Նիկոլ Փաշինյան

Փաշինյանին տեղեկանք են տվել, և նա համոզվել է, որ երկրում ադրբեջանական գործակալներ կան

393
(Թարմացված է 18:24 26.05.2021)
Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ ընտրությունների արդյունքների վրա ազդելը Ադրբեջանի կարևոր նպատակներից մեկն է։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում գործում են ադրբեջանական տեղեկատվական պայքարի գործակալներ, և հիշեցրեց, որ նման կարծիք մեկ անգամ արդեն հայտնել է։

Դրանում համոզվելու առիթը, Փաշինյանի խոսքով, եղել է ՀՀ սահմաններին տեղի ունեցող վերջին դեպքերի մասին համացանցում առկա տեղեկատվությունը վերլուծող մի տեղեկանք, որն, իր խոսքով, այսօր է ներկայացվել իրեն։

«Այնտեղ բախումներ են տեղի ունենում, ծեծկռտուքներ են տեղի ունենում, դիրքերից հեռացում, վերադարձ է տեղի ունենում»,– ասաց նա` ընդգծելով, որ հայաստանյան ընդդիմադիր շրջանակների հայտնի օգտատերերը լայնորեն տարածել են ադրբեջանական տեսանյութերը։

Իսկ այն տեսանյութերը, որոնցում հայ զինվորականներն են հետ մղել ադրբեջանական ոտնձգությունները, չեն տարածել կամ, ինչպես Փաշինյանն ասաց, բոյկոտել են։

«Եվ հետո այդ մարդիկ ձեզ հայտնի իրադարձություների ժամանակ ասում էին` մենք բանակի կողքին ենք։ Բա էդ ո՞նց է, որ դուք այդ բանակը թվացյալ վարկաբեկող տեսանյութերը մեծ հաճույքով տարածում եք, իսկ որ մենք ունենք զինվորներ, սպաներ, կամավորներ, որոնք ժայռի նման կանգնած են սահմանին, նրանց հերոսական ծառայությունը լուսաբանող տեսանյութերը չեք տարածում»,– ասաց նա։

Փաշինյանը չբացառեց, որ ընտրությունների արդյունքների վրա այդպես ազդելը Ադրբեջանի կարևոր նպատակներից մեկն է։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Մայիսի 25-ին` ժամը 14։20-ի սահմանում, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերի հետևանքով սպանվել էր 31-ամյա կրտսեր սերժանտ, երկու անչափահաս երեխաների հայր Գևորգ Յուրիկի Խուրշուդյանը։

393
թեգերը:
Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Տեսանյութում երևացող հայ զինծառայողները չեն գերեվարվել. ՊՆ
Աղմկահարույց տեսանյութից հետո Սև լճի մերձակայքում վիճաբանություն է տեղի ունեցել. ՊՆ
Բարձունքը գտնվում է սահմանագծի վրա. ՊՆ–ն մեկնաբանում է ադրբեջանական հերթական տեսանյութը
Լևոն Տեր–Պետրոսյանը քվեարկեց

«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ. տեսանյութ

92
(Թարմացված է 14:13 20.06.2021)
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրատեղմաս էր գնացել մենակ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը` քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Первый президент Армении Левон Тер-Петросян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ

Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ «լռության օր է»։ Առաջին նախագահը նստեց մեքենան և հեռացավ։

Նշենք, որ Տեր-Պետրոսյանն ընտրատեղամաս էր գնացել մենակ։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

© Sputnik
Լեւոն Տեր–Պետրոսյանը մասնակցեց ընտրությանը

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

92
թեգերը:
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Ազգային ժողովի ընտրություններ, Լևոն Տեր–Պետրոսյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը
ՔՊ–ի հանրահավաքի մասնակից, արխիվային լուսանկար

Փաշինյանի կուսակցությունը կբողոքարկի ԿԸՀ որոշումը

95
(Թարմացված է 13:46 20.06.2021)
ԿԸՀ-ն նախազգուշացում է կիրառել վարչապետի պաշտոնակատարի նկատմամբ՝ նրա գործողությունները համարելով լռության օրվա խախտում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ ՔՊ–ն իր որոշման մասին հայտնել է Facebook–ում։

«Հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ»,– վստահեցնում է կուսակցությունը։

Հիշեցնենք` Փաշինյանը երեկ` լռության օրը, ուղիղ եթեր էր մտել, կոչով դիմել ժողովրդին և արձանագրել ընտրություններին յուրաքանչյուրի մասնակցելու կարևորությունը: «Արդեն իսկ տեսնում ենք, որ կան ընտրությունների արդյունքների վրա ազդելու որոշակի փորձեր, բայց նաև տեսնում ենք, որ դա չի ստացվելու, քանի որ իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու բոլոր դեպքերի վրա: Համոզված եղեք, որ այդ պրակտիկան շարունակվելու է»,-ասել էր նա:

Փաշինյանը նաև ներկայացրել էր, թե ընտրատեղամասում ինչ կարգով և ինչպես է իրականացվելու քվեարկությունը:

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

95
թեգերը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Նորածին

«Աստված տվեց այդ ուրախությունը». դիջեյ Smoke-ը որդուն Ադամ Սահակյանի պատվին է անվանակոչել

0
(Թարմացված է 15:06 20.06.2021)
Դիջեյ Smoke–ը նամակ է հղել Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մորը` տիկին Գայանեին։ Նրա երազանքը կատարվել է։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Դիջեյ Smoke-ը որդի է ունեցել` նրան անվանակոչելով Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի պատվին։ Տեղեկությունը հրապարակվել է Ադամ Սահակյանի անունով բացված Facebook–յան էջում։

Դիջեյը Ադամի մորը` տիկին Գայանեին, նամակ է ուղարկել, որը հոր և փոքրիկի լուսանկարին կից հրապարակվել է նույն էջում։

«Երբ ապրիլյանի ժամանակ տեսա մեր բոլորի Ադամին, նրա հայացքը, աչքերը, իսկական հայ տղա, Աստծուց մի բան խնդրեցի, որ էլի տղա ունենամ (մեկն արդեն ունեի) ու անունը Ադամ դնեմ։ Հոգուս խորքում փափագում էի այդ պահը, ու Աստված ինձ տվեց այդ ուրախությունը։ Երեք ամիս առաջ ես որդի ունեցա ու նրան անվանակոչեցի ԱԴԱՄ՝ Ձեր որդու պատվին։ Երբ հարցնում են` ինչո՞ւ Ադամ, հպարտությամբ ասում եմ` մեր բոլորի Ադամի պատվին»,–ասված է տիկին Գայանեին ուղղված նամակում։

Հիշեցնենք, որ Ադամ Սահակյանը 2016-ի ապրիլին տեղի ունեցած հայ–ադրբեջանական պատերազմի հերոս է։ Ապրիլի 1-ի գիշերը՝ «Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության` ադրբեջանական հարձակման դեմ։ Իր ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ և հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային)` Սահակյանն ընկնում է հերոսի մահով։

Սահակյանի և նրա ընկերների` թշնամու դեմ մղած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով։

0
թեգերը:
Ադամ Սահակյան, նորածին, Հայաստան