Լևոն Տեր–Պետրոսյան

Լևոն Տեր–Պետրոսյանը մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը

434
(Թարմացված է 13:01 01.06.2021)
Փաշինյանը Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին հրավիրել էր ուղիղ եթերով բանավեճի, առայժմ միայն առաջին նախագահն է արձագանքել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը մերժել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` ուղիղ եթերում բանավիճելու առաջարկը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք` Փաշինյանը մայիսի 30-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին սպասելու է հունիսի 18-ին ուղիղ եթերով կայանալիք բանավեճին։ «Մի քանի օր է` ԼՂ հակամարտության հարցի վերաբերյալ տալիս եմ գնահատականներ և հրապարակում փաստեր։ Ուշադրություն դարձրեք, որ առայժմ որևէ բովանդակային հակադարձում չի եղել։ Ես ակնկալում եմ, որ ՀՀ բոլոր նախկին ղեկավարները պետք է արձագանքեն դրան։ Այդ բանավեճի ժամանակ կերևա ամեն ինչ, քանի որ շատ հեշտ է փակ դահլիճներում խոսել և «տղամարդլամիշ» լինել»,–ասել էր Փաշինյանը։

Նրա խոսքով` թող ՀՀ նախկին ղեկավարները գան, դեմ–դիմաց կանգնեն ու խոսեն ԼՂ հարցի մասին։

434
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Լևոն Տեր–Պետրոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը փայլուն իրականացրել է Վազգեն Սարգսյանի երկու պատվիրանները. Լևոն Տեր–Պետրոսյան
Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է իրեն ասում Ռուսաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան
Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը հետևյալն է` ԼՂ-ն տանք Ադրբեջանին և փակենք թեման. Փաշինյան
Դմիտրի Պեսկով

Մոսկվան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակի առթիվ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին

53
(Թարմացված է 13:54 21.06.2021)
Կրեմլը հույս է հայտնել, որ ժողովրդի որոշումը կօգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ։

ԵՐԵՎԱն, 21 հունիսի - Sputnik. Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին ու ցանկանում, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ ընտրություններում տեսան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը, ու շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընտրության առիթով։

Նշենք, որ ԿԸՀ–ն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

53
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Ընտրություններ, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան
Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում
Հաջողություններ եմ մաղթում. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Փաշինյանին
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի կուսակցության արդյունքները չեն արտացոլում ՀՀ–ում տիրող իրական վիճակը․ փորձագետ

294
(Թարմացված է 12:57 21.06.2021)
Ռուս փորձագետը կարծում է, որ գլխավոր զարգացումները դեռ առջևում են. Փաշինյանի հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդյունքները ԱԺ արտահերթ ընտրություններում անսպասելի էին, քանի որ կանխատեսվում էր, որ նա 40 տոկոսից շատ քվե չի հավաքի։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոյի կարծիքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Սպասվում էր, որ Փաշինյանն առաջինը կլինի, բայց փորձագետներից քչերն էին կարծում, որ նա 40 տոկոսից շատ ձայն կհավաքի։ Որ նա ավելի քան 50 տոկոս է հավաքել, իհարկե անսպասելի էր»,-ասել է Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ դա մի քանի բացատրություն ունի։ «Գլխավորը պատերազմում պարտության գործոնն է և մարդկանց ինտուիտիվ, հոգեբանական ցանկությունը՝ առանց ցնցումների աջակցել գոյություն ունեցող իշխանությանը»,-նշել է Տկաչենկոն։

Երկրորդ գործոնը, քաղաքագետի կարծիքով, այն է, որ քիչ մարդիկ են մասնակցել ընտրությանը, և այդպիսով իշխանությունն առավելություն ունի, քանի որ նրանք, ովքեր իշխանության համար են քվեարկում, ընտրությունների գնում են, իսկ նրանք, ովքեր իշխանություններից հիասթափված են, չեն գնում։

«Ուստի չարժե համարել, որ այս ցուցիչն արտացոլում է Հայաստանում տիրող իրական վիճակը, թեև ակնհայտ է, որ այս պահին Փաշինյանը Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է, բայց այնուամենայնիվ նրա հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է»,-նշել է փորձագետը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

294
թեգերը:
Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում
Նաիրա Զոհրաբյան

«Ադրբեջանը չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը». Զոհրաբյանը Ստրասբուրգում է

16
(Թարմացված է 13:54 21.06.2021)
Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել իր և ադրբեջանական պատվիրակության ղեկավարի չստացված զրույցի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը։ Facebook–ի իր էջում նման եզրահանգման է եկել ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Քիչ առաջ Ստրասբուրգում` Եվրոպայի պահպանողականների և ժողովրդավարների քաղաքական խմբում, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ փորձեցի քննարկել հայ ռազմագերիներին առանց որևէ նախապայմանի և անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։ Բնականաբար, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը խիստ հարցական հայացք ընդունեց և հայտարարեց, որ Ադրբեջանում որեւէ հայ ռազմագերի չկա ու մնացյալը տեռորիստներ են»,–գրել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանը վերջինիս բացատրել է, որ տղաները որեւէ կապ չունեն ահաբեկչության և դիվերսիոն գործողությունների հետ, սակայն Սեիդովը չի ընդունել` հայտարարելով, որ իրենց տված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են։

Զոհրաբյանը հիշեցրել է, որ Հայաստանն առանց որեւէ նախապայմանի ազատ է արձակել մարդասպաններ Շահբազ Գյուլիևին ու Դիլհամ Ասկերովին, երբ ապացուցված էր, որ նրանք հայ երիտասարդ են մորթել։ Սակայն ադրբեջանցին հակադարձել է` չկա որեւէ ապացույց, որ վերջիններս մարդասպան են։ Չնայած դրան, վերջինս բացատրություն չի ունեցել, թե ինչու են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մայիսի 12-ից ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք։

«Ուստի, իմ վստահ համոզմամբ, այդ երկրի վրա պիտի գործադրվեն միջազգային լրջագույն պատժամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցում և Ալիևի ու իր քաղաքական կլանի եվրոպական բանկային հաշիվների սառեցում։ Այս մասին ես խոսելու եմ այստեղ այսօր ու վաղը»,–գրել է Զոհրաբյանը։

ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել գերիների հարցով

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

2020թ.–ի նոյեմբերի 9–ին կնքված եռակողմ հայտարարությունից ի վեր Հայաստան է վերադարձել 88 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով` Բաքվում մնացած հայ գերիների թիվը մոտ 200 է։

16
թեգերը:
Ադրբեջան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Նաիրա Զոհրաբյան, գերի
Ըստ թեմայի
Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ գերիներին
Հրապարակվել են 15 գերիներին Հայաստանին հանձնելու կադրերը․ տեսանյութ
Կամաց-կամաց․ Ալիևի պատասխանը` հայ գերիների և քարտեզի փոխանակման մասին Էրդողանի կնոջ հարցին
Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Ավագյան