Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստանը» համագործակցության հռչակագիր ստորագրեցին

Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստանը» համագործակցության հռչակագիր ստորագրեցին

329
(Թարմացված է 17:16 09.05.2021)
Ռոբերի Քոչարյանը խոստացավ, որ վերանալու է արհամարհական վերաբերմունքը բիզնեսի նկատմամբ, ինչպես նաև «ասֆալտին փռելու տհաճ տեսարանները»։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները քիչ առաջ քաղաքական համագործակցության հռչակագիր ստորագրեցին։

Հուշագրին միացած քաղաքական ուժերը հայտարարել են առաջիկա արտահերթ ընտրություններին միասնական` «Հայաստան» դաշինքով մասնակցելու մասին։

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու և որպես վարչապետի թեկնածու է հանդես գալու Ռոբերտ Քոչարյանը։

Հռչակագիրը ստորագրեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Մինչ ստորագրումը Ռոբերտ Քոչարյանը նախ շնորհավորեց հայ ժողովրդին մայիսյան եռատոնի առիթով։
«Ճիշտ է, տոնելու տրամադրություն չկա, բայց մենք իրավունք չունենք մոռանալու այն մարդկանց, ովքեր այդ տոները նվիրել են մեր ժողովրդին»,– ասաց նա։

Խոսելով դաշինքի ձևավորման մասին` Քոչարյանը շեշտեց, որ Հայաստանն այսօր կանգնած է անվտանգության մարտհրավերների դեմ, ունի կառավարման ու տնտեսական ճգնաժամ։

Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան

«Երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամ, և պետք են ուժեր, մարդիկ, ովքեր բավարար չափով փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար։ Ինչո՞ւ ես։ Ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ բավարար գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում, ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում»,– ասաց Քոչարյանը նշելով, որ իր փորձն ու ներկա վտանգները գրեթե համընկնում են։

Անդրադառնալով իր քաղաքական գործընկերներին` Քոչարյանը շեշտեց, որ ՀՅԴ–ն աշխարհով մեկ պայքարել ու պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար։ Բացի այդ, ինքն ունի այդ կուսակցության հետ արդյունավետ համագործակցության փորձ։ Իսկ Սյունիքում ստեղծված «Վերածնված Հայաստան»–ը, նրա խոսքով, ընտրվել է Սյունիքին սպառնացող վտանգի մտահոգությամբ։

Ишхан Сагателян, Роберт Кочарян и Ваге Акопян на мероприятии, посвященное началу политического сотрудничества между вторым президентом Робертом Кочаряном, АРФД и партией «Возрождение Армении»  (9 мая 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (կենտրոնում), ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը

«Սյունիքից է կախված` մենք մնալու ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե դառնալու ենք կցորդ այս տարածաշրջանում»,– ասաց Քոչարյանը` հավելելով, որ Սյունիքն իրենց պայքարի սիմվոլն է։

Երկրորդ նախագահը շեշտեց, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, քանի որ պատասխանատու է այսօր երկրի առջև կանգնած մարտահրավերների համար, քանի որ «բերում է մահ, տառապանք և ավերում է այն, ինչին դիպչում է»։ Բացի այդ, նրա խոսքով, Արցախի վաճառքի ու դավաճանության կասկածը ժողովրդի մոտ մնալու է այնքան, որքան այս իշխանությունը կմնա իշխանության ղեկին։

ՔՊ–ն արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին՝ առանց դաշինքի. Մակունց

«Դատարկ խոստումներ չենք տալու, մեր հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը և սերը` երկրի նկատմամբ։ Մենք առաջարկելու եք աշխատղ երկրի կոնցեպտը, նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի, առաջնային խնդիր է դառնալու տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծումը ամեն տարի։ Մեկ անգամ դա արվել է, վստահ եմ, որ կարողանալու ենք այդ ամենը ևս մեկ անգամ կրկնել»,– ասաց Քոչարյանը։

Նա նաև խոստացավ, որ վերանալու է արհամարհական վերաբերմունքը բիզնեսի նկատմամբ, ինչպես նաև «ասֆալտին փռելու տհաճ տեսարանները», սուտը բացառվելու է պետական համակարգում։

Ишхан Сагателян выступает на мероприятии, посвященное началу политического сотрудничества между вторым президентом Робертом Кочаряном, АРФД и партией «Возрождение Армении» (9 мая 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան

Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ՀՀ սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է:

Ազգային ժողովը մայիսի 3-ի հատուկ նիստում քվեարկության արդյունքում Փաշինյանին չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում։

Վարչապետի ընտրության հարցը կրկին խորհրդարանում կլինի վաղը՝ մայիսի 10-ին։

329
թեգերը:
«Վերածնվող Հայաստան» կուսակցություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Ռոբերտ Քոչարյան, «Հայաստան» դաշինք
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին
Մասնակցելո՞ւ եք ընտրություններին և ինչո՞ւ. հարցախույզ Երևանում
«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները
Նիկոլ Փաշինյանը` քարոզարշավին

Իշխանությունն ընտրություններում կիրառեց «նորերն ընդդեմ հների» ռազմավարությունը. Մարկեդոնով

64
(Թարմացված է 23:38 21.06.2021)
Վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին և խոսել ընդդիմության բացթողումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակն օրինաչափ էր։ Այս կարծիքին է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։

Նշենք, որ հունիսի 20–ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթեց Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. նրան հաջողվեց հավաքել ընտրողների 53,92% ձայները։ Թեև սոցհարցումներով` ընտրությունների նախօրեին Փաշինյանի կուսակցության և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի միջև տարբերությունը նվազագույն էր, սակայն «Հայաստան» դաշինքին հաջողվեց ստանալ ձայների միայն 21,04%–ը։

Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը Sputnik–ին տված հարցազրույցում ասաց, որ Փաշինյանի հաղթանակը սպասելի էր, բայց ոչ նման տարբերությամբ, հատկապես եթե հաշվի առնենք Արցախյան պատերազմում տարած պարտության գործոնը։

«Եթե հետ գնանք փետրվար, այն մեծ հույսերի, ընդդիմության բազմամարդ զանգվածային ցույցերի ամիս էր։ Սակայն քանակից որակի դրանք չվերածվեցին։ Արդեն այդ ժամանակ կարելի էր հասկանալ», – նշում է փորձագետը։

Ընդդիմության խնդիրը, ըստ Մարկեդոնովի, նաև չհամախմբվելն էր` ամեն մեկն առանձին շարասյուներով էր գնում։ Իսկ գործող իշխանությունն արդյունավետ և ստուգված ռազմավարություն կիրառեց` «հներն ընդդեմ նորերի`ասելով, որ այո, գուցե այսօր մեզ մոտ ամեն ինչ հիասքանչ չէ, բայց հիշեք, թե ինչպես էր նախկինում»։ 

«Պատիվ ունեմ»–ը չի ճանաչում ընտրությունների արդյունքները

Փաշինյանի հայտարարությանը, որ երկրում ոչ թե թավշյա, այլ պողպատե հեղափոխություն պիտի արվի, և ինքը հանդուրժող չի լինի նրանց նկատմամբ, «ովքեր թալանում էին երկիրն ու հարստություն դիզում», Սերգեյ Մարկեդոնովը թերահավատորեն է նայում։ Քանի որ նա իր կառավարման ողջ  ընթացքում կոշտ գնահատականները հաճախ հարմարեցնում էր պրագմատիկ լուծումներ գտնելու հնարավորության հետ»։

Իսկ Ռուսաստանի ղեկավարության հասցեին Նիկոլ Փաշինյանի երախտիքի խոսքերն ու խոստումները, որ խորացվելու է համագործակցությունը ՀԱՊԿ–ի և ԵԱՏՄ–ի հետ, քաղաքագետը գնահատում է որպես օրինաչափություն։

«Չէ՞ որ Փաշինյանը կառավարման երեք տարիների ընթացքում չհայտարարեց դեպի ՆԱՏՕ «թեքվելու» մասին, չասվեց, որ եվրասիական ինտեգրացիոն ուղին ավարտված է, և այսօր ընտրություն են անում եվրաատլանտիկայի օգտին, ինչպես դա արեցին Վրաստանը կամ Ուկրաինան։ Նման բան չի արվել և, կարծում եմ` չի էլ արվելու», – նշեց Մարկեդոնովը։

