Սերգեյ Բագրատյան. արխիվային լուսանկար

«Բոլորս էլ կտեսնենք՝ որ ցուցակում եմ». նախկին ԲՀԿ–ականը փոխում է ճամբարը. «Հրապարակ»

151
(Թարմացված է 10:13 26.05.2021)
Սերգեյ Բագրատյանը թերթին ասել է, որ մասնակցության հայտ ներկայացրել է, բայց դեռևս որոշում չի կայացվել։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ամիսներ առաջ ԲՀԿ-ն լքած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որոշ տեղեկություններով, ամեն ինչ անում է իշխանական ճամբարում հանգրվանելու և ընտրացուցակ մտնելու համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Մասնակցելո՞ւ եք առաջիկա ընտրություններին․ մեր հարցին Բագրատյանը երեկ ուշագրավ պատասխան տվեց. «Ես մասնակցության հայտ ներկայացրել եմ, բայց դեռևս որոշում չի կայացվել, երբ կկայացվի, բոլորս էլ կտեսնենք՝ որ ցուցակում եմ»։

—Ո՞ւմ եք ներկայացրել Ձեր հայտը՝ իշխանությա՞նը։

—Չեմ մեկնաբանում։

–Պատերազմից հետո այդ թիմից շատերը հեռացան, Դուք ինքներդ խնդրել եք, որ ընդգրկվե՞ք նրանց շարքերում։

–Չեմ մեկնաբանում»,-գրում է թերթը։

Հիշեցնենք` 2020թ.–ի հուլիսի 23–ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։

Սերգեյ Բագրատյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 

Հավելենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախանշված հունիսի 20–ին։

151
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, Ընտրություններ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Սերգեյ Բագրատյան
Ռոբերտ Քոչարյան․ արխիվային լուսանկար

«Հայաստան» դաշինքը նախընտրական ամփոփիչ հանրահավաք կանցկացնի Երևանի կենտրոնում

8
(Թարմացված է 15:14 13.06.2021)
Նախապես քաղաքապետարանը հանրահավաքի թույլտվություն էր տվել մինչև 20։00, սակայն դատական վճռով հավաքի թույլտվության ժամը երկարացվել է։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ «Հայաստան» դաշինքը հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում կանցկացնի նախընտրական ամփոփիչ հանրահավաք։ Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել և նշել, որ քաղաքապետարանը բավարարել է դաշինքի դիմումը, բայց նաև դատական գործընթացի կարիք է զգացվել։

«Մայիսի 19-ին ես՝ որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփիչ հանրահավաք անցկացնելու համար: Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21:00, սակայն Երևանի քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00»,- նշել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ չնայած «Հայաստան» դաշինքը, ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը։ Բայց քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում։ Հիմնավորումն այն էր, թե «Հայաստան» դաշինքի հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին:

Հ1-ը չի կարող ստանալ ՄԻՊ-ի աջակցությունը․ Թաթոյանը՝ «Պատիվ ունեմ»-ի բողոքի վերաբերյալ

«Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հսանրային հավաքն ավարտելու է 21: 00-ին»,- տեղեկացնում է Վարդևանյանը։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

«Ադրբեջանին վերադարձվել են ոչ բոլոր քարտեզները»․ Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

8
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, հանրահավաք, Ռոբերտ Քոչարյան, «Հայաստան» դաշինք, Երևան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան
Փաշինյանը նախատեսում է բարեփոխումներ իրականացնել ԱԳՆ-ում
Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Տավուշից տարածքներ հանձնվեն․Սեյրան Օհանյանը մանրամասնում է
Վլադիմիր Պուտին

Պուտինն ասել է՝ որոնք են Բայդենի հետ հանդիպման գլխավոր նպատակները

42
(Թարմացված է 13:53 13.06.2021)
ՌԴ նախագահը անհրաժեշտ է համարում Մոսկվայի և Վաշինգտոնի փոխգործակցության մեխանիզմների մշակումը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտ է համարում ԱՄՆ ղեկավարի հետ անձնական կապերի վերականգնումը, անմիջական երկխոսության հաստատումն ու երկու երկրների փոխգործակցության մեխանիզմների ստեղծումը։ Բայդենի հետ հանդիպման ակնկալիքների մասին խոսելով՝ ասել է ՌԴ առաջնորդը «Սմոտրիմ» մեդիահարթակին տված հարցազրույցի ժամանակ։

«Վերականգնել մեր անձնական շփումները, հարաբերությունները, անմիջական երկխոսություն հաստատել, փոխգործակցության իրապես գործող մեխանիզմներ ստեղծել, այն ուղղություններով, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում` այդպիսիք կան, այդ մասին արդեն խոսել եմ, ինձ թվում է, կրկնելու անհրաժեշտություն չկա», – ասել է Պուտինը։

Ըստ նրա` այդ մասին է խոսում նաև ամերիկյան կողմը. մի շարք հարցեր կան, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում։ Դրանք և՛ ռազմավարական կայունությունն է, և՛ տարածաշրջանային հակամարտությունները, և՛ բնապահպանական միջոցառումները։

Ռուսաստան–ԱՄՆ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել հունիսի 16-ին Ժնևում։

42
թեգերը:
Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին, ԱՄՆ, Ռուսաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան
Փաշինյանը նախատեսում է բարեփոխումներ իրականացնել ԱԳՆ-ում
Պատերազմ չի սկսվի․ Յուրի Խաչատուրովն ասաց՝ ինչու