00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեմարկացիան և դելիմիտացիան ՀՀ–ի համար մերժելի չեն, և պետք չէ այդ բառերից վախենալ. Փաշինյան

© Photo / official site of the President of RA Военные посты на армянсо-азербайджанской границе
Военные посты на армянсо-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի համար ստեղծեն խաղաղ դարաշրջան, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի և Արցախի շահերը պետք է զոհաբերվեն։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում` իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը Հայաստանի համար մերժելի չեն, և պետք չէ այդ բառերից վախենալ։

Омбудсмен Арман Татоян на армяно-азербайджанской границе во время рабочей поездки с президентом в Сюникскую область (19 апреля 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
Այսպես շարունակվելու դեպքում ձախողումներն ավելանալու են. Թաթոյանը` սահմանների խնդրի մասին

Փաշինյանի խոսքով` Հայաստանը հենց այսօր պատրաստ է սկսել սահմանների ճշգրտման գործընթացը, եթե Ադրբեջանը ընդունի Մինսկի խմբի համանախագահների առաջարկը և Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը հայելային եղանակով դուրս բերվեն սահմանային գծից, որից հետո միայն սկսվի սահմանների ճշգրտման հարցը։

«Հայաստանում կան ուժեր, գործիչներ, որ ուզում են այս երկու հարցը կապել իրար, ասելով, որ եթե սահմանի դեմարկացիայի և դեմիլիտացիայի հարցը կա, ապա Ղարաբաղի հարցը փակված է. ոչ, այդպես չէ և կարող եք վստահ լինել, որ մենք այդպիսի իրադրություններ թույլ չենք տա, որպեսզի հետո կանգնենք ինչ–որ փաստերի առաջ։ Չկա մի անկախ երկիր, որն ինչ–որ պահի այդ խնդրի առաջ չի կանգնում»,–ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահող երկիր ԱՄՆ–ն օրեր առաջ հայտարարել է, որ պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել սահմանի դեմարկացիայի և դեմիլիտացիայի աշխատանքներին, միևնույն ժամանակ ընդգծելով Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։

Ձին արածելիս հատել է սահմանը. Տեղ գյուղում հերքում են ադրբեջանցիների ներխուժման լուրը

«Մենք աշխատելու ենք մի գերնպատակի ուղղությամբ, որպեսզի Հայաստանի համար ստեղծենք խաղաղ դարաշրջան, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի և Արցախի շահերը կարող են զոհաբերվել, մեկը մյուսին չի հակասում, ընդհակառակը` մեկը մյուսին շարունակում է»,–ասաց նա։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Լրահոս
0