Լևոն Քոչարյան. արխիվային լուսանկար

Լևոն Քոչարյանը նույնպես կմասնակցի ընտրություններին. «Հայաստան» դաշինքի 50–հոգանոց ցուցակը

414
(Թարմացված է 12:16 29.05.2021)
«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ տեղում ՀՅԴ–ից Իշխան Սաղաթելյանն է։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը Facebook–ի էջում ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին 50 անունները։ Այդ ցուցակը գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եզրափակում նրա որդին` Լևոն Քոչարյանը։ 

1. Ռոբերտ Քոչարյան
2. Իշխան Սաղաթելյան
3. Աննա Գրիգորյան
4. Վահե Հակոբյան
5. Արﬔն Գևորգյան
6. Լիլիթ Գալստյան
7. Արﬔն Ռուստամյան
8. Սեյրան Օհանյան
9. Էլինար Վարդանյան
10. Արծվիկ Մինասյան
11. Արթուր Ղազինյան
12. Քրիստինե Վարդանյան
13. Գեղամ Մանուկյան
14. Աղվան Վարդանյան
15. Ագնեսա Խամոյան
16. Անդրանիկ Թևանյան
17. Մխիթար Զաքարյան
18. Հռիփսիﬔ Ստամբուլյան
19. Աշոտ Սիմոնյան
20. Արﬔն Չարչյան
21. Ելենա Կիրակոսյան
22. Դավիթ Սեդրակյան
23. Ալեքսանդր Խաչատուրյան
24. Արմենուհի Կյուրեղյան
25. Արամ Վարդևանյան
26. Թադևոս Ավետիսյան
27. Մարիաննա Եփրեմյան
28. Արթուր Սարգսյան
29. Արթուր Խաչատրյան
30. Արեգնազ Մանուկյան
31. Գեղամ Նազարյան
32. Առուշ Առուշանյան
33. Ասպրամ Կրպեյան
34. Արգիշտի Գևորգյան
35. Գառնիկ Դանիելյան
36. Ռիմա Ղազարյան
37. Ռուբեն Մելքոնյան
38. Մհեր Սահակյան
39. Մարիա Պետրոսյան
40. Սայադ Շիրինյան
41. Ռոբերտ Հայրապետյան
42. Արփինե Վարդանյան
43. Արման Ղազարյան
44. Դավիթ Սահակյանց
45. Իրինա Գասպարյան
46. Մհեր Մելքոնյան
47. Միհրդատ Մադաթյան
48. Անժելա Նալբանդյան
49. Գերասիմ Վարդանյան
50. Լևոն Քոչարյան

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 27 քաղաքական ուժ։ ԿԸՀ–ն այս պահին արտահերթ նիստ է անում օրենքին նրանց ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը որոշելու համար։ 

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։

414
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Լևոն Քոչարյան, Ընտրություններ, «Հայաստան» դաշինք
Ըստ թեմայի
Փաշինյանի առաջարկը Հայաստանի համար նոր վտանգներ է պարունակում․ «Պատիվ ունեմ» դաշինք
«Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ցուցակի առաջին 20 անունները
27 կուսակցություն ու դաշինք ցանկանում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին
Շիրինյանը հետ է կանչել կուսակցական հայտը, ընտրությանը կմասնակցի Բաբաջանյանի հետ դաշինքով
Նիկոլ Փաշինյան

«Առաջ կմղենք համագործակցության օրակարգը». Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

55
(Թարմացված է 18:49 19.06.2021)
Օգտվելով առիթից՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Իրանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ռայիսիի պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի ժողովրդի և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ՝ ի նպաստ երկու երկրների զարգացման, առաջընթացի և բարօրության։

Օգտվելով առիթից՝ Փաշինյանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում և միաժամանակ վերահաստատել տարածաշրջանային մարտահրավերները համատեղ ջանքերով չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը։

«Լիահույս եմ նաև, որ ձեր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նոր ձեռքբերումներ մեր երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը՝ հարստացնելով այն նորանոր ծրագրերով և նախաձեռնություններով»,– ասել է Փաշինյանը։

Նա Իրանի նորընտիր նախագահին քաջառողջություն, արդյունավետ աշխատանք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել։

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ`հունիսի 18–ին։

Ի սկզբանե յոթ թեկնածու էր մրցում Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից երեքը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել էր Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսիի, երկու այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Գազիզադե Հաշեմիի, ինչպես նաև բարեփոխիչ և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:

Նախնական տվյալներով` նախագահական ընտրություններում Էբրահիմ Ռայիսիին կողմ է քվեարկել ընտրողների ավելի քան 62 տոկոսը՝ 28,6 միլիոնից 17,8 միլիոնը: Ռայիսիի բոլոր մրցակիցներն արդեն ընդունել են նրա հաղթանակը։

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

55
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Սերժ Սարգսյան

Ձեր քվեարկությունից է կախված՝ Արցախը կմնա հայկակա՞ն, թե՞ ոչ. Սերժ Սարգսյան

94
(Թարմացված է 23:19 18.06.2021)
ՀՀ երրորդ նախագահը խոստանում է, որ եթե իրենց դաշինքն իշխանության գա, ապա անհապաղ գաղտնազերծվելու են ճանապարհների ապաշրջափակման գործընթացում իշխանությունների ստանձնած պարտավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Մեզանից յուրաքանչյուրի ընտրությունից է կախված՝ արդյոք Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքն ու Վայոց Ձորը կլինե՞ն պաշտպանված, թե՞ ոչ, Արցախը կմնա հայկակա՞ն, թե՞ ոչ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական ամփոփիչ խոսքով դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, որ «Պատիվ ունեմ» դաշինքը կարող է ապահովել անվտանգ, խաղաղ, արժանապատիվ, ազգային և աշխարհի հետ համաքայլ զարգացող, ուժեղ Հայաստանի Հանրապետություն։

