մի քանի խնդիրներ, որոնք «Պատիվ ունեմ» դաշինքը պետք է լուծի՝ իշխանության գալու դեպքում։

Դրանց թվում են՝ կառավարության կառուցվածքի վերանայումը` առնվազն գյուղատնտեսության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների վերականգնում, 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի  ստեղծում, Հայաստանի զինված ուժերի արդիականացման նոր ծրագրի մշակում  և այլն։

ՀՀ երրորդ նախագահը նաև խոստանում է՝ «Պատիվ ունեմ»-ի իշխանության գալու դեպքում

պետք է անհապաղ գաղտնազերծվեն ճանապարհների ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ նախկին իշխանությունների կողմից ստանձնած պարտավորություններն ու այդ գործընթացում հայկական շահը ներառվի։

«Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր, գնալ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և իմ մարտական ընկերներին ասել, որ հայրենիքը, որի համար իրենց կյանքը տվեցին, փրկված է, փրկված է վախկոտ, դավաճան, օտարի շահերը սպասարկող իշխանություններից, և մենք պատվով պահելու ենք մեր հող հայրենին»,- ամփոփել է իր ելույթը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

85
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, Ազգային ժողովի ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Հայաստան, Սերժ Սարգսյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանն ասաց` որոնք են երկրի առաջ ծառացած 4 հիմնական խնդիրները
«Քարոզարշավը հաղթարշավ դարձավ». «Հայաստան» դաշինքի քայլերթը` Երևանում. տեսանյութ
«Գինի լիցն» ու հանրահավաքը. Սիրուշոն երգեց՝ ի աջակցություն «Հայաստանի»

Ինչպես հրշեջները մարեցին Նուբարաշենի աղբավայրի հրդեհը. տպավորիչ լուսանկարներ

0
(Թարմացված է 22:01 19.06.2021)
  • Նուբարաշենի աղբավայր
  • Փրկարարների հերթական ջոկատը մոտենում է Նուբարաշենի աղբավայրին
  • ԱԻՆ աշխատակից
  • ԱԻՆ–ի ավտոմեքենա
  • ԱԻՆ աշխատակիցը պատրաստվում է մարել հրդեհի հերթական օջախը
  • ԱԻՆ աշխատակիցները մարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը
  • Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցում է ԱԻՆ աշխատակցի հետ
  • Հրդեհի օջախներ
  • ԱԻՆ աշխատակիցները պատրաստվում են մարել հրդեհի հերթական օջախը
  • ԱԻՆ աշխատակիցը մարում է հրդեհը
  • ԱԻՆ աշխատակից
  • ԱԻՆ աշխատակիցները մարում են հրդեհի օջախը
  • ԱԻՆ աշխատակիցը մարում է հրդեհի օջախը
  • Ինչ տեսք ունի Երևանը Նուբարաշենի աղբավայրից
Հայաստանի ամենախոշոր աղբավայրում բռնկված հրդեհը մարել են, բայց հրշեջ–փրկարարները շարունակում են հերթապահել տարածքում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները 10 օր շարունակ 24-ժամյա ռեժիմով աշխատում էին Հայաստանի ամենամեծ աղբավայրում և մարում էին հրդեհի օջախները։

Միայն 10 անց նրանց հաջողվեց վերջնականապես մարել հունիսի 8-ին բռնկված հրդեհը։ Հրշեջ–փրկարարների աշխատանքին խանգարում էին մի շարք գործոններ ՝ չոր եղանակը, քամին, ինչպես նաև տեղանքի դժվարամատչելիությունը։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել էր աղբավայր և սեփական աչքերով տեսել, թե ինչպես են հրշեջները պայքարում կրակի դեմ։ 

Հիշեցնենք` հունիսի 8-ին՝ ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր էին մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 18։40-ին։ Սահմանվել էր հերթապահություն։ Հունիսի 9-ին և 10-ին դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատը նկատել էր հրդեհի նոր երկու օջախ, որոնցից մեկը մարվել էր, արդյունքում այրվել էր մոտ 400 խմ շինարարական աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված էին Երևանի քաղաքապետարանի հինգ ջրատար, երկու բեռնատար մեքենա, հինգ տրակտոր, օժանդակ մեքենա (ջրատար), երկու ինժեներական տեխնիկա և ինքնաթափ մեքենա։

0
  • Նուբարաշենի աղբավայր
    © Sputnik / Aram Nersesyan

    Նուբարաշենի աղբավայր

  • Փրկարարների հերթական ջոկատը մոտենում է Նուբարաշենի աղբավայրին
    © Sputnik / Aram Nersesyan

    Փրկարարների հերթական ջոկատը մոտենում է Նուբարաշենի աղբավայրին

  • ԱԻՆ աշխատակից
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակից

  • ԱԻՆ–ի ավտոմեքենա
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ–ի ավտոմեքենա

  • ԱԻՆ աշխատակիցը պատրաստվում է մարել հրդեհի հերթական օջախը
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակիցը պատրաստվում է մարել հրդեհի հերթական օջախը

  • ԱԻՆ աշխատակիցները մարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակիցները մարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը

  • Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցում է ԱԻՆ աշխատակցի հետ
    © Sputnik / Aram Nersesyan

    Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցում է ԱԻՆ աշխատակցի հետ

  • Հրդեհի օջախներ
    © Sputnik / Aram Nersesyan

    Հրդեհի օջախներ

  • ԱԻՆ աշխատակիցները պատրաստվում են մարել հրդեհի հերթական օջախը
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակիցները պատրաստվում են մարել հրդեհի հերթական օջախը

  • ԱԻՆ աշխատակիցը մարում է հրդեհը
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակիցը մարում է հրդեհը

  • ԱԻՆ աշխատակից
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակից

  • ԱԻՆ աշխատակիցները մարում են հրդեհի օջախը
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակիցները մարում են հրդեհի օջախը

  • ԱԻՆ աշխատակիցը մարում է հրդեհի օջախը
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակիցը մարում է հրդեհի օջախը

  • Ինչ տեսք ունի Երևանը Նուբարաշենի աղբավայրից
    © Sputnik / Aram Nersesyan

    Ինչ տեսք ունի Երևանը Նուբարաշենի աղբավայրից

թեգերը:
Լուսանկար, հրշեջ, Նուբարաշենի աղբավայր, Հայաստան