նիկոլ փաշինյան, փարիզ, nikol pashinyan, pariz
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ

«Հոկտեմբերին կսպասենք Ձեզ Երևանում». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ

95
(Թարմացված է 22:44 01.06.2021)
Խոսելով Հայաստանում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ` Փարիզի քաղաքապետը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է աչալուրջ գտնվել Հայաստանի նկատմամբ: 

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Փարիզի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետ Անն Իդալգոյի հետ, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Փարիզի քաղաքապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և նշել. «Պարոն վարչապետ, մենք միշտ Հայաստանի կողքին ենք և շարունակելու ենք գտնվել սերտ կապի մեջ: Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում մենք հանդես ենք եկել հստակ դիրքորոշումներով: Հավատացած եղեք, մենք Հայաստանին ու հայ ժողովրդին չենք թողնի միայնակ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում իրենց առաջին հանդիպումը և նկատել, որ այն, ինչ նախորդ հանդիպմանը պայմանավորվել են, կյանքի է կոչվել: Վարչապետի պաշտոնակատարը հատկապես ընդգծել է Փարիզում Թումո կենտրոնի բացման փաստը: 

«Տիկին քաղաքապետ, հոկտեմբերին կսպասենք Ձեզ Երևանում, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա անելիքները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Փարիզում Հայաստանի անունով հրապարակ անվանակոչելու նախաձեռնությամբ հանդես գալու համար: Դա շատ կարևոր և մեզ ջերմացնող նախաձեռնություն է: Հույս ունեմ, որ մեր մայրաքաղաքների միջև համագործակցությունը գնալով ավելի կխորանա, մասնավորապես կրթության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ Հայաստանն իր բարեկամների աջակցությամբ կհաղթահարի ստեղծված իրավիճակը և ժողովուրդը կվերգտնի լավատեսությունը:

Ադրբեջանական զորքը պետք է լքի Հայաստանի տարածքը․ Մակրոն

Անն Իդալգոն կարևորել է իր առաջիկա այցը Երևան և վստահություն հայտնել, որ Երևանի քաղաքապետի հետ կկարողանան քննարկել ու կյանքի կոչել նոր նախաձեռնություններ:

Խոսելով Հայաստանում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ` Փարիզի քաղաքապետը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է աչալուրջ գտնվել Հայաստանի նկատմամբ: «Դա միայն Հայաստանի ճակատագիրը չէ, մեր և Հայաստանի ճակատագրերը փոխկապակցված են: Մենք շարունակելու ենք նաև մեր հետևողական քայլերը` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման ուղղությամբ»,- ասել է Անն Իդալգոն:

И.о. премьер-министра Никол Пашинян на встрече с мэром Парижа Энн Идальго
© Photo / official site of the Prime minister of RA
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Նա արդեն հանդիպել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի,  Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի ու Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։

95
թեգերը:
Փարիզ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մինսկի խմբի համանախագահները կարող են մեկնել հայ-ադրբեջանական սահման. Լուկաշևիչ
Ֆրանսիայի դեսպանը հայերեն մաղթանք է հղել Հայաստանին
Ֆրանսիայի ԱԺ-ում հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև է մշակվում
Молоток судьи

«Մեզ տուն ուղարկեք». հայ գերին դիմել է Բաքվի դատարանին

15
Ադրբեջանում հերթական դատավարությունն է ընթանում, մեղադրյալ աթոռին հայ զինծառայողներ են, որոնք գերեվարվել են պատերազմից հետո:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայ ռազմագերի Վլադիմիր Հակոբյանը, որին ադրբեջանցի զինվորականները պատերազմից հետո ձերբակալել են Հադրութում, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլորին տուն վերադարձնել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօր կայացած նիստի ժամանակ դատավորի հարցին, թե արդյոք նրանք որևէ միջնորդություն ունե՞ն գործի վերաբերյալ, Վլադիմիր Հակոբյանն ասել է. «Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք»։

15
Քվեաթերթիկներ

ԿԸՀ-ն ներկայացրել է ևս 3 տեղամասերի վերահաշվարկի արդյունքները

236
(Թարմացված է 21:35 24.06.2021)
Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 16 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում):

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն -1
  2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -5
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -1
  5. «Ազատություն» կուսակցություն 0
  6. «Պատիվ ունեմ» դաշինք –2
  7. «Միասնական հայրենիք» կուսակցություն 0
  8. «Համահայկական ազգային պետականություն կուսակցություն» 0
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն -1
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն –1
  11. «Հանրապետություն» կուսակցություն 0
  12. «Հայոց հայրենիք» կուսակցություն 0
  13. «Ազատ հայրենիք» դաշինք -2
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն +20
  15. «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» –1
  16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն +2
  17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն –2
  18. «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» –2
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն -1
  20. «Վերելք» կուսակցություն -2
  21. «Ազատական» կուսակցություն -0
  22. «Հայաստանի եվրոպական կուսակցություն» 0
  23. «Հայաստան» դաշինք -2
  24. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 0
  25. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 0

Նշենք, որ երեկ`հունիսի 24–ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ էր իրականացրել, որի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները՝ 659-ով, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքինը` 5-ով։
Վերահաշվարկվել էր ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չէր արձանագրվել, 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չէր արձանագրվել:

Ավելի քան 70 ընտրական տեղամասերում վերահաշվարկ կիրականացվի. ԿԸՀ

236
թեգերը:
ԱԺ, Ընտրություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Վերահաշվարկ, քվեարկություն
Ըստ թեմայի
ՔՊ ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանը նաև Իրանի քաղաքացի է. ԿԸՀ–ն մերժել է գրանցումը
ԿԸՀ–ն համաձայնություն է տվել, որ պատգամավորի թեկնածուին զրկեն ազատությունից
ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները
Ապօրինի շինությունների ապամոնտաժում

Ընդունեք այս հայտարարությունը որպես զգուշացում. Մարությանը դիմել է քաղաքացիներին

0
(Թարմացված է 17:12 25.06.2021)
Երևանի քաղաքապետը վստահեցնում է, որ քաղաքապետարանը հաստատակամ է և հետևողականորեն գնալու է բոլոր ապօրինի շինությունների հետևից:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է Երևանի այն քաղաքացիներին, ովքեր Երևանի տարածքում ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել:

«Ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը»,- նշում է Մարությանն ի պատասխան ապօրինի կառույցների տերերի աայն առաջարկին, որ քաղաքային իշխանությունները չքանդեն դրանք, այլ իրենց ժամանակ տան ինքնուրույն քանդելու:

«Ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,- նշում է նա:

Երևանի քաղաքապետը վստահեցնում է, որ քաղաքապետարանը հաստատակամ է և հետևողականորեն գնալու է բոլոր ապօրինի շինությունների հետևից:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։

Քաղաքապետը նշել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն։

0
թեգերը:
Երևան, ապօրինի շինություն, Հայկ Մարության