Մեսրոպ Մեսրոպյան

Կոտայքի մարզպետը կազատվի աշխատանքից

196
(Թարմացված է 20:07 26.05.2021)
Կառավարության օրակարգում է նաև նոր մարզպետի նշանակման մասին որոշման նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մայիսի 27-ի նիստի օրակարգում:

Տավուշի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից

Մեսրոպյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի Ահարոն Սահակյանը:

Հիշեցնենք, որ Մեսրոպ Մեսրոպյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ փոխարինելով Շրջակա միջավայրի նախարար նշանակված Ռոմանոս Պետրոսյանին:

196
թեգերը:
Մեսրոպ Մեսրոպյան, Մարզպետ, Կոտայք
Ըստ թեմայի
Դժգոհ գեներալներին պաշտոններ են առաջարկում. «Ժողովուրդ»
Հայտնի են «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակի առաջին 15 անունները. «ՀԺ»
Հայկ Չոբանյանը նշանակվեց ԲՏԱ նախարար
Էդմոն Մարուքյան․ արխիվային լուսանկար

Սահմաններ բացելը` խնդրեմ, բայց ոչ սուվերեն տարածք կամ միջանցք․ Մարուքյան

8
(Թարմացված է 16:08 13.06.2021)
ԼՀԿ-ի առաջնորդը վստահ է, որ եթե մեր երկիրը պատերազմի ներուժ ունենար, ապա Սյունիքում ադրբեջանցիների ներխուժումը պատերազմի էր վերածվելու։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի չեղարկումը նշանակում է նոր պատերազմ։ Նոր Նորքում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյան։

«Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, կարծում եմ՝ Սյունիքի մարզի այս ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի: Բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով, որ բանակցություններով դուրս հանենք»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ-ի առաջնորդը շեշտում է՝ բոլոր նրանք, ովքեր կասեն, թե ընտրություններից հետո իշխանության գալով կարող են պատերազմով ադրբեջանցիներին դուրս հանել այնտեղից, կամ արկածախնդիր պետք է լինեն, կամ՝ ստախոս:

«Պետք է հաշվի առնես քո երկրի հնարավորությունները, իսկ մենք նոր ենք դուրս եկել իրապես կործանարար, շատ մեծ պատերազմից»,- նշեց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն իրագործված է հայկական կողմից թե դե յուրե, թե դե ֆակտո, բայց իրագործված չէ Ադրբեջանի կողմից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին միջանցք տրամադրելու և ճանապարհների ապաշրջափակմանը, Մարուքյանն ընդգծեց, որ Հայաստանն ապաշրջափակման այլընտրանք չունի։

Պատերազմ չի սկսվի․ Յուրի Խաչատուրովն ասաց՝ ինչու

«Ինչու՞ եք դուք ուզում առանձին սուվերեն ճանապարհ, երբ որ կողմերը պարտավորություն են ստանձնել ապաշրջափակման։ Այսինքն՝ բոլորս բացում ենք բոլոր ճանապարհները, և բոլորն օգտվում են բոլորի ճանապարհներից։ Ոչ թե ուզում են մյուս երկրի սուվերեն տարածքից ճանապարհ վերցնել, այսինքն՝ տարածք վերցնել»,- նշեց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել ՀՀ օրենսդրությունը, հարմարեցնել սահմանների բացմանը։ Մարուքյանը վստահ է՝ առանց դրա չի կարելի սահմաններ բացել։ Ընդգծում է՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացին չպետք է կարողանա միջնորդավորված կամ ուղղակիորեն Հայաստանում գույք, հող, արժեթղթեր, ցանկացած այլ բան ձեռքբերել, որ կարող է վնաս հասցնել մեր ազգային անվտանգությանը։

«Սուվերեն տարածք, միջանցք բացառված է, ոչ, չպետք է տրվի, սահմանները բացել, խնդրեմ, Հայաստանը միշտ էլ կողմ է եղել սահմաններն առանց նախապայմանների բացելուն, սակայն ՀՀ-ի կողմ լինելը եղել է ուղղակի հայտարարոթյուն, բայց ոչինչ չի արվել, որ օրենսդրությունը հարմարեցվի»,- նշեց Մարուքյանը։

Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան

Նա անդրադարձավ նաև սահմանների ճշգրտման հարցին։ Նշում է՝ սահմանազատում և սահմանագծում պետք է արվի, բայց դա չի կարող լինել ռազմական ճանապարհով, և սահմանների գծումը քաղաքացիական գերատեսչությունների գործն է։

8
թեգերը:
Սահման, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Էդմոն Մարուքյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
ԱՄՆ–ն փորձում է ակտիվանալ արցախյան բանակցային գործընթացում․ Սաֆրաստյան
«Հայաստան» դաշինքը նախընտրական ամփոփիչ հանրահավաք կանցկացնի Երևանի կենտրոնում
ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների հետ
Ռոբերտ Քոչարյան․ արխիվային լուսանկար

«Հայաստան» դաշինքը նախընտրական ամփոփիչ հանրահավաք կանցկացնի Երևանի կենտրոնում

50
(Թարմացված է 15:14 13.06.2021)
Նախապես քաղաքապետարանը հանրահավաքի թույլտվություն էր տվել մինչև 20։00, սակայն դատական վճռով հավաքի թույլտվության ժամը երկարացվել է։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ «Հայաստան» դաշինքը հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում կանցկացնի նախընտրական ամփոփիչ հանրահավաք։ Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել և նշել, որ քաղաքապետարանը բավարարել է դաշինքի դիմումը, բայց նաև դատական գործընթացի կարիք է զգացվել։

«Մայիսի 19-ին ես՝ որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփիչ հանրահավաք անցկացնելու համար: Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21:00, սակայն Երևանի քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00»,- նշել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ չնայած «Հայաստան» դաշինքը, ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը։ Բայց քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում։ Հիմնավորումն այն էր, թե «Հայաստան» դաշինքի հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին:

Հ1-ը չի կարող ստանալ ՄԻՊ-ի աջակցությունը․ Թաթոյանը՝ «Պատիվ ունեմ»-ի բողոքի վերաբերյալ

«Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հսանրային հավաքն ավարտելու է 21: 00-ին»,- տեղեկացնում է Վարդևանյանը։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

«Ադրբեջանին վերադարձվել են ոչ բոլոր քարտեզները»․ Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

50
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, հանրահավաք, Ռոբերտ Քոչարյան, «Հայաստան» դաշինք, Երևան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան
Փաշինյանը նախատեսում է բարեփոխումներ իրականացնել ԱԳՆ-ում
Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Տավուշից տարածքներ հանձնվեն․Սեյրան Օհանյանը մանրամասնում է