Արխիվային լուսանկար

«Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ցուցակի առաջին 20 անունները

1114
(Թարմացված է 14:30 26.05.2021)
Մայիսի 26-ը, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետն է։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ցուցակի առաջին 20 անունները։ Ցանկը հրապարակվել է «Հայ հեղափոխական դաշնակության» պաշտոնական կայքում։

Նշվում է, որ այսօր` մայիսի 26-ին, լրանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 20-յակը հետևյալ տեսքն ունի։

1․Ռոբերտ Քոչարյան

2․Իշխան Սաղաթելյան

3․Աննա Գրիգորյան

4․Վահե Հակոբյան

5․Արմեն Գևորգյան

6․Լիլիթ Գալստյան

7․Արմեն Ռուստամյան

8․Սեյրան Օհանյան

9․Էլինար Վարդանյան

10․Արծվիկ Մինասյան

11․Արթուր Ղազինյան

12․Քրիստինե Վարդանյան

13․Գեղամ Մանուկյան

14․Աղվան Վարդանյան

15․Ագնեսա Խամոյան

16․Անդրանիկ Թևանյան

17․Մխիթար Զաքարյան

18․Հռիփսիմե Ստամբուլյան

19․Աշոտ Սիմոնյան

20․Արմեն Չարչյան

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի կազմում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները:

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։

1114
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, «Հայաստան» դաշինք, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը
Որևէ համագործակցություն լինել չի կարող. «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել
Քաղաքական ուժերը հերթով հայտարարում են ՔՊ–ի հետ դաշինքը բացառելու մասին. ինչո՞ւ
Գագիկ Ծառուկյան

Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ առաջնորդը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիքի

77
(Թարմացված է 12:20 20.06.2021)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ևս մեկ անգամ բացառեց Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիք, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստան ունենալու։ Նա քվեարկությանը եկավ տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի հետ։ Ծառուկյան ամուսինները քվեարկեցին Կոտայքի մարզի Առինջ գյուղի համար 66 դպրոցում տեղակայված 29/29 ընտրատեղամասում։

Лидер партии Процветающая Армения Гагик Царукян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). село Ариндж
© Sputnik / Andranik Ghazaryan
Ծառուկյան ամուսինները

Քվեարկությունից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը պատասխանեց լրագրողների հարցերին։

Лидер партии Процветающая Армения Гагик Царукян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). село Ариндж
© Sputnik / Andranik Ghazaryan
Գագիկ Ծառուկյան
© Sputnik
Ծառուկյանը խոսեց լրագրողների հետ

Հարցին, թե եթե ընտրության արդյունքներն իր թիմին չբավարարի, պատրաստվու՞մ են բողոքի հավաքներ անցկացնել, Ծառուկյանը նշեց, որ ժողովուրդն է ընտրություն կատարողը, եթե չի ուզում, ձայն չի տալիս, ինչ կարող են անել։

«Եթե ամեն ինչ կարգ ու կանոնով գնում է, ինչու անտեղի աղմուկ բարձրացնել։ Այսօր ժողովուրդը լիարժեք քվեարկում է, ում վստահում է, ում հավատում է, ձայնը տալիս է։ Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ի՞նչ անեմ»,- նշեց Ծառուկյանը։

Անդրադառնալով խորհրդարան անցնելու դեպքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարցին՝ Ծառուկյանը կարճ պատասխան տվեց. «Բացառում եմ»։

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք Փաշինյանի թիմակից դարձած Խաչատուր Սուքիասյանը կարո՞ղ է ազդել Ծառուկյանի որոշման վրա, նա ծիծաղեց.

«Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել, դու քո ասածին հավատացի՞ր։ Ծառուկյանին ձերբակալեցին, չկարողացան վրան ազդել, անիմաստ, դատարկ խոսակցություն է»,- ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն նաև հերքեց այն խոսակցությունները, թե նպատակ ունի փակել քաղաքականության էջը։

Ասաց, որ իր հնարավորությունները շարունակելու է օգտագործել հանուն իր հայրենիքի ու ժողովրդի։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

77
թեգերը:
քվեարկություն, Գագիկ Ծառուկյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Սիսիանում «քվեաթերթիկ տպելու սարք են որոնում». «Հայաստան» դաշինքի արձագանքը
Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ
Սպիտակում 10 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու մեղադրանքով կին է ձերբակալվել. ՔԿ
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները
Արթուր Վանեցյանը ընտրություններում

