Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

Սերգեյ Լավրովն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ

108
(Թարմացված է 17:34 06.05.2021)
ՌԴ արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։ 

ԵՐԵՎԱն, 6 մայիսի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։ 

Նրան ուղեկցել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

ՌԴ արտգործնախարարի անունից ծաղկեպսակ է դրվել Անմար կրակի մոտ։

  • Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի
    Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի
    © Sputnik / Asatur Yesayants

  • ՌԴ արտգործնախարարի անունից ծաղկեպսակ է դրվել Անմար կրակի մոտ։

1 / 11
© Sputnik / Asatur Yesayants
Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Սերգեյ Լավրովն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա հանդիպում է ունեցել իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ։

2 արտգործնախարարները հանդես են եկել ճեպազրույցով։ 

ՌԴ արտգործնախարարը հանդիպել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

108
թեգերը:
Արա Այվազյան, Սերգեյ Լավրով, «Հաղթանակ» զբոսայգի
Ըստ թեմայի
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովը
Հայաստանը վերահաստատում է պայմանավորվածությունները կատարելու պատրաստակամությունը. Փաշինյան
ՌԴ-ն հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի անվտանգության ապահովման հանձնառությանը. Լավրով
Ռոբերտ Քոչարյան. արխիվային լուսանկար

Մենք մուրճը կօգտագործենք միայն նպատակային. Ռոբերտ Քոչարյան

6
(Թարմացված է 13:49 16.06.2021)
ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրահավաքների ժամանակ անընդհատ մուրճը թափահարելու դեպքին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է` իրենք այն ուժն են, որը մուրճն օդում չի թափահարելու։ Քոչարյանն այդ մասին հայտարարեց քարոզարշավի շրջանակներում Մարալիկում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումների ժամանակ պարբերաբար թափահարում է մի մուրճ և ասում, որ եկել է պողպատյա հեղափոխության ժամանակը։

«Մենք սիրում ենք շինարարությունը, և մուրճը կօգտագործենք միայն նպատակային` շենքեր կառուցելու համար։ Մենք հիստերիկ դրսևորումների կարիք չունենք։ Իմ կարծիքով` հիստերիկությունը թուլության նշան է: Մենք դրա կարիքը չունենք»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` 10 տարի պաշտոնի է եղել, սակայն չի գտնվի մեկ մարդ, որը կասի, թե Քոչարյանը ձայն է բարձրացրել, սակայն, միևնույն ժամանակ, չի եղել հանձնարաևական, որը չի կատարվել։

Ընտրության օրը գործելու է «թեժ գիծ». դիտորդների հետ կխոսեն օտար լեզուներով. Ֆիդանյան

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարություն էր տարածել` ասելով, որ անթույլատրելի են Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ։

Հավելենք` հունիսի 20–ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններմ որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 21 կուսակցություն և 4 դաշինք։ 

Հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ` հունիսի 19–ին։

Անթույլատրելի է Փաշինյանի կողմից մուրճի անընդհատ ցուցադրությունը. Արման Թաթոյան

6
թեգերը:
Վարչապետ, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, մուրճ, Ռոբերտ Քոչարյան
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում ենք 1000 դոլար պարգև. Փաշինյան

37
(Թարմացված է 13:22 16.06.2021)
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ընտրակաշառքների դեպքերով իրավապահներն առաջիկայում առատ բերքահավաք են խոստանում։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում է 1000 դոլար պարգև։ Քարոզարշավի շրջանակներում Ջերմուկում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Բացի այդ, նույնքան գումար էլ կտանք նրանց, որոնք պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից կնկարեն ընտրողի վրա ապօրինի ազդեցություն ունենալու փորձը»,–ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ ընտրակաշառքի գործով 5 անձ է կալանավորվել, ևս 10-ին մեղադրանք է առաջադրվել, բայց խափանման միջոցը կալանքը չէ, ինչպես նաև 50 անձ էլ կասկածյալի կարգավիճակ ունի։ Փաշինյանի խոսքով` իրավապահներն առաջիկայում մեզ առատ բերքահավաք են խոստանում։

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն ու 4 դաշինք։

Ով է Քոչարյանի քարոզարշավին մասնակցած ոստիկանը. փոխոստիկանապետը մեկնաբանել է դեպքը

37
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, ընտրակաշառք, Հայաստան
Ըստ թեմայի
Անթույլատրելի է Փաշինյանի կողմից մուրճի անընդհատ ցուցադրությունը. Արման Թաթոյան
Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, 5.5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվեց
Ընտրության օրը գործելու է «թեժ գիծ». դիտորդների հետ կխոսեն օտար լեզուներով. Ֆիդանյան