Էդգար Ղազարյան

Ո՞րը կլիներ Արա Այվազյանի ճիշտ քայլը. Ղազարյանը` ԱԳՆ–ում ստեղծված ճգնաժամի մասին

396
(Թարմացված է 16:13 01.06.2021)
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԳ նախկին նախարարի հրաժարականին և նշել, որ Այվազյանը կարող էր ավելի արդյունավետ որոշում կայացնել։
Ո՞րն է Փաշինյանին ընդվզելու և հրաժարականի տարբերությունը. ի՞նչ կարող էր անել Այվազյանը

Իմ ընկալումներում Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է, և Այվազյանը ծառայել է նրան` սպասարկելով թշնամու շահերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը` անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականի որոշմանը։

«Եթե ինչ-որ պահից նա որոշել է հրաժարական տալ, դա չի արդարացնում նրա գործողությունները և այն գործունեությունը, որն իրականացրել է մինչև այս պահը»,- ասաց նա։

Ղազարյանի խոսքով` հետպատերազմյան շրջանում ցանկացած խելամիտ դիվանագետ չպետք է համաձայներ ստանձնել Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը, այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ Փաշինյանը տապալել էր ԱԳ նախարարության համար գլխավոր առաջնահերթությունը` ԼՂ խնդրի լուծման բանակցային գործընթացը։

«Համաձայնել այդ մարդու հետ իրականացնել դիվանագիտական աշխատանք նշանակում է` ուղղակի մասնակցել թշնամու շահերի սպասարկմանը, ինչն արել է Այվազյանը։ Իմ կարծիքով` ճիշտը ոչ թե նրա հրաժարականն էր, այլ այն, որ նա հայտարարեր, որ չի ենթարկվելու Փաշինյանին»,- նշեց Ղազարյանը։

Նրա կարծիքով` Այվազյանը ոչ թե պետք է հրաժարվեր պաշտոնից, այլ հասներ նրան, որ ԱԳՆ բոլոր աշխատակիցները գործադուլ անեին` ի նշան բողոքի, որ չեն պատրաստվում կատարել վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականները։

«Նրանք պետք է ասեին, որ չեն պատրաստվում ծառայել Փաշինյանին։ Նույնը պետք է անեն բոլոր նախարարությունները, քանի իրենք դա չեն անում ` իրենց հեռանալով կարող է ուղղակի փորձեն անձնական որոշ խնդիրներ լուծել, որն ինձ համար ընդունելի չէ»,- հավելեց Ղազարյանը։

Նշենք, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ԱԳ աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպմանը նշել էր, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։

«Չեմ կարծում, որ ունենք նման իրավիճակ». Մհեր Գրիգորյանը` Արա Այվազյանի ակնարկի մասին

Այվազյանի այս հայտարարությանը արձագանքել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը` պահանջելով պարզաբանել, թե այդ ով, երբ, որտեղ և ինչպես էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին:

Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 27–ին։ Մամուլը գրում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։

Մայիսի 31–ին էլ պաշտոնից հրաժարվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը և նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ 

396
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հրաժարական, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Էդգար Ղազարյան, Արա Այվազյան
Ըստ թեմայի
Փաշինյանի խոսնակը հրապարակային պարզաբանում է ակնկալում Այվազյանից
Արմեն Սարգսյանը ստորագրել է Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
«Հայաստանն ու Արցախը պարտված չեն». Արա Այվազյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին
Արխիվային լուսանկար

Ալիևը պնդում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր է պետք կնքել

7
Հայաստանի հետ հաշտության պայմանագրի բացակայությունը, ըստ Ալիևի, Հարավային Կովկասում խաղաղության բացակայություն է նշանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի բացակայությունը Հարավային Կովկասում խաղաղության բացակայություն է նշանակում։

Այսօր Ալիևը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մանդատի հիման վրա Ադրբեջան այցելած ԵՄ մի շարք երկրների դեսպանների հետ։

«Եթե Հայաստանի հետ հաշտության պայմանագիր չունենք, նշանակում է, խաղաղություն չկա։ Խաղաղություն չկա ոչ միայն երկու երկրների միջև, այլև Հարավային Կովկասում։ Մեզ խաղաղություն և կայուն զարգացում է պետք, կանխատեսում, պատերազմի զրոյական ռիսկ, մեզ պատերազմ պետք չէ։ Մեզ նախկինում էլ պատերազմ պետք չէր», – ասել է հանդիպման ժամանակ Ալիևը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին փոխանակել գերիներին ու զոհերի մարմինները։ Բացի դա, Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Քարվաճառի (Քելբաջար), Քաշաթաղի (Լաչին) ու Ակնայի (Աղդամ) շրջանները։

Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը:

7
Դատարան

«Մեզ տուն ուղարկեք». հայ գերին դիմել է Բաքվի դատարանին

119
(Թարմացված է 17:19 25.06.2021)
Ադրբեջանում հերթական դատավարությունն է ընթանում, մեղադրյալ աթոռին հայ զինծառայողներ են, որոնք գերեվարվել են պատերազմից հետո:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik.  Վլադիմիր Հակոբյանը, որին ադրբեջանցի զինվորականները գերի են վերցրել պատերազմից հետո, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլորին տուն վերադարձնել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօր կայացած նիստի ժամանակ դատավորը հարցրել է` նրանք որևէ միջնորդություն ունե՞ն գործի վերաբերյալ, Վլադիմիր Հակոբյանն ի պատասխան ասել է. «Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք»։

Ադրբեջանը ևս 14 հայ գերու նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում. ԱԳՆ–ն դատապարտում է

Նշենք, որ մեղադրյալի աթոռին նստած են Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողները, որոնց ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներ են ներկայացվել: Հայ գերիներին 14-20 տարվա ազատազրկում է սպառնում։ 

Հայ գերիներին պահել էին ապակյա խցում. ՄԻՊ-ն արձանագրում է մարդու իրավունքների խախտումները

Խծաբերդից գերեվարված բոլոր զինծառայողները Շիրակի մարզից են։ Նրանք գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին։

Ադրբեջանը ևս 14 հայ գերու նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում. ԱԳՆ–ն դատապարտում է

119
թեգերը:
Դատարան, Բաքու, գերի, Ադրբեջան
Ըստ թեմայի
Գերի ընկած կանայք տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին
«Հեշտ չէ, բայց գործընթացը շարունակվում է»․ Տիգրան Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին