Կարին Տոնոյան

Չստորագրել որևէ փաստաթուղթ. Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն դիմել է Փաշինյանին

262
Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզների հիման վրա փաստաթղթի ստորագրումը կնշանակի իրավական հիմքեր ստեղծել Արցախը որպես Ադրբեջանի անքակտելի մաս ճանաչելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն, որի կազմում են Կարին Տոնոյանի գլխավորած «5165» շարժումն ու «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, այսօր հրավիրված հանրահավաքի ավարտին հանդես եկան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարությամբ։

Քաղաքական ուժերը պահանջում են, որ կառավարությունը հրապարակավ հայտարարի` Հայաստանի Հանրապետության անունից չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը հիմքեր կստեղծի զիջել Հայաստանի Հանրապետության տարածքները:

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գերգաղտնիության պայմաններում պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզների հիման վրա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման համար հիմք ստեղծող փաստաթուղթ: Այս փաստաթղթի ստորագրումը կնշանակի իրավական հիմքեր ստեղծել մեկընդմիշտ ճանաչելու Արցախը որպես Ադրբեջանի անքակտելի մաս»,– ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները նաև շեշտում են, որ ժամանակավոր կառավարությունն իրավասու չէ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ ՀՀ սահմանների փոփոխության վտանգ կստեղծի:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ մայիսի 20–ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չժխտեց, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, այլև հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այն։

Փաշինյանը վստահեցրեց, սակայն, որ չկա և չի կարող լինել ոչ մի գաղտնի հավելված։ Նա նշեց` փաստաթղթի վերևի հատվածում գրված է «Հավելված», քանի որ դա կա՛մ վրիպակ է` պետք է գրված լիներ «Նախագիծ», կա՛մ էլ դա առաջարկ է` այն դիտարկել որպես նոյեմբերի 9-ի հայտարարության հավելված։

262
թեգերը:
փաստաթուղթ, Նիկոլ Փաշինյան, Կարին Տոնոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞րն է նոր փաստաթղթի ամենակարևոր դրույթը. Փաշինյանը մանրամասներ հայտնեց
Փաստաթղթի պատճառով փոթորկված Երևանը. բողոքի ակցիայի ամենավառ կադրերը
Մինչև նոր փաստաթղթի քննարկումները ադրբեջանցիները պետք է լքեն ՀՀ տարածքը. Արմեն Գրիգորյան
Աղմկահարույց փաստաթուղթը հավելված չունի՞. «Պատիվ ունեմ»–ի անդամները խոսել են Այվազյանի հետ
Սոթք․ սահման

Քոչարյանը նշել է բանակի մարտունակության բարձրացման և սպառազինության համալրման ժամկետները

40
(Թարմացված է 19:56 13.06.2021)
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ իրենց թիմում ընդգրկված են այն մարդիկ, որոնք ամենալավը գիտեն մեր բանակը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն Իջևանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հայկական բանակի մարտունակության բարձրացման, սահմանների ամրապնդման և սպառազինության համալրման ժամկետները:

Նա վստահություն է հայտնել, որ բանակի մարտունակությունը՝ անձնակազմի, կարգապահության և սահմանի մասով, իրենց թիմը կարողանալու է բարձրացնել մեկ տարվա ընթացքում։

«Սպառազինության կորուստները համալրելու համար կպահանջվի երեք տարի։ Սրանք մեր ժամկետներն են»,- նշեց Քոչարյանը։

Նա ընդգծեց՝ ոչ ոք ավելի լավ չգիտի բանակը, քան իրենց թիմում ընդգրկված մարդիկ։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Մերժել կապիտուլյացիոն փաստաթուղթը, խափանել Արցախի հանձնումը․ «Ազգային օրակարգի» ծրագրերը

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

40
թեգերը:
Ընտրություններ, Հայաստան, Զինված ուժեր, Բանակ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ընտրակաշառքի գործով կալանավորվել են Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդայի մեկ բնակիչ 
Չէին հասկանում, որ Արցախ պահող զինվորը նաև ՀՀ սահմանն է պաշտպանում․ Սերժ Սարգսյան
ԿԸՀ-ն մերժեց․ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցեն ընտրություններին
Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ-ն մերժեց․ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցեն ընտրություններին

50
(Թարմացված է 19:27 13.06.2021)
Հիմնավորումներց մեկն այն էր, որ դիմումը չի ներկայացվել իրավասու անձի կողմից, այսինքն՝ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում մերժեց Նիկոլ Փաշինյանի գրանցումն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն անվավեր ճանաչելու մասին դիմումները։

Դիմումներից մեկը ներկայացրել էր Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նա ԿԸՀ-ից պահանջելում էր անվավեր ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել:

Ղազարյանի դիմումի հիմնավորումներից մեկն այն է, որ հունիսի 7-ից նախընտրականքարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը «իբրև թե պաշտոնապես արձակուրդում գտնվելով՝ քարոզարշավի է մեկնում ՀՀ վարչապետին հատկացված տրանսպորտային միջոցներով՝ օգտագործելով հանրային միջոցներ, մեքենա, վառելանյութ, վարորդի ծառայություններ և այլն, խախտելով «Ընտրական օրենսգրքի» 19-րդ հոդվածի պահանջները․․․»։

Էդգար Ղազարյաի պնդմամբ՝ սրանով արդեն իսկ անհավասար պայմաններ են ստեղծվում ընտրություններին մասնակցող մյուս թեկնածուների նկատմամբ։

ԿԸՀ-ն նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ մերժեց վարչական վարույթի հարուցումը։ Նա ընդգծեց, որ դիմումը չի ներկայացվել իրավասու անձի կողմից, այսինքն` նման դիմում կարող է ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ առաջարկելով վերջինիս դիմել Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար։ Զոհրաբյանի հիմնավորմամբ՝ կուսակցության քարոզարշավներն ընթանում են վիրավորանքներ հնչեցնելով:

Փաշինյանի մուրճի թեմայով Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Մուկուչյանը այս դեպքում ևս ընդգծեց, որ դիմումը ենթակա է մերժման։ Ի թիվս մի շարք այլ հանգամանքների՝ նաև դիմումն իրավասու անձի կողմից չի ներկայացվել։ Հիշեցրեց՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունն է իրավասու նման դիմում ներկայացնել։

Երկու դիմումներն էլ ԿԸՀ խորհուրդը մերժեց 5 կողմ, 0 դեմ ձայներով։
Մերժման որոշումները կարող են եռօրյա ժամկետում բողոքարկվել Վարչական դատարան:

50
թեգերը:
Ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Նիկոլ Փաշինյան, Տիգրան Մուկուչյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Հայաստան» դաշինքը նախընտրական ամփոփիչ հանրահավաք կանցկացնի Երևանի կենտրոնում
Մերժել կապիտուլյացիոն փաստաթուղթը, խափանել Արցախի հանձնումը․ «Ազգային օրակարգի» ծրագրերը
Սորոսական գրասենյակները կա՛մ կարգելվեն, կա՛մ խիստ կվերահսկվեն Հայաստանում․ Քոչարյան
Մանիժա

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

0
(Թարմացված է 20:27 13.06.2021)
Հայտնի ռուս երգչուհի Մանիժան հանգստյան օրերը Հայաստանում է  անցկացնում։ Դատելով ամեն ինչից` նա լավ ժամանակ է անցկացնում։ Սակայն մեկնաբանություններ այդ առիթով ստանալ չհաջողվեց։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. «Եվրատեսի-2021» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Մանիժան մի քանի ժամ առաջ իր «սթորիում» երկու լուսանկար է հրապարակել կոլորիտային ռիթեյլ–խանութից։ Sputnik Արմենիայի թղթակիցը ճանաչել է երևանցիներին ծանոթ տեղանքը։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Լուսանկարներից մեկում աղջիկը «ավտոտնակ–խանութի» հայելու մեջ սելֆի է անում, որպես դեկոր է այստեղ ծառայում ծառը։ Մյուսում` հավանաբար խանութի տիրոջ երեխան է։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Խանութի ներկայացուցիչները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում չմեկնաբանեցին երգչուհու այցն իրենց խանութ, սակայն նաև չհերքեցին։

Հայտնի է «Եվրատեսիլ-2021»-ի հաղթողը

Աղջիկը նաև ռեստորանում արված լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում կարելի է նկատել մենյուի մի հատվածը, որտեղ գները նշված են դրամով։ Պարզել` թե դա որ ռեստորանն է չհաջողվեց, սակայն ակնհայտ է, որ ավանդական հայկական խոհանոց է ներկայացված։  Մենյուի երևացող հատվածում կարելի է խաշլամայի տեսականի տեսնել։

Մանիժայի այցի նպատակը հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին որոշել է պարզապես հանգստանալ։ Հուսանք, որ դա նրան հաջողվել է։

0
թեգերը:
Եվրատեսիլ, Երևան, ռուս, երգչուհի