Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան. արխիվային լուսանկար

Եթե դա նրան չի նեղացնի. Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու Կարեն Կարապետյանը վարչապետ չդարձավ

628
(Թարմացված է 21:38 30.04.2021)
Հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Կարեն Կարապետյանի հետ, նրան ներկայացրել իր` արդեն պատրաստ հրաժարականի տեքստը։ Կարեն Կարապետյանը խնդրել է դրանից հանել իրեն վերաբերող մեկ նախադասություն ու մեկ պարբերություն։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու է 2018թ.–ին վարչապետ դարձել ինքը և ոչ թե Կարեն Կարապետյանը։

«Երբ որ ես Կարեն Կարապետյանին առաջարկեցի ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը` 2016թ–ին, մենք , բնական է, առաջարկության հետ միասին ունեցանք նաև խոսակցություն։ Եվ այդ խոսակցության ընթացքում ես Կարեն Կարապետյանին ասել եմ, որ եթե ինքն իրեն վարչապետի պաշտոնում դրսևորի լավ, ապա, իմ համոզմամբ, ինքը պետք է հանդիսանա իմ իրավահաջորդը` առանց որևէ ժամկետ նշելու»,– պատմեց Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ 2016-ին այդ պայմանով ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Կարապետյանն աշխատանքի լավ արդյունքներ է արձանագրել, իսկ 2017-ին դրանք շատ ավելի ակնհայտ են եղել։ Բայց 2018թ–ին, երբ իր նախագահության ժամկետն ավարտվում էր, վարչապետ դարձել է ոչ թե Կարապետյանը, այլ ինքը։

«Մենք առաջին խոսակցությունը Կարեն Կարապետյանի հետ ունեցել ենք 2017թ–ի կա՛մ ամռան վերջին, կա՛մ աշնան սկզբին։ Շատ պարզ, անկեղծ խոսակցություն էր։ Քայլում էինք կառավարական ամառանոցում և խոսում էինք այդ մասին։ Ես ուղղակի Կարեն Կարապետյանին ասացի. «Կարեն, արդեն որոշում ընդունելու ժամանակն է, որովհետև մի քանի ամիս հետո իմ` նախագահի լիազորություններն ավարտվում են, պատրաստ ես արդյո՞ք ստանձնելու ՀՀ վարչապետի պաշտոնը։ Նա ասաց` իսկ դու ի՞նչ ես կարծում։ Ես ասացի հետևյալը, որ, եթե փոխվեն ԼՂ–ի հիմնական բանակցողները, ապա համանախագահները կարող են փորձել այլ տարբերակներ առաջարկել»,– ասաց Սարգսյանը։

Սերժ Սարգսյանն այդ ժամանակ Կարեն Կարապետյանին առաջարկել է`եթե դա նրան չի նեղացնի, որոշ ժամանակ շարունակեն աշխատել` ինքը` վարչապետի, Կարեն Կարապետյանն առաջին փոխվարչապետի պաշտոնում։

«Դու զբաղվես տնտեսությամբ, նվազ միջամտությամբ, ինչպես եղել է, ես փորձեմ իմ ասած հարցերը բերել այնպիսի ռելսերի վրա, որ հետո չունենանք խնդիրներ։ Նա ասաց` միանշանակ այդպես ճիշտ է»,– պատմեց Սարգսյանը։

«Եթե մենք գայլ ենք, ապա իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են». Սերժ Սարգսյան

Հարցին, թե ինչու 2018-ի ապրիլի 23-ին`իր հրաժարականից հետո, Կարեն Կարապետյանը չստանձնեց վարչապետի պաշտոնը, Սերժ Սարգսյանը  պատմեց, որ հրաժարականից առաջ դարձյալ հանդիպում է ունեցել Կարեն Կարապետյանի հետ, նրան ներկայացրել իր` արդեն պատրաստ հրաժարականի տեքստը։ Կարեն Կարապետյանը դրանից խնդրել է հանել իրեն վերաբերող մեկ նախադասություն ու մեկ պարբերություն։

«Ես հրաժարականի տեքստում գրել էի, որ փողոցի շարժումը իմ պաշտոնավարման դեմ է, ես կատարում եմ ձեր պահանջը և կար այսպիսի մի նախադասություն. «...ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև ձեռք բերված երկխոսելու պայմանավորվածությունը, այնուհետև շարունակել եմ. «Կարեն Կարապետյանը լավ առաջնորդ է, նա մեկն է ձեզնից, սիրելի՛ ցուցարարներ և սիրելի ոչ ցուցարարներ, նա մարմնավորումն է փորձի ու ապագայի, օգնեք նրան։ Եվ, քանի որ ինքը պիտի ինձ փոխարիներ, և նա ցանկություն չուներ, որ սա լիներ իմ հրաժարականի տեքստում, ես հանեցի այդ նախադասությունն ու պարբերությունը»,– ասաց Սարգսյանը։

Սերժ Սարգսանը ենթադրում է, որ Կարեն Կարապետյանը մտավախություն է ունեցել, թե իր կողմից նրա անձին ասված բարի խոսքը կարող է մարդկանց մոտ բացասական վերաբերմունք առաջացնել։

Մեկնաբանությունները, թե այս կերպ ինքը փորձում է իշխանափոխությունը «գցել» Կարապետյանի գրպանը, Սարգսյանը չի ընդունում։

Հիշեցնենք, որ 2018թ.–ի ապրիլի 17–ին արդեն խորհրդարանական դարձած Հայաստանում վարչապետ ընտրվեց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած համազգային հուզումների ֆոնին Սարգսյանը ապրիլի 23–ին հրաժարական տվեց, իսկ մայիսի 8–ին ԱԺ–ն վարչապետի պաշտոնում ընտրեց Նիկոլ Փաշինյանին։

628
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, «Թավշյա հեղափոխություն», Հայաստան, Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել և պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին
ՀՀԿ-ն կարող է անակնկալ մատուցել. Սուրենյանցը` ներքաղաքական զարգացումների մասին
ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն
Ազգային ժողովի նիստ

Ընտրական օրենսգիրքը փոփոխվեց միաձայն

5
(Թարմացված է 19:42 07.05.2021)
Նախագիծը մշակած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները մեկ անգամ ևս նշեցին, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը: Այն ընդունվեց 81 կողմ ձայնով:

Փաթեթով առաջարկվում է նվազեցնել ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի չափը: Գործող օրենքով կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7,5 մլն, դաշինքի դեպքում՝ 15 մլն դրամ:

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, դաշինքի դեպքում, եթե այն կազմված է 2 կուսակցություններից, 7 տոկոսից բարձրանում է 8 տոկոս: Երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս:

Փոխվում է նաև քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը: Առաջնահերթ կոալիցիա ձևավորելու հնարավորություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք համաձայնություն ունեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Քաղաքագետն ասել է` ինչ ազդեցություն կունենա Սերժ Սարգսյանն ընտրական գործընթացի վրա

Այժմ պատգամավորների նվազագույն թիվը 105 է (101+չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ)։ Նման նվազագույն թիվ է հավաքվում, եթե որևէ կուսակցություն կամ դաշինք հաղթում է ընտրություններում ՝ հավաքելով ձայների 50-ից 66 տոկոսը։

Եթե կուսակցությունը հավաքում է ավելի քան 66 տոկոս ձայն, ապա ընդդիմությանը տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց պատգամավորները խորհրդարանում կազմեն առնվազն մեկ երրորդը։ Եթե հաղթած կուսակցությունը հավաքում է ավելի քան 50 տոկոս, բայց 54 տոկոսից պակաս, նրանց տալիս են լրացուցիչ մանդատներ, որպեսզի կարողանան հավաքել մինչև 54 տոկոս ձայն՝ նույնիսկ բացակա կամ գործուղված պատգամավորների դեպքում խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար։

Նախագիծը մշակած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները մեկ անգամ ևս նշեցին, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ:

5
թեգերը:
ԱԺ, Ընտրական օրենսգիրք
Ըստ թեմայի
Նախագահը չի ստորագրել «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների փաթեթը, բայց ՍԴ էլ չի դիմի
Համաձայն չեմ ՀՀ նախագահի մտահոգության հետ. Վարդանյանը` «Ընտրական օրենսգրքի» մասին
Վենետիկի հանձնաժողովը ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կարծիք է հայտնել. մանրամասներ
Խաղաղապահ զորախումբը Լիբանանից վերադարձել է Հայաստան

Խաղաղապահ զորախումբը Լիբանանից վերադարձել է Հայաստան

4
(Թարմացված է 19:18 07.05.2021)
Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել և գերազանց ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը։

Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին։

Армянские военнослужащие, выполнявшие миротворческую миссию в Ливане, вернулись в Армению (7 мая 2021).
Խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
4
թեգերը:
խաղաղապահ, Հայաստան, Լիբանան
Ըստ թեմայի
Հայի բախտ. Լիբանանում վիճակը վատ է, բայց մարդիկ երկրից դուրս գալ չեն կարողանում
Հայաստանի կանանց ազգային հավաքականը հաղթեց Լիբանանին
ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի ստորաբաժանումը մեկնել է Լիբանան