ՌԴ 102-րդ ռազմաբազան Գյումրիում

Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է ստեղծվել. Փաշինյան

419
(Թարմացված է 14:37 03.05.2021)
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է ստեղծվել։ ԱԺ իր ելույթում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով անվտանգային համակարգերի մասին։

«Այդ երկու նոր հենակետերը լրացուցիչ երաշխիք են Սյունիքի և ՀՀ–ի անվտանգությունն ապահովելու համար»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել. այն նախ հիմնված է եղել հայ–ռուսական համատեղ զորախմբի և ՀԱՊԿ–ի հակաօդային պաշտպանության համակարգ ունենալու վրա։

«Երբ մի շարք մարդիկ փորձում են ի ցույց դնել, որ մի շարք կայացրած որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել Սյունիքի համար, ապա պետք է ասեմ, որ նրանք իրավիճակը խորը չեն դիտարկել։ ՀՀ–ի բոլոր սահմանների պաշտպանությունը իրականացվում է հայ–ռուասական համատեղ զորախմբի ջանքերով, ինչը չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է մարտական դիրքեր լինեն»,–ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ անվտանգության նորմերը վերաբերում են ՀՀ բոլոր սահմաններին, իսկ սահմանների նկարագրությունն ԱԺ–ն տվել է 2010-ին` «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։

Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ». դեսպան

419
թեգերը:
հենակետ, Գյումրու 102–րդ ռազմաբազա, Սյունիք
Ըստ թեմայի
Ամեն պահի թուրքը կարող է մարդ տանի ճանապարհից. ԵԿՄ նախագահը` Սյունիքի սահմանի մասին
Ավտովթար Սյունիքում. մեքենան գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ, վարորդը հիվանդանոցում է
Սյունիքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները մարտական հենակետեր են կառուցում
Ադամ Շիֆ

Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

28
(Թարմացված է 09:26 13.05.2021)
Կոնգրեսականը շեշտել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվեց, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ նոր պատերազմի հավանականությամբ», - գրել է ԱՄՆ կոնգրեսականն իր ֆեյսբուքյան  էջում։

Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին։

«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի ակտիվ ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է ընդամենն օրեր անց այն բանից հետո, երբ Պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց  Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը», - գրել է կոնգրեսականը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի հարցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել էր, որ «իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային»։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել. ինչ հարց է քննարկվել

28
թեգերը:
Սյունիքի մարզ, Հայաստան, ԱՄՆ, Ադամ Շիֆ
Ըստ թեմայի
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին 
Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ
Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան

Չակ Նորիսին ու Վան Դամին չեն կարողանա ընտրել. Մուկուչյանը` քվեարկության մասին

117
(Թարմացված է 19:45 12.05.2021)
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունիսի 20-ին նախանշված արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։

Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի հատվածն արդեն իսկ մտել է ուժի մեջ, ու թեև դրանք ընտրողի տեսանկյունից դյուրացրել են ընտրական գործընթացը, բայց ընտրությունների կազմակերպման տեսանկյունից ԿԸՀ–ի համար տեղին չի լինի օգտագործել «հեշտացնող» կամ «բարդացնող» եզրույթները։ 

Երկու պարագայում էլ, եթե տեղի է ունենում որևէ փոփոխություն, ապա հանձնաժողովը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի տեղեկատվական նոր արշավների, սոցիալական հոլովակների միջոցով մարդկանց բացատրելու, լրացուցիչ նախապատրաստելու, իրազեկելու տեղի ունեցած փոփոխություններին։

«Մինչև հունիսի 20–նն ընկած ժամանակահատվածը բավարար է, որպեսզի պատրաստվենք ընտրություններին, պատրաստենք համապատասխան տեսահոլովակներ, որոնք կհեռարձակվեն պարբերաբար և պարզաբանում կտան նոր քվեակարգի առանձնահատկությունը։ Շատ լայն ծավալով կլինի սոցիալական գովազդների միջոցով քարոզչական արշավ, որպեսզի ընտրողներն առավելագույն չափով լինեն իրազեկված և պատրաստված գան ընտրատեղամասեր»,– նշեց ԿԸՀ նախագահը։

Մուկուչյանի կարծիքով` կարևոր խնդիրը համավարակի պայմաններում առողջապահական կանոնների պահպանմամբ ընտրական գործընթացի իրականացումն է, առավել ևս, որ նախկինում ԿԸՀ–ն նման փորձ չի ունեցել։ Ընտրատեղամասերում կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներ, հանձնաժողովի անդամները կունենան համապատասխան ուղեցույց, իսկ ընտրատեղամասերում հերթերի գոյացման ժամանակ պետք է արվի առավելագույնը, որպեսզի մարդկանց միջև պահպանվի սոցիալական հեռավորություն` հնարավոր ռիսկերից զերծ մնալու նկատառությամբ։   

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

117
թեգերը:
Տիգրան Մուկուչյան, քվեարկություն, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Հայտնի է` երբ կմեկնարկի ԱԺ ընտրությունների քարոզարշավը. ԿԸՀ–ն հաստատեց ժամանակացույցը
ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
Հրթիռներն արձակվում են Գազայի տարածքից

3 երկիր ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ անցկացնելու առաջարկ է արել իսրայելա-պաղեստինյան հարցի առնչությամբ

0
(Թարմացված է 09:36 13.05.2021)
ՄԱԿ-ն արդեն վիրտուալ ձևաչափով երկու փակ նիստ է անցկացրել այս հարցի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Չինաստանը, Նորվեգիան և Թունիսն առաջարկել են ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման թեմայով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով France Presse-ին։

Ֆրանսիական գործակալության դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ ենթադրյալ բաց նիստը տեղի կունենա իսրայելական և պաղեստինյան կողմերի մասնակցությամբ:

Գործակալության տվյալներով՝ այս շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ն արդեն վիրտուալ ձևաչափով երկու փակ նիստ է անցկացրել այս հարցի կապակցությամբ։

Ավելի վաղ ՄԱԿ-ում աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ միայն ԱՄՆ-ն է արգելափակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ հայտարարության ընդունումը:

Մայիսի 10-ին իրավիճակն Իսրայելի ու Գազայի պաղեստինյան հատվածի սահմանին կտրուկ սրվել է։ Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՀՊ համակարգը որսացել է դրանցից 200-ը: Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, դրա հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 67 մարդ։ Եվս 203 մարդ վիրավորվել է: Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 6 իսրայելցի, ավելի քան 200-ը վիրավորվել է։

«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ չեզոքացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առանցքային դեմքերին։

0
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Պաղեստին, Իսրայել
Ըստ թեմայի
Իսրայելում ապրող հայերի շրջանում տուժածներ ու զոհեր չկան. պատրիարքարանի ներկայացուցիչ
Երուսաղեմում պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների վրա. տեսանյութ
Չավուշօղլուն առաջարկում է միջազգային «պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին