00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպանվել և վիրավորվել են զինծառայողներ. ԼՀԿ–ն հորդորում է դիմել ՄԱԿ–ի ԱԽ–ին

© Sputnik / Aram NersesyanЭдмон Марукян во время приема для прессы (11 января 2019). Еревaн
Эдмон Марукян во время приема для прессы (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հորդորում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ դիմել ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին` Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։

ԼՀԿ–ն արձանագրում է, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12–ից խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը, կիրառել սպառազինություն ու առ այսօր դուրս չեն գալիս` շարունակելով բռնազավթված պահել ՀՀ ինքնիշխան տարածքը։

«Ադրբեջանը նաև հրահրում է զինված բախում, որի հետևանքով այսօր՝ մայիսի 25–ին, սպանվել և վիրավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողներ»,– ասված է հայտարարության մեջ։

ԼՀԿ–ն նշում է, որ ՄԱԿ–ի կանոնադրության համաձայն` ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը նման դեպքերում իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության, որոշելու համար` արդյո՞ք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։

Բացի այդ, անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ ներկայացնում կամ վճռում, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտնում է, որ հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։

Президент Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
ՀՀ նախագահը դիմել է պետական համապատասխան կառույցներին

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ սյունիքյան սրացումների հետ կապված` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է` պատրաստ է Հայաստանին նաև ռազմական աջակցություն ցուցաբերել։

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում. հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վերին Շորժայրում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։

Լրահոս
0