Եվ Ռուսաստանի առաջին երկու դեմքերի` Վլադիմիր Պուտինի և Միխայիլ Միշուստինի անունները վարչապետի կողմից առաջին ելույթի ժամանակ հնչեցնելը պատահական չէր։ «Եթե արևմտամետ կողմնորոշման մասին տարածված դիսկուրս կա, պետք է ցույց տալ` որն է կարևոր»։

«Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունը չի շփվելու Արևմուտքի հետ։ Ո՛չ, չի նշանակում։ Բայց մի՞թե Սերժ Սարգսյանի օրոք չէր`2013 թվականին, որ Հայաստանը մի քայլ էր հետ ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելուց։ Երբ ասոցիացիան չստացվեց, համապարփակ խորացված գործընկերության համաձայնագիր եղավ։ Այլ հարց են շեշտադրումները։ Չէ՞ որ Ռուսաստանը ևս, ԵՄ–ի և ՆԱՏՕ–ի անդամ չլինելով, հանդիպում է Միացյալ Նահանգների հետ, բանակցություններ վարում  արևմտյան առաջնորդների հետ», – պարզաբանում է քաղաքագետը։

Ինչու ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը

Մարկեդոնովի խոսքով` ՀՀ ընդդիմությունը պետք է աշխատի սխալների վրա և նախապատրաստվի հաջորդ ընտրություններին։

64
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ընդդիմություն, Իշխանություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքի առնչությամբ կդիմի Սահմանադրական դատարան
Նոր ճգնաժամ է լինելու. Արա Աբրահամյանը` ԱԺ ընտրությունների արդյունքների մասին
Արդյունքների լեգիտիմության հարցում կոնսենսուս չի լինի. Սուրենյանցը` ընտրությունների մասին
Միջազգային դիտորդներ

Միջազգային դիտորդներն անպատասխան են թողել ներկայացրած խախտումները․ «Հայաստան» դաշինք

113
(Թարմացված է 23:34 21.06.2021)
Դաշինքի ներկայացրած խախտումները ներառել են պաշտոնական դիրքի չարաշահում, վարչական ռեսուրսների չարաշահում, ատելության խոսքի տարածում, քրեական արդարադատության չարաշահումներ և այլն:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Միջազգային դիտորդներն անպատասխան են թողել «Հայաստան» դաշինքի կողմից բարձրացված մտահոգությունները և ներկայացրած ընտրական խախտումները։ Այս մասին տեղեկացնում է դաշինքը Facebook-ի իր էջում։

««Հայաստան» դաշինքը պարբերաբար լուրջ մտահոգություններ է ներկայացրել միջազգային հանրությանը նախընտրական արշավի ընթացքում իշխող ուժի կողմից համակարգային խախտումների վերաբերյալ: Դաշինքը նաև համոզիչ ապացույցներ է տրամադրել ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությանը և Հայաստանում գործող այլ օտարերկրյա առաքելությունների: Խախտումները ներառում էին պաշտոնական դիրքի չարաշահում, վարչական ռեսուրսների չարաշահում, ատելության խոսքի տարածում, քրեական արդարադատության չարաշահումներ և այլն: 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները հակասում են 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթով ամրագրված սկզբունքներին, ինչպես նաև այլ միջազգային պարտավորություններին», - նշվում է հայտարարության մեջ։

Ասվում է, որ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների կողմից մտահոգությունները մնացել են անպատասխան։

«Ակնհայտ է, որ միջազգային դիտորդներին չի հաջողվել պահպանել անկողմնակալության և անկախության նվազագույն պահանջները։ Միջազգային դիտորդները չպետք է լոկ դակիչ լինեն Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» համար», - ասվում է դաշինքի հայտարարության մեջ։

Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ՀՀ-ի զարգացմանը. Զախարովա

Նշվում է, որ այս ընտրությունների արդյունքները փաստում են, որ հասարակության հավատն ընտրական այս գործընթացի նկատմամբ խարխլվել է խոշոր հակասությունների պատճառով, որոնք ավելի են ընդգծում հրատապ փոփոխությունների անհրաժեշտությունը:

«Զարմանալի չէ, որ շատ ընտրողներ մտահոգված են ընտրությունների լեգիտիմությամբ և դրանց արդյունքների ճշգրտությամբ։ Ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահությունը կարևոր նշանակություն ունի ընտրություններին մասնակցության և դրա արդյունքների ընդունման ապահովման տեսանկյունից: Սա խիստ կարևոր է, երբ ընտրությունները տեղի են ունենում այնպիսի բարդ պայմաններում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմը, հատկապես երբ գրանցվում են քաղաքական բևեռացման նման բարձր մակարդակներ», - ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները և նախատեսում է դրանք բողոքարկել Հայաստանի Սահմանադրական դատարանում:

«Քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, մենք վերադառնում ենք աշխատանքի». Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդրանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

113
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Ռոբերտ Քոչարյան, դիտորդ, Ազգային ժողովի ընտրություններ, «Հայաստան» դաշինք, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Մոտ օրերս ռուս զինվորականները կհաստատվեն Գեղարքունիքից մինչև Սյունիք. Գնել Սանոսյան
Փաշինյանին հրապարակում հանձնեցին «պողպատե մանդատ». տեսանյութ
Ինչու Գերմանիայի հայերը չկարողացան հասնել «Գորշ գայլերի» գործունեության արգելքին

Ինչպես անցավ իշխանության հետընտրական հանրահավաքը. լուսանկարներ

0
(Թարմացված է 23:55 21.06.2021)
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21

  • Մխիթար Հայրապետյանը` հանրահավաքին
  • Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի կողմից կիրառված մուրճը ևս «մասնակցում» էր հանրահավաքին
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21
  • Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառը` հանրահավաքին

  • Նիկոլ Փաշինյանը մասնակցում է հետընտրական հանրահավաքին
Հանրահավաքի վերջում Փաշինյանին մի քաղաքացի հանձնեց խորհրդանշական պողպատե մանդատ՝ Սահմանադրության տեսքով:

Երևանի հանրապետության հրապարակում այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակակատր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել էր հանրահավաքի։ Հանրահավաք անել որոշել էին մինչև ընտրությունները։ Այն ժամանակ դեռ պարզ չէր` Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի իր ընտրողներին, թե կբողոքի ընտրության արդյունքներից ու ըմբոստության կոչ կանի։

Հայաստանում հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացավ ձայների մոտ 54 տոկոսը։ Այսօր հանրահավաքին Փաշինյանն կոչ արեց իր կողմնակիցներին վերջ դնել հայհոյախոսությանը և անցնել աշխատանքին։

Ի դեպ հանրահավաքի մասնակիցները բռնել էին ոչ միայն Փաշինյանի նախընտրական պաստառներն ու հայոց եռագույնը, այլ նաև ԱՄՆ–ի և Ֆրասիայի դրոշները։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում կիրառված մուրճը` եռագույն դրոշով, ևս «մասնակցում» էր հանրահավաիքն։

Հանրահավաքի վերջում Փաշինյանին մի քաղաքացի հանձնեց խորհրդանշական պողպատե մանդատ՝ Սահմանադրության տեսքով:

Փաշինյանի խոսքով` մանդատը Սահմանադրության ձևն ունի, որովհետեւ խորհրդանշում է ոչ թե իշխանավորների, այլ օրենքի դիկտատուրան։

0
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21
    © Sputnik / Asatur Yesayants

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21
    © Sputnik / Aram Nersesyan

    Մխիթար Հայրապետյանը` հանրահավաքին

  • Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի կողմից կիրառված մուրճը ևս «մասնակցում» էր հանրահավաքին
    © Sputnik / Aram Nersesyan

    Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի կողմից կիրառված մուրճը ևս «մասնակցում» էր հանրահավաքին

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21
    © Sputnik / Aram Nersesyan

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Երևանում. 21.06.21

  • Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառը` հանրահավաքին
    © Sputnik / Asatur Yesayants

    Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառը` հանրահավաքին

    Նիկոլ Փաշինյանը մասնակցում է հետընտրական հանրահավաքին

թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ազգային ժողովի ընտրություններ, հանրահավաք, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021