ընտրություններ, հակ, yntrutyunner, hak
ՀԱԿ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ

ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացում, Ադրբեջանի հետ հակամարտության դադար. ՀԱԿ-ի ծրագրից

59
(Թարմացված է 17:27 07.06.2021)
ԼՂ խնդրի լուծման հարցում ՀԱԿ-ն առաջարկում է ակտիվ բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ու Ադրբեջանի հետ՝ միտված ոչ միայն ԼՂ խնդրի լուծմանը, այլև Ադրբեջանի ու Հայաստանի միջև փոխադարձ վստահության ձեռքբերմանը:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Ընտրությունների հետո առաջին անելիքը Հայաստանի ջախջախված պաշտպանական համակարգի հնարավորինս արագ վերականգնումն է, երկրորդը՝ ՀՀ դիվանագիտության ամրացումը: Այսօր ՀԱԿ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ, խոսելով անվտանգության ոլորտում իրենց առաջարկների մասին, ասաց ՀԱԿ ընտրական ցուցակի անդամներից Արման Մուսինյանը:

«Ստեղծել ՌԴ-ի հետ երկկողմ և ռազմավարական հարաբերությունների խորացմանն ու ներդաշնակեցմանն ուղղված նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան մեզ գոնե կարճաժամկետ հեռանկարում չեզոքացնել առկա ռեալ սպառնալիքները և ավելի երկարաժամկետ կտրվածքում դնել Հայաստանի ավելի երկարամյա անվտանգության հիմքերը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի լուծմանը, ՀԱԿ-ն առաջարկում է ակտիվ բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ու Ադրբեջանի հետ՝ միտված ոչ միայն ԼՂ խնդրի լուծմանը, այլև Ադրբեջանի ու Հայաստանի միջև փոխադարձ վստահության ձեռքբերմանը:

«Դա թույլ կտա հնարավոր ապագայում հասնել նրան, որ երկու երկրների միջև կկնքվի զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագիր և հող կնախապատրաստի հնարավոր հետագա հարաբերությունների համար»,- ասաց Մուսինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, որին 22 կուսակցություն ու 4 դաշինք են մասնակցում, կայանալու է հունիսի 20–ին։

«Ուսուցիչների ու դպրոցների տնօրենների վրա սկսել են ճնշումներ գործադրել». Արամ Վարդևանյան

59
թեգերը:
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Ընտրություններ
Ըստ թեմայի
«Նիկոլ, դավաճան». Արմավիրում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ 3 մարդ է ձերբակալվել. տեսանյութ
«Սա էժանագին սադրանք է». Իվետա Տոնոյանը մեկնաբանել է սկանդալային տեսանյութը
Հատուկ գործողություն՝ ուղղված պետության փրկությանը. ՀԱԿ-ը ներկայացրեց նախընտրական ծրագիրը
Քվեաթերթիկներ

ԿԸՀ-ն ներկայացրել է ևս 3 տեղամասերի վերահաշվարկի արդյունքները

235
(Թարմացված է 21:35 24.06.2021)
Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 16 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում):

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն -1
  2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -5
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -1
  5. «Ազատություն» կուսակցություն 0
  6. «Պատիվ ունեմ» դաշինք –2
  7. «Միասնական հայրենիք» կուսակցություն 0
  8. «Համահայկական ազգային պետականություն կուսակցություն» 0
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն -1
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն –1
  11. «Հանրապետություն» կուսակցություն 0
  12. «Հայոց հայրենիք» կուսակցություն 0
  13. «Ազատ հայրենիք» դաշինք -2
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն +20
  15. «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» –1
  16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն +2
  17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն –2
  18. «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» –2
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն -1
  20. «Վերելք» կուսակցություն -2
  21. «Ազատական» կուսակցություն -0
  22. «Հայաստանի եվրոպական կուսակցություն» 0
  23. «Հայաստան» դաշինք -2
  24. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 0
  25. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 0

Նշենք, որ երեկ`հունիսի 24–ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ էր իրականացրել, որի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները՝ 659-ով, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքինը` 5-ով։
Վերահաշվարկվել էր ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չէր արձանագրվել, 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չէր արձանագրվել:

Ավելի քան 70 ընտրական տեղամասերում վերահաշվարկ կիրականացվի. ԿԸՀ

235
թեգերը:
ԱԺ, Ընտրություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Վերահաշվարկ, քվեարկություն
Ըստ թեմայի
ՔՊ ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանը նաև Իրանի քաղաքացի է. ԿԸՀ–ն մերժել է գրանցումը
ԿԸՀ–ն համաձայնություն է տվել, որ պատգամավորի թեկնածուին զրկեն ազատությունից
ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները
Արխիվային լուսանկար

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

89
(Թարմացված է 21:09 24.06.2021)
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները հաստատել են գործողությունների համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ «ի շահ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման»:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով մի շարք հարցեր, այդ թվում նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները վերականգնելու համար:

«Շարունակվել է մտքերի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Դրական է գնահատվել կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Հայաստանի և  Ադրբեջանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թ․-ի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբողջական իրականացումն ապահովելու Ռուսաստանի ջանքերին:

«Հաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման շահերից ելնելով», - նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորման հարցերը։ Ռուսաստանի նախագահը նաև փոխանցել է իր տպավորությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վերջերս կայացած բանակցություններից:

Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է. Սարգսյանը` Արցախի մասին

Կողմերը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համատեղ աշխատանքը այլ մակարդակներում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Քիյամադինլի բնակավայրի շրջանում՝ 2020 թ․-ի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն:

Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով՝ յուրաքանչյուր կողմից մինչև 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ գծով կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ:

89
թեգերը:
Արցախ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է
Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը
Արցախում 500 000 դրամ կտրամադրվի այն վիրավորներին, որոնք աջակցություն չեն ստացել ՀՀ–ում
Արխիվային լուսանկար

ՀՔԾ-ն փաստաբաններին կոչ է անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից

0
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի շուրջ ստեղծված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարություն է տարածել` չհիմնավորված կերպով պնդելով, որ «որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները»: 

Այս կապացությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալի անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պարզորոշ կերպով նշվում է, որ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը:

Մասնավորապես, ներկայացված զեկուցագրում նշված հանգամանքները, ինչպես նաև քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստման փուլում վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` ձեռք է բերել Փաստերի ստուգման հարթակում (FIP) առկա` տվյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված օրինական առիթի, այն է` վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված վերոնշյալ հրապարակումներում առկա` ենթադրյալ հանցագործության մասին վկայող բավարար հիմքերի պայմաններում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին:

Այսպիսով` փաստաբաններին կոչ ենք անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հայտարարություններ կատարելուց:

0