Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր են ստորագրել

Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր են ստորագրել

162
(Թարմացված է 13:15 13.05.2021)
Կողմերը նախանշել են համատեղ նախաձեռնությունների իրագործման շրջանակները։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. Ռուսաստանի հայերի միության և «Ալյանս» կուսակցության միջև համագործակցության շարունակության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել Արա Աբրահամյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմից։ Այս մասին տեղեկանում ենք «Ալյանս» կուսակցության պաշտոնական էջից։

«Հուշագիրը վերաբերում է բազմակողմանի փոխգործակցությանը ազգային, հումանիտար, ինչպես նաև սոցիալական ու մի շարք այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը նախանշել են նաև համատեղ նախաձեռնությունների իրագործման շրջանակները։

Հիշեցնենք, որ մարտի 27-ին հայտնի դարձավ, որ Արա Աբրահամյանը մասնակցելու է հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին։

Նա նաև կոչ էր արել աշխարհասփյուռ հայությանն ակտիվորեն մասնակցել ընտրություններին, հրաժարվել բոլոր տեսակի ընտրակաշառքներից։

«Հայաստան» դաշինքը չի կարելի կապել միայն Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. Վարդանյան

162
թեգերը:
հուշագիր, Արա Աբրահամյան, Տիգրան Ուրիխանյան
Ըստ թեմայի
«Ալյանսի» հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու իր բանաձևն ունի
Մեծ սուտ է, որ իշխանության այլընտրանքը հների վերադարձն է. Տիգրան Ուրիխանյան
Արտահերթ ընտրություններին «Ալյանսը» կմասնակցի իր ցուցակով ու վարչապետի իր թեկնածուով
ԱՄՆ պետդեպարտամենտ

Դատապարտում ենք էսկալացիան. ԱՄՆ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

72
(Թարմացված է 09:10 29.07.2021)
ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ»,– նշել է Փրայսը։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության` շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։ Միացյալ

Նահանգները հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

72
թեգերը:
Սահման, Ադրբեջան, ԱՄՆ, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Բաքվի հայտարարության ֆոնին չի բացառվում ավելի մեծ կոնֆլիկտի հնարավորությունը. փորձագետ
«Թևանցելով, դիրքը հետ ենք գրավել». տեսանյութ հարձակման ենթարկված հայկական դիրքից
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում. Լաքոտ
44–օրյա պատերազմից հետո առաջին լայնածավալ էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին. տեսանյութ
Սերգեյ Մարկեդոնով

Հայ-ադրբեջանական հակամարտությունում չի կարող բեկում լինել մեկ օրում. Մարկեդոնով

297
(Թարմացված է 19:05 28.07.2021)
90-ականներին լարվածություն կար Նախիջևանի և Տավուշի ուղղությամբ, իսկ վերջին պատերազմից հետո՝ նաև Սյունիքում։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի սահմանափակվում ղարաբաղյան խնդրով, քանի որ երկու երկրների սահմանի մյուս հատվածները դարձել են միջադեպերի, այդ թվում՝ զինված միջադեպերի օջախներ: Sputnik ռադիոկայանի եթերում նման կարծիք հայտնեց ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» («Международная аналитика») ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։

Նա հիշեցրեց, որ 90-ականներին լարվածություն կար Նախիջևանի և Տավուշի ուղղություններով։ Իսկ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, երբ նոր պետական սահման հայտնվեց ,և ծագեցին սահմանազատման և սահմանագծման, սահմանները հստակեցնելու հարցերը, այդ թվում՝ Սյունիքում, հարաբերություններն է՛լ ավելի բարդացան։ Եվ արդիական դարձավ այն հարցը, թե ինչ քարտեզներով է պետք սահմանազատում և սահմանագծում իրականացնել․ խորհրդային շրջանի՞, 50-60-ականների՞, տնտեսակա՞ն, թե՞ ռազմական-տեղանքային քարտեզներով և այլն։

«Գոյություն ունեն ոչ միայն աշխարհագրական և տեղագրական, այլև ռազմաքաղաքական նկատառումներ։ Ղարաբաղյան պատերազմից հետո Անդրկովկասում կտրուկ փոխվեց ստատուս քվոն։ Հայաստանը պարտված կողմ դարձավ, և Ադրբեջանը սկսեց փորձել կանոններ թելադրել»,-նշեց Մարկեդոնովը։

Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները

Վերլուծաբանը ճնշման մեթոդ է համարում ադրբեջանական խմբերի ներթափանցումը Հայաստանի տարածք, ինչպես նաև պարբերաբար աճող լարվածությունը Նախիջևանի ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ ադրբեջանական կողմն այդպիսով փորձում է ստանալ իր ուզածը, իսկ Հայաստանում ոչ միանշանակ են դիտարկվում իշխանության գործողությունները, որոնք երբեմն գնահատվում են որպես պարտվողական գծի շարունակություն:

«Ղարաբաղյան պատերազմը փակեց ստատուս քվոն, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրը չփակեց։ Քանի որ հայկական կողմի համար Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է, ադրբեջանական կողմի համար այն փակ է։ Միջանցքների և հաղորդակցության ապաշրջափակման հարցը հետաքրքիր է ադրբեջանական կողմին, իսկ հայկական կողմին՝ ոչ, և այլն»,-ընդգծեց նա։

Դրա հետ մեկտեղ Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ հեռանկարում ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու և հարաբերություններ հաստատելու որոշակի ներուժ ունեն, սակայն մի քանի գործոն կա, որոնք պետք է կարգավորվեն՝ սահմանների սահմանազատում և սահմանագծում, տարընթերցումներ Ղարաբաղի կարգավիճակի և միջանցքների բացման հարցում։ Նա ոչ պակաս կարևոր է համարում արտաքին խաղացողների դերը։

«Կարևոր է նշել, որ հրադադարը պետք է սկսվի ռուսական միջնորդության շնորհիվ։ Շատերը հայտարարում են, որ Ռուսաստանը գլուխ չի հանում, բայց մի՞թե քննադատները լավ ծրագիր ունեն, որևէ բան, որը կհաղթահարի բազմամյա ատելությունն ու երկու հարևանների միջև խնդիրները»,-նշեց Մարկեդոնովը։

Վերլուծաբանը վստահ է, որ միայն փոքր քայլերով կարելի է հասնել իրավիճակի շտկման։ Հազիվ թե հաջողվի մեկ օրում երկու երկրների հարաբերություններում արմատական առաջընթաց ապահովել։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին` ժամը 03:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում. Լաքոտ

297
թեգերը:
Սերգեյ Մարկեդոնով, Պատերազմ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Սահմանին զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի միակ շրջանավարտ Դավիթն է
Սահմանին զոհված Կորյուն Հարությունյանը բազմազավակ ընտանիքի միակ որդին էր
Կրակոցները բնակչությանը նոր զիջումների պատրաստելու համար են. քաղտեխնոլոգ

Հայկ Մարությանն այցելել է Երևանի վերականգնվող այգիներ. տեսանյութ

0
(Թարմացված է 10:18 29.07.2021)
Առաջիկայում հանգստի գոտիների վերականգնման մի քանի նախագիծ քաղաքապետարանն ավարտին կհասցնի ու կհանձնի բնակիչներին։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի վերականգնվող այգիներից երեքը։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Դրանցից մեկը՝ Քանաքեռի ՀԷԿ-ի մոտ, տասնյակ տարիներ շարունակ անխնամ վիճակում էր, իսկ հիմա արդեն լրիվ նոր կահավորմամբ հանձնվում է բնակիչներին։

Մյուսը՝ «Նոր Արաբկիրը» կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Մոլոկանի այգին, վերջերս բանակցությունների շնորհիվ մասնավորից վերադարձվեց համայնքին, և հիմա սկսվել են հիմնանորոգման աշխատանքները՝ իր հիմնումից ի վեր առաջին անգամ։

«Նոր Արաբկիր զբոսայգին երբևէ չէր վերականգնվել։ Հիմա մեծածավալ աշխատանքներ ենք սկսել։ Մենք ուշիուշով հետևում ենք»,– ասել է Մարությանը։

Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոն

Քաղաքի սրտում գտնվող Սարյանի պուրակը վերանորոգվել է ըստ «Ակտիվ քաղաքացի» հարթակում հաղթած գաղափարի` պահպանելով այգու մոդեռնիստական կոլորիտը։

Առաջիկայում հանգստի գոտիների վերականգնման էլի մի քանի պրոյեկտ քաղաքապետարանն ավարտին կհասցնի ու կհանձնի բնակիչներին։

Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել

0
թեգերը:
զբոսայգի, Երևան, Հայկ Մարության, Հայաստան