Նիկոլ Փաշինյան, Էմանուել Մակրոն

Ուշադիր եմ մեր հասցեին հնչող մեղադրանքներին․ Փաշինյանը մեկնաբանել է իր դեմ ցույցը Փարիզում

197
(Թարմացված է 23:41 01.06.2021)
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ մի քանի տասնյակ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ և փորձել էին թույլ չտալ նրա ավտոշարասյան մուտքը դեսպանատուն։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ դեսպանությունում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մեկնաբանեց փողոցւմ իրականացվող բողոքի ցույցը իր դեմ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Մեր սիրելի հայրենակիցները բողոքի ակցիա էին անում դեսպանությունից քիչ հեռու։ Դա իրենց իրավունքն է, սակայն կարծում եմ, որ դա հարցից խուսափելու ձև է, ես կցանականայի հստակ հնչեր, թե ինչում է մեր կառավարության դավաճանությունը։ Ես ուշադիր եմ մեր հասցեին հնչող մեղադրանքներին, լսում եմ բոլոր փաստարկները»,֊ ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կարևորում է հանդիպումները համայնքների հետ, անդրադարձել է վերջին պատերազմական զարգացումներին, ղարաբաղյան հարցին։

«Ղարաբաղի հարցը լուծված չէ, սպառնալիքը նույնն է, ու դա ամենամեծ խնդիրն է, որ ունենք։ Իմ ընկալումն այն է, որ պետք է առերեսվել այդ մարտահրավերների հետ հայ ժողովրդի համար խաղաղ դարաշրջան ստեղծելու համար։ Տարիները ցույց տվեցին, որ ոչ զիջողականությունը, ոչ ճկունությունը չեն նվազեցնում ագրեսիվությունը մեր նկատմամբ։ Մեր մարտահրավերը մնում է նույնը՝ ինչպես կառավարել այն ագրեսիվությունը, որը ձևավորել է Հայաստանի շուրջ»,- ասել է հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել Շառլ Ազնավուրի կիսանդրու առաջ. տեսանյութ

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Նա արդեն հանդիպել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ մի քանի տասնյակ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ և փորձել էին թույլ չտալ նրա ավտոշարասյան մուտքը դեսպանատուն։

197
թեգերը:
հանդիպում, Փարիզ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Դժվար օրերին Հայաստանը զգաց Ֆրանսիայի աջակցությունը. Փաշինյանը Մակրոնին հրավիրեց Երևան
Մինսկի խմբի համանախագահները կարող են մեկնել հայ-ադրբեջանական սահման. Լուկաշևիչ
Ադրբեջանական զորքը պետք է լքի Հայաստանի տարածքը․ Մակրոն
Լևոն Տեր–Պետրոսյանը քվեարկեց

«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ. տեսանյութ

68
(Թարմացված է 14:13 20.06.2021)
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրատեղմաս էր գնացել մենակ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը` քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Первый президент Армении Левон Тер-Петросян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ

Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ «լռության օր է»։ Առաջին նախագահը նստեց մեքենան և հեռացավ։

Նշենք, որ Տեր-Պետրոսյանն ընտրատեղամաս էր գնացել մենակ։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

© Sputnik
Լեւոն Տեր–Պետրոսյանը մասնակցեց ընտրությանը

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

68
թեգերը:
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Ազգային ժողովի ընտրություններ, Լևոն Տեր–Պետրոսյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը
ՔՊ–ի հանրահավաքի մասնակից, արխիվային լուսանկար

Փաշինյանի կուսակցությունը կբողոքարկի ԿԸՀ որոշումը

78
(Թարմացված է 13:46 20.06.2021)
ԿԸՀ-ն նախազգուշացում է կիրառել վարչապետի պաշտոնակատարի նկատմամբ՝ նրա գործողությունները համարելով լռության օրվա խախտում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ ՔՊ–ն իր որոշման մասին հայտնել է Facebook–ում։

«Հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ»,– վստահեցնում է կուսակցությունը։

Հիշեցնենք` Փաշինյանը երեկ` լռության օրը, ուղիղ եթեր էր մտել, կոչով դիմել ժողովրդին և արձանագրել ընտրություններին յուրաքանչյուրի մասնակցելու կարևորությունը: «Արդեն իսկ տեսնում ենք, որ կան ընտրությունների արդյունքների վրա ազդելու որոշակի փորձեր, բայց նաև տեսնում ենք, որ դա չի ստացվելու, քանի որ իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու բոլոր դեպքերի վրա: Համոզված եղեք, որ այդ պրակտիկան շարունակվելու է»,-ասել էր նա:

Փաշինյանը նաև ներկայացրել էր, թե ընտրատեղամասում ինչ կարգով և ինչպես է իրականացվելու քվեարկությունը:

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

78
թեգերը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստանի» ընտրողին հրաժարվել են 26 համարի քվեաթերթիկ տալ. Սանասարյան

10
(Թարմացված է 14:32 20.06.2021)
Իրենց կուսակցության քվեաթերթիկի բացակայության մասին ավելի վաղ հայտնել էր  ՀԴԿ-ի վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. 3/11 Կ. Ուլնեցու փ. 76 16 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ,  վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը։

«Երկրորդ անգամ քվեաթերթիկը պահանջելուց հետո պատճառաբանել են, որ 25 ուժ է մասնակցում, և 26 համար չկա։ Քաղաքացին պատրաստ է բացատրություն տալ։ Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»,-նշել է Սանասարյանը։

Հիշեցնենք, որ իրենց կուսակցության քվեաթերթիկի բացակայության մասին ավելի վաղ հայտնել էր  ՀԴԿ-ի վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ. տեսանյութ

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

10
թեգերը:
Ընտրություններ, Դավիթ Սանասարյան
Ըստ թեմայի
Հանուն հասարակության հաշտեցման. Սերժ Սարգսյանը կատարեց իր ընտրությունը
Դատախազությունը հիշեցնում է` քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը