Փաշինյանն ու Վանեցյանը

«Ինձ «ռուսական լրտես» էր անվանում». Վանեցյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին

218
(Թարմացված է 12:18 09.06.2021)
Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը խոսել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ փոխհարաբերությունների մասին:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրեն «ռուսական լրտես» է անվանել:

Վանեցյանի խոսքով՝ մեղադրանքները հնչել են այն բանից հետո, երբ ինքը 2019 թվականի սեպտեմբերին լքել է ԱԱԾ ղեկավարի պաշտոնը։ Նրա հասցեին նաև նախկին իշխանությունների հետ կապեր ունենալու մեղադրանքներ են հնչել։

Նա հայտարարել է, որ պաշտոնից հեռանալու պատճառ են դարձել չմտածված, վտանգավոր որոշումները, որոնք այն ժամանակ ընդունում էր Հայաստանի քաղաքական ղեկավարությունը։ Վանեցյանը հիշեցրել է, որ իր հեռանալու հայտարարության մեջ նախազգուշացրել էր հետևանքների մասին, և հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ինքը ճիշտ էր։

Հիշեցնենք, որ 2019 օգոստոսի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, որում նա ասում էր. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։

218
թեգերը:
Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Եթե զենքերի թեման Փաշինյանը մինչև վերջ տանի` թվեր կհրապարակեմ». Սերժ Սարգսյան
«Նիկոլի թավիշը կերավ երկիրը». Արամ Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին
«Հանձնարարել եմ, որ Բաքվին փոխանցեն իմ առաջարկը». Փաշինյանը` որդու և գերիների մասին
ԼՀԿ

Կան քաղաքական ուժեր, որոնք հատուկ շրջում և 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին. Անի Սամսոնյան

13
(Թարմացված է 15:10 12.06.2021)
Անի Սամսոնյանն ահազանգում է, որ ոչ միայն ստեր են տարածում իրենց ուղղված, այլ նաև նախընտրական պաստառներն են շարքից հանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վստահեցնում է, որ կան քաղաքական ուժեր և մարդիկ, որոնք հատուկ շրջում են և անհատական զրույցներում 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին։ Սամսոնյանն այդ մասին հայտարարեց այսօր Երևանում քարոզարշավի ժամանակ։

«Սուտ համար առաջին` ասում են, որ մեզ ձայն չտան, քանի որ ԼՀԿ–ն ընտրական շեմը չի հաղթահարելու։ Երկրորդ սուտն էլ այն է, որ ասում են` ԼՀԿ-ին ձայն չտաք, քանի որ օգնելու ենք վերարտադրվել իշխող ուժին։ Եվ, վերջապես, սուտ համար երրորդ` շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, թե ԼՀԿ–ն նպաստելու է նախկինների վերադարձին»,–ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով` իրենք մրցակից են որոշ ուժերի, ինչի հետևանքով էլ մարդիկ չեն ալարում և բարձրանում ու ավտոճանապարհներին փակցված պաստառները դիտավորյալ վնասում են։

Սամսոնյանը հայտնեց, որ Շատին գյուղի մոտակայքում` բավական բարձր հատվածում տեղադրված իրենց պաստառն են վնասել հենց այն հատվածում, որտեղ պատկերված է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի. խոստանում է` քաբաբի մասին չեն խոսի

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

13
թեգերը:
Ընտրություններ, քարոզարշավ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Անի Սամսոնյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Քննությունը կպարզի ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու դեպքի հանգամանքները
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել
Ռոբերտ Քոչարյան

«Գոնե եկեղեցուն հանգիստ թողեք». Քոչարյանն անդրադարձավ Փաշինյանի հայտարարություններին

50
(Թարմացված է 14:05 12.06.2021)
Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ իշխանությունն ամեն ինչ իրար է խառնել և հիմա էլ եկեղեցու մասին է ինչ–ինչ բաներ ասում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ իշխանությունը երկրում ամեն ինչ խառնել է իրար և հիմա էլ եկեղեցուն հանգիստ չեն տալիս։ Քոչարյանը նման կարծիք հայտնեց քարոզարշավի շրջանակներում Ստեփանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին պարբերաբար խոսում է եկեղեցու և հոգևորականների մասին։ Մասնավորապես, այսօր Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ վերջին տարիներին և վերջին օրերին հոգևոր էլիտայի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, հեղափոխությունը ձախողելու համար։

«Այս երկրում օրական մի բան են փոխում ու ասում։ Սաղ խառնեցին իրար, ժողովրդին իրար վրա հանեցին, և հիմա էլ եկեղեցուն հանգիստ չեն տալիս։ Լավ, գոնե եկեղեցուն հանգիստ թողեք»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` իրենք գալիս են փոխելու ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ Դիլիջանում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ էլիտաները՝ հոգևորից մինչև քաղաքական, պետք է խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ։

«Դուք տեր չեք, դուք այլևս ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր»,–ասել էր Փաշինյանը։

Ի պատասխան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն էլ արձագանքել էր, թե հոգևորականությունը ժողովրդին տեր է եղել և տեր էլ մնալու է մշտապես:

Նրանից բացի թեմային արձագանքել էին նաև այլ հոգևորականներ` քննադատելով Փաշինյանի հայտարարությունը։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

Մի եղեք չարի սերմնացան․ եկեղեցին կոչ է անում քաղաքական ուժերին զերծ մնալ անպատշաճ խոսքերից

50
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Եկեղեցի, Նիկոլ Փաշինյան, քարոզարշավ, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Դուք փոխանակ Շուշին պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել» Փաշինյանը` Քոչարյանին
Մենք գալիս ենք պաշտպանելու մեր սահմանները․ Ռոբերտ Քոչարյան
Փաշինյանի հետ համագործակցությունը բացառվում է, իսկ Քոչարյանի՞. Արման Աբովյանի պատասխանը
Կծառայե՞ն կանայք բանակում. Քոչարյանը խոսեց հզոր պետություն ունենալու մասին
«2008 թ.–ից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել, հասկացա՞ք». Քոչարյան