Իշխանությունը հոգեվարքի մեջ է. Վանեցյանը քվեարկել է ու խոսել ընտրախախտումների մասին

70
(Թարմացված է 11:45 20.06.2021)
Ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի Եղեգնաձորի շտաբի ներկայացուցիչները. դաշինքի վարչապետի թեկնածուի խոսքով՝ նպատակը նրանց ընտրական գործընթացներից հեռացնելն է։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը քվեարկեց հանուն ապագայի Արաբկիր վարչական շրջանի համար 78 հիմնական դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ նշելով, որ այս ընտրություններում մարդիկ քվեարկում են հանուն Հայաստանի լինելու ու չլինելու։

© Sputnik
Արթուր Վանեցյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Վանեցյանը խոսեց հետընտրական հնարավոր բացասական զարգացումների, մասնավորաբար՝ տարբեր քաղաքական գործիչների կողմից կանխատեսվող քաղաքացիական բախումների մասին։ Շեշտեց` դրա պատասխանատուն ոչ թե ընդդիմությունն է, այլ՝ իշխանությունը։

Կրակել են Արման Բաբաջանյանի մեքենայի ուղղությամբ

Նա անդրադարձավ նաև վաղ առավոտից ստացվող ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին։ Վանեցյանի խոսքով՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է, ուստի «վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»։

© Sputnik
Արթուր Վանեցյանը խոսեց ընտրախախտումներից

«Բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան՝ սկսած նրանից, որ մեր քվեաթերթիկների վրա կան նշումներ, ընտրատեղամասերում չեն տալիս քաղաքացիներին մեր քվեաթերթիկները, իշխանական թևի ներկայացուցիչները ուղղորդում են դեպի ընտրությունների»,- նշեց Վանեցյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ երեկ ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի Եղեգնաձորի շտաբի ներկայացուցիչները, որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբանական թիմին։ Նշում է, որ դրա նպատակն իրենց թիմակիցներին 72 ժամով հեռու պահելն է ընտրական գործընթացներից։

Նշենք, որ Արթուր Վանեցյանը ընտրատեղամաս մտավ առանց հերթում սպասելու։ Թեպետ նա մինչ ընտրատեղամաս մտնելը ներողություն խնդրեց քաղաքացիներից և խնդրեց իրեն թույլ տալ ներս մտնել, բայց քվեարկությունից հետո որոշ քաղաքացիներին դժգոհեցին «առանց հերթի» ներս մտնելու` Վանեցյանի քայլից։ Մի կին նշեց, թե հերթում հղի կանայք են սպասում, Վանեցյանն էլ ևս մեկ անգամ ներողություն խնդրեց ու գնաց։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

70
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Արթուր Վանեցյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ
Սպիտակում 10 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու մեղադրանքով կին է ձերբակալվել. ՔԿ
Տարեցները հիմնականում չգիտեն քվեարկության նոր կանոնները. մարդիկ շտապում են ընտրությունների
Третий президент Армении Серж Саргсян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн

Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը

11
(Թարմացված է 13:19 20.06.2021)
ՀՀ երրորդ նախագահը նույն խնդրին է բախվում 2017թ–ից ի վեր, երբ Հայաստանում սկսեցին կիրառել մատնահետքը նույնականացնող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս եկավ թոռնիկի հետ։

© Sputnik / Aram Nersesyan
Սերժ Սարգսյանը թոռան հետ

Ընտրատարածքում գրանցվելու պահին ծագեց նույն խնդիրը, որը նախկինում էլ էր եղել. նույնականացնող սարքը չընթերցեց նախկին նախագահի մատնահետքը։

Третий президент Армении Серж Саргсян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը նույն խնդրին է բախվում 2017թ–ից ի վեր, երբ Հայաստանում սկսեցին կիրառել մատնահետքը նույնականացնող սարքեր։

Այս անգամ ևս երկու ձեռքերի բոլոր մատների մատնահետքերը փորձելուց հետո քվեարկություն կատարելու իրավունք ընձեռեցին նրան։

Третий президент Армении Серж Саргсян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Սերժ Սարգսյան

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

11
թեգերը:
քվեարկություն, Սերժ Սարգսյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ
Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ առաջնորդը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիքի
«Կասկածո՞ւմ եք»․ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց ու գնահատեց իր շանսերը