Հայաստան, Իշխան Սաղաթելյան, Հայաստան, դաշինք, ishxan saxatelyan, hayastan dashinq, novosti armenii
Իշխան Սաղաթելյան

«Կան ուժեր, որոնք ընդդիմադիր են ձևանում, բայց միայն քվե են փախցնում». Իշխան Սաղաթելյան

106
(Թարմացված է 19:20 02.06.2021)
«Հայաստան» դաշինքի համար կան կարմիր գծեր. արտահերթ ընտրություններից հետո որոշ քաղաքական ուժերի հետ վստահաբար չեն համագործակցելու։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքը որևէ մեկի հետ պայմանավորվածություն չունի և որևէ քաղաքական ուժի հետ միավորման հարց չի քննարկել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ցուցակի 2-րդ տեղում ընդգրկված Իշխան Սաղաթելյանը։

«Մենք գնում ենք ամբողջական իշխանություն վերցնելու և նոր որակի իշխանություն ձևավորելու։ Մնացածն արդեն հետընտրական շրջանի խոսակցություններ են, որ կարող են տեղի ունենալ։ Սակայն մեզ համար գոյություն ունեն կարմիր գծեր, այսինքն` կան քաղաքական ուժեր, որոնց հետ որևէ պարագայում չենք պատրաստվում համագործակցել»,–ասաց Սաղաթելյանը` հավելելով, որ մեկի անունն արդեն իսկ հայտնել են ( խմբ.` նկատի ունեի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը), իսկ մյուսներինն անհրաժեշտության դեպքում կասեն։

Նրա խոսքով` ամենավատն այն է, որ կան ուժեր, որոնք իրենց ընդդիմադիր են ձևացնում, սակայն, ըստ էության, ընդդիմադիրներից քվե են փախցնում։ Սակայն, ըստ Սաղաթելյանի, այս ուժերի վերաբերյալ շատ չեն մտահոգվում, քանի որ նրանք շատ խանգարել չեն կարող։

Իմացեք` որ թիվն է ձեր նախընտրածը ընտրություններին քվեարկելու համար

Սաղաթելյանի խոսքով` նախատեսում են շուրջ 200 բնակավայրում ներկայություն ապահովել, բնակիչների հետ դեմ առ դեմ զրուցել։ Հարցն այն է, որ գյուղերից շատերում մարդիկ ապրում են «Հ1»-յան Հայաստանում, սակայն տարբեր հարցումներ փաստում են, որ օրեցօր իրավիճակը փոխվում է։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20-ին։

«Ես վարչապետ կամ պատգամավոր չեմ դառնալու». Արա Աբրահամյանը` ընտրությունների մասին

 

106
թեգերը:
Իշխան Սաղաթելյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (293)
Ըստ թեմայի
Ադրբեջանը փորձում է ազդել Հայաստանում նախատեսված ընտրությունների արդյունքի վրա. Փաշինյան
ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակում դատախազությունում թեժ գիծ է գործարկվել
Ինչպես կարող են ընտրություններին մասնակցել հաշվառում չունեցող քաղաքացիները
Քվեաթերթիկներ

ԿԸՀ-ն ներկայացրել է ևս 3 տեղամասերի վերահաշվարկի արդյունքները

233
(Թարմացված է 21:35 24.06.2021)
Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 16 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում):

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն -1
  2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -5
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -1
  5. «Ազատություն» կուսակցություն 0
  6. «Պատիվ ունեմ» դաշինք –2
  7. «Միասնական հայրենիք» կուսակցություն 0
  8. «Համահայկական ազգային պետականություն կուսակցություն» 0
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն -1
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն –1
  11. «Հանրապետություն» կուսակցություն 0
  12. «Հայոց հայրենիք» կուսակցություն 0
  13. «Ազատ հայրենիք» դաշինք -2
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն +20
  15. «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» –1
  16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն +2
  17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն –2
  18. «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» –2
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն -1
  20. «Վերելք» կուսակցություն -2
  21. «Ազատական» կուսակցություն -0
  22. «Հայաստանի եվրոպական կուսակցություն» 0
  23. «Հայաստան» դաշինք -2
  24. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 0
  25. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 0

Նշենք, որ երեկ`հունիսի 24–ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ էր իրականացրել, որի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները՝ 659-ով, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքինը` 5-ով։
Վերահաշվարկվել էր ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չէր արձանագրվել, 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չէր արձանագրվել:

Ավելի քան 70 ընտրական տեղամասերում վերահաշվարկ կիրականացվի. ԿԸՀ

233
թեգերը:
ԱԺ, Ընտրություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Վերահաշվարկ, քվեարկություն
Ըստ թեմայի
ՔՊ ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանը նաև Իրանի քաղաքացի է. ԿԸՀ–ն մերժել է գրանցումը
ԿԸՀ–ն համաձայնություն է տվել, որ պատգամավորի թեկնածուին զրկեն ազատությունից
ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները
Արխիվային լուսանկար

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

89
(Թարմացված է 21:09 24.06.2021)
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները հաստատել են գործողությունների համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ «ի շահ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման»:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով մի շարք հարցեր, այդ թվում նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները վերականգնելու համար:

«Շարունակվել է մտքերի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Դրական է գնահատվել կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Հայաստանի և  Ադրբեջանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թ․-ի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբողջական իրականացումն ապահովելու Ռուսաստանի ջանքերին:

«Հաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման շահերից ելնելով», - նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորման հարցերը։ Ռուսաստանի նախագահը նաև փոխանցել է իր տպավորությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վերջերս կայացած բանակցություններից:

Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է. Սարգսյանը` Արցախի մասին

Կողմերը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համատեղ աշխատանքը այլ մակարդակներում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Քիյամադինլի բնակավայրի շրջանում՝ 2020 թ․-ի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն:

Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով՝ յուրաքանչյուր կողմից մինչև 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ գծով կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ:

89
թեգերը:
Արցախ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է
Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը
Արցախում 500 000 դրամ կտրամադրվի այն վիրավորներին, որոնք աջակցություն չեն ստացել ՀՀ–ում
Ազգային ժողով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսին Եգանյանը հրաժարվել է մանդատից

0
(Թարմացված է 15:50 25.06.2021)
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավորի հրաժարականի դիմումի մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Եգանյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,– ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Ի դեպ, ԱԺ կայքում այս պատգամավորի վերաբերյալ միայն երեք փաստ է նշված` ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 11-ին, անկուսակցական է, «Իմ քայլը» խմբակցության անդամ։ Անգամ նրա լուսանկարը չկա։

0
թեգերը:
Հրաժարական, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան