Ռոբերտ Քոչարյան

Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին

201
(Թարմացված է 13:10 30.04.2021)
ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ ընտրություններում հաջողության հասնելու համար հսկայածավալ աշխատանք ունեն անելու։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու։

«Ընտրությունները ենթադրում են հսկայածավալ քարոզչական աշխատանք, իրավական հանձնաժողովների ձևավորում, պետք է վստահված անձանց մի մեծ բանակ ունենալ, որոնք կկարողանան պայքարել ձայների համար, և պետք է ունենանք մի մեծ բանակ, որը կերաշխավորի, որ այդ ձայները չեն փորձելու մեզանից գողանալ»,– ասել է նա։

Քոչարյանը հայտնել է, որ ապագա շտաբը գրեթե ձևավորված է, աշխատանքներն ընթանում են։

«Հասկանում եմ` փողոցային պայքարի մեջ ենք մասնագիտացել։ Կարծում եմ` նման պայքարի կարիք էլ հավանաբար կլինի»,– ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​

Նա հույս է հայտնել, որ իրավապահ համակարգն էլ իրեն ավելի զուսպ կպահի` հասկանալով, որ «այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) վերընտրվելու շանսեր չունի»։

«Գուցե քվեներ խցկելու հնարավորություն չլինի, բայց վարչական լծակները կօգտագործվեն». Մանոյան

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։

Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Փաշինյանը հայտարարել է, որ մինչ ընտրությունները ինքը կկատարի վարչապետի պարտականություններն ամբողջ ծավալով։ Նա նաև տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, վարչապետի թեկնածուն էլ ինքն է։

Միքայել Մինասյանն ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ հայտարարություն է արել

201
թեգերը:
Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան (468)
Ըստ թեմայի
Եթե Փաշինյանն անգամ ընտրություններում պարտվի, միևնույնն է, ինքնակամ չի հեռանա. քաղաքագետ 
Քաղաքական բարքերն ազդեցություն կունենա՞ն առաջիկա ընտրություններում. Բադալյանի տեսակետը
Լինելու են ՀՀ պատմության մեջ ամենավատ ընտրությունները. տեղամասերում կլինեն բախումներ
Մանե Գևորգյան

Ադրբեջանը փորձում է արդարացնել գերիների վերադարձի պարտավորության չկատարումը. Մանե Գևորգյան

54
(Թարմացված է 18:15 11.05.2021)
Նիկոլ Փաշինյանի խոսնակը շեշտել է, որ ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հավատարիմ իր ստանձնած մարդասիրական հանձնառություններին և համամարդկային արժեքներին՝ Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին:

Մայիսի 11-ին Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը խոսել են մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում հիշատակվել է ականապատված տարածքների քարտեզների տրամադրման մասին: Գործակալությունը խնդրել է մեկնաբանել այդ հայտարարությունը:

«Անթույլատրելի ենք համարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած պարտավորությունների չկատարումը, որն Ադրբեջանը փորձում է արդարացնել՝ անհիմն մեկնաբանություններով: Ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է»,– ասել է Գևորգյանը:

​Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերիներ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հարևան երկրում ավելի քան 200 հայ գերի կա։ Մայիսի 3–ին հայտնի դարձավ, որ 19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրանց մեջ նաև կանայք կան։

Մայիսի 4–ին Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։

Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։

54
թեգերը:
գերի, Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Գերիների ազատման հարցում միջազգային ճնշման տակ Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր
Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է գերիների հարցը
Ադրբեջանից վերադարձած գերիների համար վերասոցիալականացման ծրագրեր են մշակվում
Տիգրան Մուկուչյան

Քարոզարշավը չմեկնարկած` քաղաքական ուժերը պաստառներ են տեղադրել. ի՞նչ անելիք ունի ԿԸՀ–ն

39
(Թարմացված է 16:51 11.05.2021)
Ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերը 5 քմ–ն գերազանցող գովազդային վահանակներին իրենց քարոզչական պաստառները փակցնելու հայտերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այն քաղաքական ուժերը, որոնք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը դեռ չմեկնարկած արդեն տարբեր վայրերում տեղադրել են իրենց քարոզչական պաստառները, օրենք չեն խախտել։ Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե որոշ քաղաքական ուժեր արդեն Երևանի կենտրոնական հատվածներում, գովազդային վահանակների վրա տեղադրել են իրենց նախընտրական կարգախոսներով պաստառները։

«Ընտրական օրենսգիրքը պարունակում է որոշակի կանոններ, որոնք սկսում են գործել քարոզարշավի մեկնարկի պահից սկսած։ Որպեսզի մենք կարողանան կիրառել որևէ սանկցիա այս կամ այն սուբյեկտի նկատմամբ, նախ պետք է մատնանշենք, թե օրենքի ինչ հոդված է խախտվել»,– ասաց նա։

Հիշեցնենք` ԿԸՀ–ն այսօր կայացած նիստում հաստատեց հունիսի 20-ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրությունների բոլոր ընտրական ու նախընտրական միջոցառումները։ Որոշման համաձայն` պաշտոնական քարոզարշավը Հայաստանում կմեկնարկի հունիսի 7-ից։

ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում

ԿԸՀ–ն հաստատեց նաև քարոզչական պաստառների տեղադրման կարգը, որի համաձայն` քաղաքական ուժերը 5 քմ–ն գերազանցող գովազդային վահանակներին իրենց քարոզչական պաստառները փակցնելու հայտերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը։

Իսկ գովազդային վահանակներ տրամադրող կազմակերպությունները իրենց ազատ վահանակների ցանկերը ԿԸՀ–ին պետք է տրամադրեն նախապես` մինչև մայիսի 22-ը։

Արտահերթ ընտրությունները կանցկացվեն առանց գրիչների. ԿԸՀ–ն հաստատեց նոր քվեաթերթիկի ձևը

39
թեգերը:
գովազդ, Տիգրան Մուկուչյան, Ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայաստան» դաշինքը չի կարելի կապել միայն Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. Վարդանյան
Հայտնի է, թե ով կղեկավարի «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը. «Փաստինֆո»
Կուսակցաշինության բումը, կամ ո՞ր տեղի համար կպայքարեն ՀԱԿ-ն ու ԼՀԿ-ն. «Հրապարակ»

Կրակոցներ ու զոհեր՝ Կազանի թիվ 175 դպրոցում. լուսանկարներ

0
  • Փրկարարներն ու բուժաշխատողները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
  • Կազանի թիվ 175 դպրոցը կրակոցներից հետո
  • Իրավապահներն աշխատում են Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
  • Իրավապահները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
  • Հարազատները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
  • Կինը գրկում է թիվ 175 դպրոցից կրակոցներից հետո դուրս եկած աշակերտուհուն
  • Հարազատները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
  • Հարազատները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
  • Հարազատները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
  • Տղամարդը ծաղիկներ է դնում Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
  • Խաղալիքներ ու ծաղիկներ՝ Մոսկվայում Թաթարստանի ներկայացուցչության առջև
ՌԴ նախագահին ցավակցություններ են հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Այսօր՝ մայիսի 11-ին, Կազանի (ՌԴ) թիվ 175 դպրոցում կրակոցներ են հնչել, երեխաներ են մահացել, տասնյակ վիրավորներ կան։ Թաթարստանի իշխանությունների տվյալներով` մահացածներից յոթը երեխաներ են, մեկը` ուսուցչուհի, վիրավորվել է 21 մարդ։

Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը հայտարարել է, որ հրաձգությունը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որի անունով զենք կա գրանցված: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն):

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհված երեխաների ծնողներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:

Իրենց հերթին՝ ՌԴ նախագահին ցավակցություններ են հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Մայիսի 12-ը Թաթարստանում սգո օր է հայտարարվել։

0
  • Փրկարարներն ու բուժաշխատողները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
    © Sputnik / Максим Богодвид

    Փրկարարներն ու բուժաշխատողները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ

  • Կազանի թիվ 175 դպրոցը կրակոցներից հետո
    © AFP 2020 / ROMAN KRUCHININ

    Կազանի թիվ 175 դպրոցը կրակոցներից հետո

  • Իրավապահներն աշխատում են Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
    © REUTERS / PRESS OFFICE OF TATARSTAN PRESIDENT

    Իրավապահներն աշխատում են Կազանի թիվ 175 դպրոցի մոտ

  • Իրավապահները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
    © Sputnik / Максим Богодвид

    Իրավապահները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ

  • Հարազատները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
    © Sputnik / Максим Богодвид

    Հարազատները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ

  • Կինը գրկում է թիվ 175 դպրոցից կրակոցներից հետո դուրս եկած աշակերտուհուն
    © REUTERS / Courtesy of Max Zareckiy via REUTERS

    Կինը գրկում է թիվ 175 դպրոցից կրակոցներից հետո դուրս եկած աշակերտուհուն

  • Հարազատները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
    © Sputnik / Максим Богодвид

    Հարազատները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ

  • Հարազատները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
    © Sputnik / Максим Богодвид

    Հարազատները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ

  • Հարազատները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
    © Sputnik / Максим Богодвид

    Հարազատները Կազանի թիվ 175 դպրոցի մոտ

  • Տղամարդը ծաղիկներ է դնում Կազանի թիվ 175 դպրոցի մոտ
    © Sputnik / Максим Богодвид

    Տղամարդը ծաղիկներ է դնում Կազանի թիվ 175 դպրոցի մոտ

  • Խաղալիքներ ու ծաղիկներ՝ Մոսկվայում Թաթարստանի ներկայացուցչության առջև
    © REUTERS / EVGENIA NOVOZHENINA

    Խաղալիքներ ու ծաղիկներ՝ Մոսկվայում Թաթարստանի ներկայացուցչության առջև

թեգերը:
Սպանություն, դպրոց, կրակոց, Կազան