«Դուք եք որոշելու, թե ինչպիսին է լինելու մեր պետության ապագան կամ առանց չափազանցության՝ պետություն այլևս լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ես ապավինում եմ ձեր ողջամտությանը, ես ուզում եմ հավատալ, որ ձեզ համար միևնույն չէ, թե որքան երիտասարդ կյանքեր զոհաբերվեցին, որպեսզի մեր պապերի այս սրբազան հողի վրա մենք բոլորս շարունակենք սերնդեսերունդ ապրել ազատ, անկախ, հզոր պետության մեջ, որպեսզի ստիպված չլինենք դեգերել օտար ափերում՝ թողած մեր հողն ու ջուրը, որպեսզի մեր եկեղեցիների զանգերը ղողանջեն և կիրակնօրյա պատարագի կանչեն, այլ ոչ թե պատերազմ գուժեն»,- նշել է ՀՀ երրորդ նախագահը։

Նա դիմել է նաև այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում։ Առաջարկել է, որ իրենք իրենց հարց տան՝ ինչի՞ համար էին երեք տարի առաջ իրենք դուրս եկել փողոց, իրենց ինչե՞ր էին խոստացել, և ի՞նչ ստացան:

«Խոսեք պատերազմից վերադարձած ձեր ընկերների, հարևանների ու բարեկամների հետ, լսեք նրանց պատմությունները և կհամոզվեք, թե ինչ անհեթեթ ձևով են պատերազմ վարել այս տգետ և դավաճան իշխանությունները, ինչի պատճառով այսքան զոհեր ու տարածքային կորուստներ ունեցանք: Կրկին վստահել սրանց՝ նշանակում է սեփական ձեռքերի մեջ ձգել նռնակի օղակը, գնալ ինքնաոչնչացման»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։

ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը Ռուսաստանի համար «կարմիր գիծ է». Փաշինյան

Նա ընդգծել է՝ այս  կործանարար ընթացքը պետք է կանգնեցնել,  բարձրանալ ծնկած վիճակից, ուղղել մեր մեջքը, օր ու գիշեր նվիրումով աշխատել, որ կարողանանք ապրել ու ապրեցնել, շենացնել մեր երկիրը:

ՀՀ երրորդ նախագահը թվարկել է մի քանի խնդիրներ, որոնք «Պատիվ ունեմ» դաշինքը պետք է լուծի՝ իշխանության գալու դեպքում։

Դրանց թվում են՝ կառավարության կառուցվածքի վերանայումը` առնվազն գյուղատնտեսության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների վերականգնում, 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի  ստեղծում, Հայաստանի զինված ուժերի արդիականացման նոր ծրագրի մշակում  և այլն։

ՀՀ երրորդ նախագահը նաև խոստանում է՝ «Պատիվ ունեմ»-ի իշխանության գալու դեպքում

պետք է անհապաղ գաղտնազերծվեն ճանապարհների ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ նախկին իշխանությունների կողմից ստանձնած պարտավորություններն ու այդ գործընթացում հայկական շահը ներառվի։

«Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր, գնալ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և իմ մարտական ընկերներին ասել, որ հայրենիքը, որի համար իրենց կյանքը տվեցին, փրկված է, փրկված է վախկոտ, դավաճան, օտարի շահերը սպասարկող իշխանություններից, և մենք պատվով պահելու ենք մեր հող հայրենին»,- ամփոփել է իր ելույթը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

94
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, Ազգային ժողովի ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Հայաստան, Սերժ Սարգսյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանն ասաց` որոնք են երկրի առաջ ծառացած 4 հիմնական խնդիրները
«Քարոզարշավը հաղթարշավ դարձավ». «Հայաստան» դաշինքի քայլերթը` Երևանում. տեսանյութ
«Գինի լիցն» ու հանրահավաքը. Սիրուշոն երգեց՝ ի աջակցություն «Հայաստանի»
(0:36 / 3.62Mb / )

Երևանում վաղ առավոտից ընտրական ակտիվություն է․ տեսանյութ

21
(Թարմացված է 08:39 20.06.2021)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է մայրաքաղաքի մի քանի ընտրատեղամասերում։ 9/59-սում առավոտից ընտրողները շատ էին։

Վաղ առավոտից մայրաքաղաքում ընտրական ակտիվություն է նկատվում։ Հայաստանի գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում շատ են քվեարկել ցանկացողները։ Այստեղ կես ժամ անց իր քաղաքացիական պարտքը կկատարի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով` հանրապետության բոլոր 2008 ընտրատեղամասերն անխոչընդոտ բացվել են օրենքով նախատեսված ժամին։

Նշենք, որ տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Հայաստանում ընտրելու իրավունք ունեն 2 միլիոն 583 հազար 823 քաղաքացիներ։ Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը, ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը։

Հիշեցնենք` արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

 

21
թեգերը:
Երևան, քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ. տեսանյութ
Ընդդիմադիր երկու դաշինք ահազանգում են` իրենց քվեաթերթիկները «փչացնում» են