ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները հրաժարական են ներկայացրել

982
(Թարմացված է 20:49 07.06.2021)
Մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: 

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը, Արմեն Ղևոնդյանը ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել ԱԳ փոխարտգործնախարար Գագիկ Ղալաչյանի հրաժարականի մասին։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: 

Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները, սակայն նախարարությունից այդ լուրը հերքեցին։

Չնայած դրան՝ կառավարության հերթական նիստում ԱԳՆ-ից ոչ ոք չէր ներկայացել։

Անահիտ Ավանեսյանը չի պատրաստվում հրաժարական տալ

982
թեգերը:
Հրաժարական, տեղակալ, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)
Ըստ թեմայի
«Համբերեք 3 շաբաթ, հրաժարական մի տվեք». Մարուքյանը զգուշացրեց` ինչ կարող է լինել
Դիտորդների թեման Այվազյանի համար անակնկալ չի եղել. Մակունցը` նրա հրաժարականի պատճառի մասին
Լարված իրավիճակ. ոստիկանները բերման ենթարկեցին Ավանեսյանի հրաժարականը պահանջողներին
Գագիկ Ծառուկյան

Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ առաջնորդը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիքի

83
(Թարմացված է 12:20 20.06.2021)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ևս մեկ անգամ բացառեց Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիք, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստան ունենալու։ Նա քվեարկությանը եկավ տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի հետ։ Ծառուկյան ամուսինները քվեարկեցին Կոտայքի մարզի Առինջ գյուղի համար 66 դպրոցում տեղակայված 29/29 ընտրատեղամասում։

Лидер партии Процветающая Армения Гагик Царукян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). село Ариндж
© Sputnik / Andranik Ghazaryan
Ծառուկյան ամուսինները

Քվեարկությունից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը պատասխանեց լրագրողների հարցերին։

Лидер партии Процветающая Армения Гагик Царукян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). село Ариндж
© Sputnik / Andranik Ghazaryan
Գագիկ Ծառուկյան
© Sputnik
Ծառուկյանը խոսեց լրագրողների հետ

Հարցին, թե եթե ընտրության արդյունքներն իր թիմին չբավարարի, պատրաստվու՞մ են բողոքի հավաքներ անցկացնել, Ծառուկյանը նշեց, որ ժողովուրդն է ընտրություն կատարողը, եթե չի ուզում, ձայն չի տալիս, ինչ կարող են անել։

«Եթե ամեն ինչ կարգ ու կանոնով գնում է, ինչու անտեղի աղմուկ բարձրացնել։ Այսօր ժողովուրդը լիարժեք քվեարկում է, ում վստահում է, ում հավատում է, ձայնը տալիս է։ Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ի՞նչ անեմ»,- նշեց Ծառուկյանը։

Անդրադառնալով խորհրդարան անցնելու դեպքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարցին՝ Ծառուկյանը կարճ պատասխան տվեց. «Բացառում եմ»։

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք Փաշինյանի թիմակից դարձած Խաչատուր Սուքիասյանը կարո՞ղ է ազդել Ծառուկյանի որոշման վրա, նա ծիծաղեց.

«Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել, դու քո ասածին հավատացի՞ր։ Ծառուկյանին ձերբակալեցին, չկարողացան վրան ազդել, անիմաստ, դատարկ խոսակցություն է»,- ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն նաև հերքեց այն խոսակցությունները, թե նպատակ ունի փակել քաղաքականության էջը։

Ասաց, որ իր հնարավորությունները շարունակելու է օգտագործել հանուն իր հայրենիքի ու ժողովրդի։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

83
թեգերը:
քվեարկություն, Գագիկ Ծառուկյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Սիսիանում «քվեաթերթիկ տպելու սարք են որոնում». «Հայաստան» դաշինքի արձագանքը
Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ
Սպիտակում 10 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու մեղադրանքով կին է ձերբակալվել. ՔԿ
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները
Արթուր Վանեցյանը ընտրություններում

Իշխանությունը հոգեվարքի մեջ է. Վանեցյանը քվեարկել է ու խոսել ընտրախախտումների մասին

71
(Թարմացված է 11:45 20.06.2021)
Ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի Եղեգնաձորի շտաբի ներկայացուցիչները. դաշինքի վարչապետի թեկնածուի խոսքով՝ նպատակը նրանց ընտրական գործընթացներից հեռացնելն է։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը քվեարկեց հանուն ապագայի Արաբկիր վարչական շրջանի համար 78 հիմնական դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ նշելով, որ այս ընտրություններում մարդիկ քվեարկում են հանուն Հայաստանի լինելու ու չլինելու։

© Sputnik
Արթուր Վանեցյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Վանեցյանը խոսեց հետընտրական հնարավոր բացասական զարգացումների, մասնավորաբար՝ տարբեր քաղաքական գործիչների կողմից կանխատեսվող քաղաքացիական բախումների մասին։ Շեշտեց` դրա պատասխանատուն ոչ թե ընդդիմությունն է, այլ՝ իշխանությունը։

Կրակել են Արման Բաբաջանյանի մեքենայի ուղղությամբ

Նա անդրադարձավ նաև վաղ առավոտից ստացվող ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին։ Վանեցյանի խոսքով՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է, ուստի «վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»։

© Sputnik
Արթուր Վանեցյանը խոսեց ընտրախախտումներից

«Բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան՝ սկսած նրանից, որ մեր քվեաթերթիկների վրա կան նշումներ, ընտրատեղամասերում չեն տալիս քաղաքացիներին մեր քվեաթերթիկները, իշխանական թևի ներկայացուցիչները ուղղորդում են դեպի ընտրությունների»,- նշեց Վանեցյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ երեկ ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի Եղեգնաձորի շտաբի ներկայացուցիչները, որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբանական թիմին։ Նշում է, որ դրա նպատակն իրենց թիմակիցներին 72 ժամով հեռու պահելն է ընտրական գործընթացներից։

Նշենք, որ Արթուր Վանեցյանը ընտրատեղամաս մտավ առանց հերթում սպասելու։ Թեպետ նա մինչ ընտրատեղամաս մտնելը ներողություն խնդրեց քաղաքացիներից և խնդրեց իրեն թույլ տալ ներս մտնել, բայց քվեարկությունից հետո որոշ քաղաքացիներին դժգոհեցին «առանց հերթի» ներս մտնելու` Վանեցյանի քայլից։ Մի կին նշեց, թե հերթում հղի կանայք են սպասում, Վանեցյանն էլ ևս մեկ անգամ ներողություն խնդրեց ու գնաց։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

71
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Արթուր Վանեցյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ
Սպիտակում 10 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու մեղադրանքով կին է ձերբակալվել. ՔԿ
Տարեցները հիմնականում չգիտեն քվեարկության նոր կանոնները. մարդիկ շտապում են ընտրությունների
Շտապօգնության ավտոմեքենա

Չինչին գյուղի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները սննդային թունավորում են ստացել

0
(Թարմացված է 13:22 20.06.2021)
Վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը Սանահինի եկեղեցի կատարած էքսկուրսիայի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Հունիսի 19-ին զանգվածային թունավորման դեպք է տեղ ունեցել Տավուշի մարզում, հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «սննդային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներ, 10-ամյա Օֆելյա Ա.-ն, 10-ամյա Էրիկ Ա.-ն, 10-ամյա Լիլիթ Դ.-ն, 10-ամյա Արեն Հ.-ն, 11-ամյա Վլադիմիր Ա.-ն, 8-ամյա Արմեն Բ.-ն, 11-ամյա Լիլիթ Բ.-ն, 12-ամյա Նարե Հ.-ն, 12-ամյա Արման Ա.-ն, 12-ամյա Հայկ Գ.-ն: Վերջիններս սովորում են Չինչին գյուղի դպրոցում:

Հիվանդանոց են տեղափոխվել նաև նույն դպրոցի ուսուցիչներ, Չինչին գյուղի բնակիչներ, 52-ամյա Մարինե Դանիելյանը, 62-ամյա Արուս Մայիլյանը, Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ, 51-ամյա Անահիտ Ասլանյանը, Չինչին գյուղի բնակիչ, 30-ամյա Աննա Թադևոսյանը, Բերդ քաղաքի բնակիչ, 35-ամյա Զարուհի Եղիազարյանը, Չինչին գյուղի բնակիչներ, 28-ամյա Մարիամ Եսայանն ու նույն դպրոցի վարորդ, 60-ամյա Մանվել Գյուրջինյանը: 

Վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը Սանահինի եկեղեցի կատարած էքսկուրսիայի ժամանակ՝ առավոտյան Ալավերդի քաղաքի, իսկ ժամը 16:00-ին Դսեղ գյուղի մոտ գործող տարբեր սննդամթերք ուտելու հետևանքով: 

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Տարոնի բաժնից փոխանցվել են ոստիկանության Թումանյանի բաժին: 

0