Էդմոն Մարուքյան

Կուսակցաշինության բումը, կամ ո՞ր տեղի համար կպայքարեն ՀԱԿ-ն ու ԼՀԿ-ն. «Հրապարակ»

134
(Թարմացված է 09:29 11.05.2021)
Մայիսի 15-ին երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված՝ «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է առաջիկա արտահերթ ընտրություններին և նկատել, որ ընտրություններին ընդառաջ, կուսակցաշինության բումը և արդեն իսկ դաշտում գոյություն ունեցող կուսակցությունների համագումարների շքերթը շարունակվում են։

«Մայիսի 15-ին համագումար է նշանակել Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»՝ կառավարման նոր խորհուրդ են ընտրելու։ Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ անակնկալ դեմքեր կհամալրեն առկա կազմը։

Նույն օրը երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված՝ «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։ Ավելին՝ երկու անգամ հետաձգված ՀԱԿ-ի համագումարը ևս պլանավորել էին մայիսի 15-ին, բայց հետաձգեցին 16-ին»,–գրում է թերթը։

«Հրապարակի»  տվյալներով` թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԼՀԿ-ն ընտրարշավին մասնակցելու դեպքում պայքարելու են, այսպես կոչված, երրորդ ուժի տեղի համար, այսինքն՝ նախկիններին և ներկաներին մերժողների էլեկտորատի վրա են աշխատելու։ «Համագումարներում պաշտոնապես կհայտարարվի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և մասնակցության ձևաչափի մասին»,–գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այսօրվա համարում։

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

134
թեգերը:
կուսակցություն, Լևոն Տեր-Պետրոսյան, Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան
ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի
ԱԺ–ն երկրորդ անգամ չընտրեց Փաշինյանին. Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների
ՔՊ–ի կենտրոնական շտաբ

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 58, «Հայաստան» դաշինքը` 18.79%․ նոր տվյալներ

181
(Թարմացված է 03:41 21.06.2021)
Նշենք, որ ընտրությունների՝ մինչ այս պահը հայտնի արդյունքներով խորհրդարան են անցնում երկու ուժ, «Պատիվ ունեմը», ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը դեռևս չեն հաղթահարել անցողիկ շեմը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է թարմացված տվյալներ քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Արդեն հայտնի են 1037 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքները։

ԿԸՀ–ն հրապարակել է կուսակցությունների ու դաշինքների հավաքած քվեների թիվը։

Առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է` 58%, երկրորդում «Հայաստան» դաշինքը` 18.79%։

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 5․35%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին ունի 4․61%: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի այս պահին ընդամենը 1․08% ձայն, իսկ «Հայ ազգային կոնգրեսը»` 1․18%:

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

181
թեգերը:
Ընտրություններ, ԱԺ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ըստ թեմայի
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. Տիգրան Մուկուչյանն ամփոփեց տվյալները
Արցախի նախագահը ՔՊ–ի գրասենյակում է
Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ
( / / )

Ինչպես են կենտրոնական շտաբի մոտ Փաշինյանին դիմավորում նրա կողմնակիցները. տեսանյութ

110
(Թարմացված է 03:21 21.06.2021)
Վարչապետի պաշտոնակատարը կեսգիշերից հետո այցելել է «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական շտաբ, որտեղ նրան սպասում էին բազմաթիվ կողմնակիցներ։

Թեպետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ շարունակում է քվեարկության արդյունքների հաշվարկը, բայց արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տոնում է հաղթանակը։ Թե ինչպիսին կլինի խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորությունը, պարզ կլինի թերևս առավոտյան, բայց արդեն ակնհայտ է՝ ՔՊ-ն առաջատար է։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի մոտ նրա կուսակիցներն ու կողմնակիցները դիմավորեցին ծափերով ու ողջույնի խոսքերով։

Փաշինյանը շտաբ էր եկել կեսգիշերից հետո, երբ ԿԸՀ-ն ամփոփում էր քվեարկության արդյունքները։ Վարչապետի պաշտոնակատարն իր հերթին շնորհակալություն հայտնեց կողմնակիցներին աջակցության համար և հրավիրեց հանրահավաքին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:

Sputnik Արմենիայի տեսախկցիկն արձանագրել է, թե ինչպես է երգիչ Արթուր Իսպիրյանը շնորհավորում ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

110
թեգերը:
քվեարկություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Ընտրություններ, ԱԺ
Ըստ թեմայի
ՔՊ 59%, «Հայաստան» դաշինք`18. ԿԸՀ–ն ամփոփել է 501 ընտրատեղամասի արդյունքները
Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին
Ինչպիսի իրավախախտումներ են գրանցվել ընտրությունների ընթացքում․ դատախազության տվյալները
ԿԸՀ

Քվեարկության արդյունքները 6։00-ի դրությամբ․ ովքե՞ր են առաջատարները

43
(Թարմացված է 06:08 21.06.2021)

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1809-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 605 741 քվե (55,02%),

«Հայաստան» դաշինքը՝ 224 678 (20,41%),

«Պատիվ ունեմ» դաշինքը 57 610 (5,23%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  45 118 (4.1),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 33 13 (3,01),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 16038 (1.46)։

43