Էդմոն Մարուքյան

Այսօրվա ընտրությունն օրենքից բխող ձևական գործընթաց է. Մարուքյան

40
(Թարմացված է 14:23 03.05.2021)
ԼՀԿ–ն հայտարարության տեքստ է մշակել, որում կոչ է անում քարոզարշավի ժամանակ ձեռնպահ մնալ ատելության խոսքից։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Գնում ենք արտահերթ ընտրությունների, որպեսզի հասկանանք, թե ՀՀ քաղաքացիներն ինչ են ուզում։ Այսօր ԱԺ–ում, վարչապետի թեկնածության քվեարկությունից առաջ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` շեշտելով, որ այսօրվա ընտրությունը օրենքից բխող ձևական գործընթաց է։

«Ձեռք բերված պայմանավորվածություններն ըստ էության գործում են, որևէ շեղում չի եղել խորհրդարանի արձակման հետ կապված»,– ասաց Մարուքյանը` նշելով, որ խորհրդարանական ուժերն այսօր վարչապետի իրենց թեկնածուները չեն առաջադրելու, բայց դա չի նշանակում, թե իրենք թեկնածու չունեն։ Իրենց թեկնածուներով նրանք կմասնակցեն արդեն արտահերթ ընտրություններին։

Մարուքյանը նաև նշեց, որ ԼՀԿ–ն հայտարարության տեքստ է մշակել, որում կոչ է անում քարոզարշավի ժամանակ ձեռնպահ մնալ ատելության խոսքից։ Մարուքյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց միանալ իրենց հայտարարությանը։

Ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունները խախտելու փորձեր չեն արվի. Փաշինյան

40
թեգերը:
Ընտրություններ, Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Իմ քայլը» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը
«Չեմ ասելու` ինչով եմ պատվաստվել». Նիկոլ Փաշինյանը` իր պատվաստանյութի մասին
«Հայաստանը ժողովրդավար երկիր է». Փաշինյանը` Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական կազմին

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամներին

39
(Թարմացված է 13:54 18.05.2021)
Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։ 

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի(ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ պատվիրակության ղեկավար Օուեն Մըրֆիի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Նախարարի տեղակալն կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում և գոհունակությամբ արձանագրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ընտրական գործընթացներում համագործակցությունը։

Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։ 

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

Լևոն Տեր–Պետրոսյանը կլինի վարչապետի թեկնածուն, եթե ՀԱԿ–ը մասնակցի ընտրություններին

39
թեգերը:
դիտորդ, Ընտրություններ, Հայաստան, ԵԱՀԿ
Ըստ թեմայի
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
Ընտրությունների հետ կապված դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ
Չեմ բացառում, որ ռազմական դրություն հայտարարվի, ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան
Գագիկ Ծառուկյան

Հայտնի է` ովքեր կլինեն ԲՀԿ–ի նախընտրական ցուցակի առաջին եռյակում

348
(Թարմացված է 11:02 18.05.2021)
Արման Աբովյանը տեղեկացրել է, թե ովքեր են գլխավորելու ԲՀԿ–ի նախընտրական ցուցակը։ Այս առումով անակնկալներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է. խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտնել է նրանց անունները` գրառում անելով ֆեյսբուքյան իր էջում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը` Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան: ...շարունակելի»,-գրել է Աբովյանը։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Օնիկ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում է հայտնվել «Հրապարակ»

348
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Լևոն Տեր–Պետրոսյանն ասաց` ինչո՞վ է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը
Վանո Սիրադեղյանը ՀԱԿ վարչության անդամ է, բայց ընտրական ցուցակում չի լինելու
Սյունիքյան դեպքերը կազդեն նախընտրական տրամադրությունների վրա. քաղտեխնոլոգն ասաց` ինչպես
Ռոբերտ Քոչարյանն ու Վիկտոր Սողոմոնյանը. արխիվային լուսանկար

Ռոբերտ Քոչարյանը հեռանում է «Սիստեմա» ԲՖԿ–ից. Սողոմոնյանն ասել է պատճառը

0
(Թարմացված է 18:44 18.05.2021)
ՀՀ երկրորդ նախագահը մի քանի օր առաջ է հրաժարվել շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ 

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմա» ԲՖԿ–ից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Սողոմոնյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահը մի քանի օր առաջ է հրաժարվել շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ 

«Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այսուհետ ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնելու է Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում կայանալու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին կմասնակցի նաև Ռոբերտ Քոչարյանը` «Հայաստան» դաշինքի կազմում։ «Հայաստանի» կազմում Քոչարյանը միավորվել է ՀՅԴ–ի և Սյունիքի նակխին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։

Ի՞նչ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը

0
թեգերը:
«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիա, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան