Ռոբերտ Քոչարյան

Իմ նախագահության օրոք ես ստացել եմ 3 առաջարկ․ Ռոբերտ Քոչարյանը խոսել է Մեղրիի խնդրի մասին

386
(Թարմացված է 17:13 04.06.2021)
ՀՀ 2–րդ նախագահը նշել է, որ Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ և մեկնաբանել է` ինչու է դա սխալ։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Մեղրիի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնական առաջարկ չի եղել ընդհանրապես։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Երևանի Էրեբունի համայնքի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

«Իմ նախագահության ժամանակ ես ստացել եմ երեք առաջարկ․ մեկը եղել է ընդհանուր պետություն ստեղծելու մասին, մեկը՝ Քի Վեսթի գործընթացը, երբ Հեյդար Ալիևը վերջին պահին չստորագրեց, և վերջինը, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն էին։ Պաշտոնական այլ առաջարկ չի եղել»,–ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով` Մեղրիի փոխանակման առաջարկը եղել է Ալիևի կողմից։ «Այդ պատճառով ես հիմա շատ զգույշ եմ վերաբերում միջանցք բառին, որովհետև նրանց նպատակը շատ ավելի լայն է, քան այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ։ Առաջարկը եղել է Ալիևի կողմից, բայց պաշտոնական ձևակերպում չի ստացել, որովհետև մեր պատասխանը եղել է հետևյալը․ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Սա շատ հասկանալի ու համոզիչ պատասխան էր։ Սակայն նա, այնուամենայնիվ, միջնորդների միջոցով փորձում էր առաջ տանել այդ գաղափարը, բայց Մինսկի խմբի շրջանակներում սա քննարկման առարկա չի դարձել»,–ասել է Քոչարյանը։

ՀՀ 2–րդ նախագահը նշել է, որ Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ, իբր Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դրան կտրուկ դեմ էին։ Նա տեղեկացրել է, որ Անվտանգության խորհրդի նիստին այս հարցը երբեք չի քննարկվել։ «Եթե նրանք դեմ էին, թվում է, թե նրանցից հետո այդ առաջարկը պետք է իրականություն դառնար։ Բայց այն ընդհանրապես կորավ։ Որևէ տրամաբանություն այստեղ չկա»,- ասել է տ Քոչարյանը։

«Ռոբերտ Քոչարյանը դեռ 1999-ին քննարկել է Մեղրին Ադրբեջանին տալու հարցը». Նիկոլ Փաշինյան

Նա նշել է, որ վերջին տարիներում մեր երկրում իրականում բոլոր ցուցանիշներն անկում են ապրել, բացի երկու ցուցանիշից՝ աղքատության մակարդակն է աճել և գերեզմանների թիվը։ Իսկ իշխանությունը, նրա խոսքով, այսօր փորձում է կիրառել տարբեր հնարքներ՝ հակառակորդի վրա կեղտ լցնելու համար, որովհետև երբ մարդն ասելիք չի ունենում, սա դառնում է նրա միակ գործիքը։

Նշենք, որ օրեր առաջ «Հայկական ժամանակը» հրապարակել էր մի փաստաթուղթ, որտեղ ներկայացված էր, իբր Ռոբերտ Քոչարյանի իշխանության կողմից Մեղրին Ադրբեջանին հանձնելու համաձայնագրը:

Փաստաթղթում խոսքը Քոչարյանի առաջարկության հիման վրա համանախագահների կազմած ԼՂ հարցի կարգավորման այն ծրագրի մասին է, որի համաձայն՝ Մեղրիի շրջանը  պետք է զիջվեր Ադրբեջանին՝ Լաչինի փոխարեն:

ՀԺ-ն գրել է, որ 1999 թվականի աշնանը, երբ Քոչարյանը այն ներկայացրել է Անվտանգության խորհրդում, Քոչարյանին կտրուկ ու կոպիտ դեմ են արտահայտվել Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը՝ դուրս գալով եւ դուռը խփելով նրա երեսին: 

386
թեգերը:
Հեյդար Ալիև, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Հայաստան, Մեղրի, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Փաշինյանը Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին հրավիրում է ուղիղ եթերով բանավեճի
«Սա պայքար է». Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է` այս իշխանությանը մնացել է 22 օր
Թույլ չեն տա 2–րդ անգամ խաբել իրենց. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը վստահ է, որ հաղթելու են
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի կուսակցության արդյունքները չեն արտացոլում ՀՀ–ում տիրող իրական վիճակը․ փորձագետ

17
(Թարմացված է 12:57 21.06.2021)
Ռուս փորձագետը կարծում է, որ գլխավոր զարգացումները դեռ առջևում են. Փաշինյանի հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդյունքները ԱԺ արտահերթ ընտրություններում անսպասելի էին, քանի որ կանխատեսվում էր, որ նա 40 տոկոսից շատ քվե չի հավաքի։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոյի կարծիքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Սպասվում էր, որ Փաշինյանն առաջինը կլինի, բայց փորձագետներից քչերն էին կարծում, որ նա 40 տոկոսից շատ ձայն կհավաքի։ Որ նա ավելի քան 50 տոկոս է հավաքել, իհարկե անսպասելի էր»,-ասել է Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ դա մի քանի բացատրություն ունի։ «Գլխավորը պատերազմում պարտության գործոնն է և մարդկանց ինտուիտիվ, հոգեբանական ցանկությունը՝ առանց ցնցումների աջակցել գոյություն ունեցող իշխանությանը»,-նշել է Տկաչենկոն։

Երկրորդ գործոնը, քաղաքագետի կարծիքով, այն է, որ քիչ մարդիկ են մասնակցել ընտրությանը, և այդպիսով իշխանությունն առավելություն ունի, քանի որ նրանք, ովքեր իշխանության համար են քվեարկում, ընտրությունների գնում են, իսկ նրանք, ովքեր իշխանություններից հիասթափված են, չեն գնում։

«Ուստի չարժե համարել, որ այս ցուցիչն արտացոլում է Հայաստանում տիրող իրական վիճակը, թեև ակնհայտ է, որ այս պահին Փաշինյանը Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է, բայց այնուամենայնիվ նրա հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է»,-նշել է փորձագետը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

17
թեգերը:
Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում
Արխիվային լուսանկար

Հաջողություններ եմ մաղթում. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Փաշինյանին

49
(Թարմացված է 12:47 21.06.2021)
Հարությունյանը հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան ՀՀ իշխանություններին ամրացնել պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների մեծամասնության ձայնը ստանալու առթիվ։

Հարությունյանը նշել է, որ ադրբեջանա-թուրքական 44-օրյա ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի Հանրապետության ներքաղաքական անկայուն իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը եղավ արտահերթ ընտրությունների անցկացումը:

«Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ու ժողովրդին հաջողվել է կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ՝ չնայած բազմաթիվ արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին: Հաշվի առնելով ընտրությունների նախնական արդյունքները՝ հաջողություններ եմ մաղթում Ձեզ և Ձեր գլխավորած թիմին՝ ընտրողների մեծամասնության կողմից ստացած վստահության իրացման ճանապարհին»,–ասել է նա:

Հարությունյանը հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամրացնել պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը, վերականգնել հանրային համերաշխությունը համազգային հիմնախնդիրների լուծման հարցերում, ինչպես նաև հետևողական ու արդյունավետ աշխատանք տանել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ:

Գնում եք խորհրդարան ու լռում. քաղաքագետն ընդդիմության անելիքների մասին է խոսել

Նա նաև հաջողություն է մաղթել ժողովրդի որոշակի վստահության արժանացած մյուս քաղաքական ուժերին:

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

49
թեգերը:
Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Փաշինյանը հայտնել է, թե ՔՊ-ն քանի մանդատ կստանա
Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան
Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում