00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի առաջարկը Հայաստանի համար նոր վտանգներ է պարունակում․ «Պատիվ ունեմ» դաշինք

© Photo : Facebook / ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RAСерж Саргсян и Артур Ванецян во время церемонии подписания меморандума предвыборного блока "Честь имеем" (16 мая 2021). Еревaн
Серж Саргсян и Артур Ванецян во время церемонии подписания меморандума предвыборного блока Честь имеем (16 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
Դաշինքի կարծիքով՝ միջազգային դիտորդների տեղակայմամբ Հայաստանը կարող է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածվել:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծված ծանր իրադրության միակ հանգուցալուծումը համարում է «հրատապ կերպով դավադիր իշխանությունների հեռացումը»։ Դաշինքն այսօր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ Սոթք-Խոզնավար հատվածում սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։

Верховный орган партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
ՀՅԴ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ փաստացի հեռացում

«Պատիվ ունեմ» դաշինքի գնահատմամբ՝ այս առաջարկը «սեփական անկարողության արձանագրում է», միաժամանակ՝ «անվտանգային համակարգի փլուզման փաստում և պետության ու ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվությունից հրաժարում»:

Ըստ դաշինքի՝ սեփական իշխանությունը փրկելու համար Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման՝ ենթարկվել ադրբեջանական շանտաժներին և հարկադրանքին:

«Արցախի մեծ մասը հանձնած, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանությունը տապալած, մեզ համար առանցքային նշանակություն ունեցող՝ գերիների, ռազմագերիների հարցը հետին պլան մղած իշխանական խունտան պատրաստվում է նոր զիջումների»,- նշված է դաշինքի հայտարարության մեջ։

Դաշինքը վստահ է, որ միջազգային դիտորդների ներգրավման մասին առաջարկը ոչ միայն իշխանությունների սպառված հնարավորությունների, անզորության և պարտվողական քաղաքականության վկայությունն է, այլև պարունակում է լրացուցիչ վտանգներ։ Մասնավորապես, քաղաքական ուժի կարծիքով՝ այս ծրագիրը Հայաստանը կարող է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել:

Ադրբեջանական ԶՈւ-ն մի քանի կրակոց է արձակել Կութ գյուղի սահմանամերձ հատվածում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Լրահոս
0