Հայաստան, դաշինք, Արամ Վարդևանյան, պաստառ, aram vardevanyan, dashinq, pastar, novosti armenii
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ, արխիվային լուսանկար

Մի խումբ անձինք ոչնչացրել են «Հայաստան» դաշինքի պաստառները. Վարդևանյանը զգուշացնում է

196
(Թարմացված է 15:23 05.06.2021)
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղի ունեցած դեպքերի մասին տեղեկացրել են իրավապահներին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հունիսի 4-ի գիշերը մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղակայված «Հայաստան» դաշինքի շտաբների պաստառները: Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Հասարակական կարգին ցինիկաբար վերաբերող իշխանական սադրիչներին ուղղակի զգուշացնում եմ` հետո ձեր պատվերների հեղինակ մարզպետները ու հեղինակությունները` ձեզ օրենքից չեն պաշտպանելու ու ընդհատակ են անցնելու»,– նշված է նրա հայտարարության մեջ:

Վարդևանյանի խոսքով` հետաքրքիր զուգադիպությամբ Ծաղկահովիտ համայնքում տեղի ունեցածին նախորդել էր իշխանության մարզպետի այցը հենց այդ համայնք: Նշված դեպքերի վերաբերյալ արդեն իսկ իրավապահները տեղեկացվել են, չնայած, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, այսպիսի դեպքերով մինչ օրս հարկադրանքի միջոցները պատշաճ չեն:

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին համագործակցության հռչակագիր ստորագրեցին։ Հուշագրին միացած քաղաքական ուժերը հայտարարեցին, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով։

Մայիսի 19-ին «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ ոստիկանության առանձին ծառայողներ առանց որևէ հիմնավորման ներս են մտել «Հայաստան» դաշինքի մարզային շտաբներ և հետաքրքրվել շտաբի ցուցանակի, շտաբի կազմակերպչական այլ հարցերի մասին։

Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանեց, որ իրենց տարածքները սպասարկող ոստիկանության ծառայողներն այցելում են բոլոր նախընտրական շտաբներ, շտաբի պետերին հանձնում անձնական տվյալներով իրենց այցեքարտերը ու խնդրում նրանց կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելու նպատակով:

 Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 27 քաղաքական ուժ։ ԿԸՀ–ն այս պահին արտահերթ նիստ է անում օրենքին նրանց ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը որոշելու համար։ 

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։

196
թեգերը:
«Հայաստան» դաշինք, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայաստան» դաշինքը չի կարելի կապել միայն Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. Վարդանյան
«Հայաստան» դաշինքի գլխավոր շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը
Молоток судьи

«Մեզ տուն ուղարկեք». հայ գերին դիմել է Բաքվի դատարանին

30
Ադրբեջանում հերթական դատավարությունն է ընթանում, մեղադրյալ աթոռին հայ զինծառայողներ են, որոնք գերեվարվել են պատերազմից հետո:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայ ռազմագերի Վլադիմիր Հակոբյանը, որին ադրբեջանցի զինվորականները պատերազմից հետո ձերբակալել են Հադրութում, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլորին տուն վերադարձնել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօր կայացած նիստի ժամանակ դատավորի հարցին, թե արդյոք նրանք որևէ միջնորդություն ունե՞ն գործի վերաբերյալ, Վլադիմիր Հակոբյանն ասել է. «Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք»։

30
Քվեաթերթիկներ

ԿԸՀ-ն ներկայացրել է ևս 3 տեղամասերի վերահաշվարկի արդյունքները

236
(Թարմացված է 21:35 24.06.2021)
Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 16 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում):

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն -1
  2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -5
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -1
  5. «Ազատություն» կուսակցություն 0
  6. «Պատիվ ունեմ» դաշինք –2
  7. «Միասնական հայրենիք» կուսակցություն 0
  8. «Համահայկական ազգային պետականություն կուսակցություն» 0
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն -1
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն –1
  11. «Հանրապետություն» կուսակցություն 0
  12. «Հայոց հայրենիք» կուսակցություն 0
  13. «Ազատ հայրենիք» դաշինք -2
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն +20
  15. «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» –1
  16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն +2
  17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն –2
  18. «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» –2
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն -1
  20. «Վերելք» կուսակցություն -2
  21. «Ազատական» կուսակցություն -0
  22. «Հայաստանի եվրոպական կուսակցություն» 0
  23. «Հայաստան» դաշինք -2
  24. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 0
  25. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 0

Նշենք, որ երեկ`հունիսի 24–ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ էր իրականացրել, որի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները՝ 659-ով, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքինը` 5-ով։
Վերահաշվարկվել էր ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չէր արձանագրվել, 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չէր արձանագրվել:

Ավելի քան 70 ընտրական տեղամասերում վերահաշվարկ կիրականացվի. ԿԸՀ

236
թեգերը:
ԱԺ, Ընտրություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Վերահաշվարկ, քվեարկություն
Ըստ թեմայի
ՔՊ ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանը նաև Իրանի քաղաքացի է. ԿԸՀ–ն մերժել է գրանցումը
ԿԸՀ–ն համաձայնություն է տվել, որ պատգամավորի թեկնածուին զրկեն ազատությունից
ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները

Ինչպես են հաղթահարում ամառային անտանելի տապը տարբեր երկրներում. զովացնող ֆոտոշարք

0
  • Мертвое озеро в Ереване
  • Բելառուսցիները ջրվեժի տակ
  • Երիտասարդը նետվում է Նովոսիբիրսկի մարզում գտնվող գետի ջրվեժից
  • Աղջիկը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից ոչ հեռու գտնվող ջրվեժի մոտ
  • Արծաթե ջրվեժը Վիետնամի Լաո Սայ նահանգում
  • Հյուսիսկորեացիները Փհենյանի առողջարանային համալիրում
  • Մալայզիացիները Սերենդի ջրվեժի տակ
  • Աղջիկը լողում է Բրազիլիայի Աբիսի ջրվեժի տակ
  • Իրանցի աղջիկները` գետում
  • Մեղր ջրվեժում հանգստացողները Կարաչաևո Չերկեսայի Հանրապետությունում
  • Հրազդան գետի ափին հանգստացող տղամարդիկ
Sputnik Արմենիայի ֆոտոշարքում կարող եք տեսնել տարբեր երկրների քաղաքացիների, որոնք գտել են ամառվա շոգից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը։

Ամառն այս տարի մի փոքր ավելի շուտ «գրոհեց» երկիր մոլորակի վրա։ Ամռան առաջին ամիսն է, բայց Երևանում, օրինակ, ջերմաստիճանն արդեն հատել է +40–ի շեմը։ Ի՞նչ անել անտանելի տապից պաշտպանվելու և օրը հաճելի անցկացնելու համար։

Ինչպես են հայերը պայքարում մեկուսացումից չգժվելու դեմ, կամ մարտահրավեր, որի «հախից կգանք»

Աշխարհի բազմաթիվ երկրներում դիմում են ամենափորձված ու արդյունավետ միջոցին` ջրի օգնությանը։ Կենարար հեղուկը պաշտպանում է մաշկը չորանալուց և, իհարկե, զովացնում է։    

Sputnik Արմենիայի ֆոտոշարքում կարող եք տեսնել տարբեր երկրների քաղաքացիների, որոնք ամառվա շոգից պաշտպանվում են ջրվեժների տակ ու գետերում։

Երկիրը տիեզերական հարվածի է ենթարկվել. գիտնականները մագնիսական հզոր փոթորիկ են գրանցել

0
  • Мертвое озеро в Ереване
    © Sputnik / Aram Nersesyan

    "Мертвое озеро" в Ереване

  • Բելառուսցիները ջրվեժի տակ
    © AP Photo / Sergei Grits

    Բելառուսցիները ջրվեժի տակ

  • Երիտասարդը նետվում է Նովոսիբիրսկի մարզում գտնվող գետի ջրվեժից
    © Sputnik / Александр Кряжев

    Երիտասարդը նետվում է Նովոսիբիրսկի մարզում գտնվող գետի ջրվեժից

  • Աղջիկը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից ոչ հեռու գտնվող ջրվեժի մոտ
    © AFP 2020 / DIMITAR DILKOFF

    Աղջիկը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից ոչ հեռու գտնվող ջրվեժի մոտ

  • Արծաթե ջրվեժը Վիետնամի Լաո Սայ նահանգում
    © Sputnik / Павел Львов

    Արծաթե ջրվեժը Վիետնամի Լաո Սայ նահանգում

  • Հյուսիսկորեացիները Փհենյանի առողջարանային համալիրում
    © AP Photo / David Guttenfelder

    Հյուսիսկորեացիները Փհենյանի առողջարանային համալիրում

  • Մալայզիացիները Սերենդի ջրվեժի տակ
    © AP Photo / Daniel Chan

    Մալայզիացիները Սերենդի ջրվեժի տակ

  • Աղջիկը լողում է Բրազիլիայի Աբիսի ջրվեժի տակ
    © AP Photo / Eraldo Peres

    Աղջիկը լողում է Բրազիլիայի Աբիսի ջրվեժի տակ

  • Իրանցի աղջիկները` գետում
    © AP Photo / Ebrahim Noroozi

    Իրանցի աղջիկները` գետում

  • Մեղր ջրվեժում հանգստացողները Կարաչաևո Չերկեսայի Հանրապետությունում
    © Sputnik / Алексей Даничев

    Մեղր ջրվեժում հանգստացողները Կարաչաևո Չերկեսայի Հանրապետությունում

  • Հրազդան գետի ափին հանգստացող տղամարդիկ
    © Sputnik / Asatur Yesayants

    Հրազդան գետի ափին հանգստացող տղամարդիկ

թեգերը:
ֆոտոշարք, Լուսանկար, շոգ
Ըստ թեմայի
Ով էր իրականում Մերիլին Մոնրոն. արխիվային կադրեր
Միայնակ հանգստություն և էրոտիկ արվեստ․ ֆանտաստիկ լուսանկարներ միջազգային մրցույթից
Հազվադեպ երևույթ. արևային խավարման ֆանտաստիկ կադրերը