Ռոբերտ Քոչարյան

ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

320
(Թարմացված է 15:54 06.05.2021)
Այս տարվա մարտին ստեղծված «Վերածնվող Հայաստանն» ու դաշնակցականները որոշել են միասին մասնակցել հունիսին նախատեսված ընտրություններին։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով։ Կուսակցությունը հայտարարություն է տարածել։

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,– նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այս տարվա մարտին ստեղծեց «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որի ներկայացուցիչները առաջնային խնդիր են համարում սահմանային և ընդհանրապես երկրի անվտանգության ապահովումը։ 

Կոռեկտ չէ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պատասխանել է Լևոն Տեր–Պետրոսյանին

Կուսակցության վարչության կազմում են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ու Տաթևի նախկին քաղաքապետ Մուրադ Սիմոնյանը:

Ովքեր են լինելու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում. «Հրապարակ»

320
թեգերը:
«Վերածնվող Հայաստան» կուսակցություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (260)
Ըստ թեմայի
Փաշինյանը որոշել է ցուցակում ընդգրկել բիզնեսմենների. ասել է՝ «նեղանալ չլինի». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին
Ընտրությունների նոուհաուն. կարճաժամկետ աշխատատեղեր կբացվեն՝ քվեների դիմաց. «Հրապարակ»
ՔՊ–ի կենտրոնական շտաբ

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 58, «Հայաստան» դաշինքը` 18.79%․ նոր տվյալներ

64
(Թարմացված է 03:41 21.06.2021)
Նշենք, որ ընտրությունների՝ մինչ այս պահը հայտնի արդյունքներով խորհրդարան են անցնում երկու ուժ, «Պատիվ ունեմը», ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը դեռևս չեն հաղթահարել անցողիկ շեմը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է թարմացված տվյալներ քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Արդեն հայտնի են 1037 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքները։

ԿԸՀ–ն հրապարակել է կուսակցությունների ու դաշինքների հավաքած քվեների թիվը։

Առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է` 58%, երկրորդում «Հայաստան» դաշինքը` 18.79%։

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 5․35%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին ունի 4․61%: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի այս պահին ընդամենը 1․08% ձայն, իսկ «Հայ ազգային կոնգրեսը»` 1․18%:

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

64
թեգերը:
Ընտրություններ, ԱԺ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ըստ թեմայի
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. Տիգրան Մուկուչյանն ամփոփեց տվյալները
Արցախի նախագահը ՔՊ–ի գրասենյակում է
Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ
( / / )

Ինչպես են կենտրոնական շտաբի մոտ Փաշինյանին դիմավորում նրա կողմնակիցները. տեսանյութ

60
(Թարմացված է 03:21 21.06.2021)
Վարչապետի պաշտոնակատարը կեսգիշերից հետո այցելել է «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական շտաբ, որտեղ նրան սպասում էին բազմաթիվ կողմնակիցներ։

Թեպետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ շարունակում է քվեարկության արդյունքների հաշվարկը, բայց արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տոնում է հաղթանակը։ Թե ինչպիսին կլինի խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորությունը, պարզ կլինի թերևս առավոտյան, բայց արդեն ակնհայտ է՝ ՔՊ-ն առաջատար է։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի մոտ նրա կուսակիցներն ու կողմնակիցները դիմավորեցին ծափերով ու ողջույնի խոսքերով։

Փաշինյանը շտաբ էր եկել կեսգիշերից հետո, երբ ԿԸՀ-ն ամփոփում էր քվեարկության արդյունքները։ Վարչապետի պաշտոնակատարն իր հերթին շնորհակալություն հայտնեց կողմնակիցներին աջակցության համար և հրավիրեց հանրահավաքին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:

Sputnik Արմենիայի տեսախկցիկն արձանագրել է, թե ինչպես է երգիչ Արթուր Իսպիրյանը շնորհավորում ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

60
թեգերը:
քվեարկություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Ընտրություններ, ԱԺ
Ըստ թեմայի
ՔՊ 59%, «Հայաստան» դաշինք`18. ԿԸՀ–ն ամփոփել է 501 ընտրատեղամասի արդյունքները
Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին
Ինչպիսի իրավախախտումներ են գրանցվել ընտրությունների ընթացքում․ դատախազության տվյալները