Սերեյ Լավրով

Մոսկվան պատրաստ է սահմանազատման հարցում աջակցել Երևանին ու Բաքվին. Լավրով

413
(Թարմացված է 16:11 17.05.2021)
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Անդրադառնալով Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին՝ դիվանագետը նաև ասել է, որ հույզերի բորբոքման առիթ չկա։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Բանակցությունները մեկնարկել են ժամանակին. հայտնի է` ովքեր են մասնակցում հայկական կողմից

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցությունները են անցկացվում։

413
թեգերը:
Սյունիքի մարզ, Ադրբեջան, Սերգեյ Լավրով, Ռուսաստան, Հայաստան
Премьер-министр Никол Пашинян встретился с Эдмоном Марукяном (4 марта 2021). Еревaн

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարուքյանին և խորհրդարան չանցած մի շարք ուժերի ղեկավարներին

7
(Թարմացված է 18:33 22.06.2021)
ԼՀԿ առաջնորդը նշել է, որ իրենց պարտությունն այս ընտրություններում ոչինչ չի նշանակում, և իրենք շարունակելու են պաշտպանել կուսակցության հիմքերում դրված արժեքները։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ «Լուսավոր Հայաստանը» չի հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու ընտրական շեմը։ Նա ընդգծել է, որ ԼՀԿ-ն իր տեղն ունի և իր դերակատարումն է ունեցել վերջին տարիների քաղաքական կյանքում:

Էդմոն Մարուքյանն իր խոսքում նախ անդրադարձել է քարոզարշավին՝ նշելով, որ իրենց կուսակցությունն այն անցկացրել է համերաշխությունը, ներքին հաշտությունը վերականգնելու և երկրի ներսում միասնականությունը վերականգնելու կարգախոսներով:

«Մենք գտնում ենք, որ մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում: Չնայած դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ և ներկայացնել այն մոտեցումները, որ մենք պաշտպանում ենք և պաշտպանել այն արժեքները, որոնք կուսակցության հիմքերում են: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար»,- նշել է Մարուքյանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկսել է արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցությունների շարքը։ Այս շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի ղեկավարներ Լևոն Շիրինյանի և Արման Բաբաջանյանի, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ:

Ինչպես նախապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, այս խորհրդակցությունների նպատակն է ազգային և հանրային համերաշխության վերականգնումը։

7
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան
Արմեն Սարգսյան. արխիվային լուսանկար

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

63
(Թարմացված է 18:14 22.06.2021)
Նախագահ Սարգսյանը «Հայաստան» դաշինքին մաղթել է արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեղեկությունը հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

Նշենք, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը 2–րդ ամենաշատ ձայներ հավաքած ուժն է։։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

63
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան, Արմեն Սարգսյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Երբ Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը շատ արագ լուծվեց. ԱԽՔ
Արա Այվազյանն անհեթեթ է համարում Արմեն Գրիգորյանի մեղադրանքը
Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին