И.о премьер-министра Никол Пашинян принял парламентскую делегацию Французской Республики во главе с Ги Тесье (28 апреля 2021). Еревaн

Ֆրանսիացի պատգամավորները ցնցվել են Եռաբլուրում ու Ստեփականակերտի գերեզմանատանը տեսածից

93
(Թարմացված է 18:04 28.04.2021)
Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն ընդգծել է, որ չնայած ծանր փորձություններին՝ Հայաստանի ու Արցախի վերածննդի հույսը միշտ կենդանի է։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Պատվիրակության կազմում են սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Ժակլին Դյուբուան և Քսավիե Բրետոնը:

«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ մշտապես մեր կողքին լինելը: Շատ կարևոր է Ֆրանսիայի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմնի բարձրաստիճան պատվիրակությունների այցը մեզ համար դժվարին ժամանակաշրջանում և մասնակցությունը Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումներին: Դա վկայում է Հայաստանին ու Արցախին բարեկամ Ֆրանսիայի համերաշխության, հայ-ֆրանսիական ավանդական կապերի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների մասին: Այս արձանագրումն արել եմ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունմամբ (որի 20-ամյակը լրացավ այս տարի), 2019թ. ի վեր նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրմամբ և պետական մակարդակով ոգեկոչմամբ։ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել զրուցակիցների անմիջական ջանքերի շնորհիվ ապրիլի 16-ին Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձևի նախագիծը Ֆրանսիայի ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար։

Իսլամիստները գրավում են Ֆրանսիան. գեներալները զգուշացնում են քաղաքացիական պատերազմի մասին

Գի Տեսիեն նշել է, որ Ֆրանսիան իր պատմության ընթացքում դժվար փորձությունների, կործանարար պատերազմների միջով է անցել և լավագույնս հասկանում ու կիսում է այն ցավը, որը կրում է հայ ժողովուրդը: Նրա խոսքով՝ ամոթալի է, որ Ադրբեջանը չի հարգում պատերազմի օրենքները և ազատ չի արձակում հայ ռազմագերիներին: Հենց այդ նպատակին է միտված Ֆրանսիայի ԱԺ քննարկմանը համապատասխան բանաձևի ներկայացումը, ընդ որում՝ նախատեսվում է նման բանաձև ներկայացնել նաև Սենատի քննարկմանը: Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն ընդգծել է, որ չնայած ծանր փորձություններին՝ Հայաստանի ու Արցախի վերածննդի հույսը միշտ կենդանի է, և Ֆրանսիան ամեն կերպ սատարելու է դրան: Այդ համատեքստում էր նաև 2020թ. դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից 188 կողմ և 3 դեմ ձայներով Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևի ընդունումը:

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները կիսվել են Արցախ կատարած այցից տպավորություններով և ասել, որ այցելել են նաև Զինծառայողների վերականգնողական կենտրոն: Նրանք նշել են, որ ցնցվել են Եռաբլուրում, Ստեփականակերտի գերեզմանատանը տեսածից, շատ են ցավում բոլոր հայ ընտանիքների կորուստների համար և միևնույն ժամանակ, տպավորված են Հայաստանում և Արցախում այդ թվում երիտասարդների հետ ունեցած շփումներից, որոնք լի էին հույսով ու հավատով ապագայի նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ քայլերին, հայ ռազմագերիների վերադարձի, Արցախ մարդասիրական աջակցություն ուղարկելու հետ կապված խոչընդոտներին, որոնք ստեղծում է Ադրբեջանը, զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ համագործակցությանը:

93
թեգերը:
գերի, Արցախ, Նիկոլ Փաշինյան, Ֆրանսիա, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում»․ Ֆրանսիայի Սենատի նախագահ
Այսօր հայ ժողովուրդն ամուր կանգնած է. Ֆրանսիայի պետքարտուղարը Ազնավուրից մեջբերում արեց
Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդելու ՄԽ համանախագահությանը. Ֆրանսիայի Սենատի նախագահ
Էդմոն Մարուքյան

Կուսակցաշինության բումը, կամ ո՞ր տեղի համար կպայքարեն ՀԱԿ-ն ու ԼՀԿ-ն. «Հրապարակ»

46
(Թարմացված է 09:29 11.05.2021)
Մայիսի 15-ին երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված՝ «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է առաջիկա արտահերթ ընտրություններին և նկատել, որ ընտրություններին ընդառաջ, կուսակցաշինության բումը և արդեն իսկ դաշտում գոյություն ունեցող կուսակցությունների համագումարների շքերթը շարունակվում են։

«Մայիսի 15-ին համագումար է նշանակել Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»՝ կառավարման նոր խորհուրդ են ընտրելու։ Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ անակնկալ դեմքեր կհամալրեն առկա կազմը։

Նույն օրը երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված՝ «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։ Ավելին՝ երկու անգամ հետաձգված ՀԱԿ-ի համագումարը ևս պլանավորել էին մայիսի 15-ին, բայց հետաձգեցին 16-ին»,–գրում է թերթը։

«Հրապարակի»  տվյալներով` թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԼՀԿ-ն ընտրարշավին մասնակցելու դեպքում պայքարելու են, այսպես կոչված, երրորդ ուժի տեղի համար, այսինքն՝ նախկիններին և ներկաներին մերժողների էլեկտորատի վրա են աշխատելու։ «Համագումարներում պաշտոնապես կհայտարարվի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և մասնակցության ձևաչափի մասին»,–գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այսօրվա համարում։

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

46
թեգերը:
կուսակցություն, Լևոն Տեր-Պետրոսյան, Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան
ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի
ԱԺ–ն երկրորդ անգամ չընտրեց Փաշինյանին. Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների
Դավիթ Հարությունյան

Հայտնի է, թե ով կղեկավարի «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը. «Փաստինֆո»

212
(Թարմացված է 00:16 11.05.2021)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Այս պահին հիմնական թեկնածուն նա է, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս են կազմում ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները, որոնք արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին, իսկ ընտրացուցակը կգլխավորի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները

212
թեգերը:
Դավիթ Հարությունյան, Ընտրություններ, «Հայրենիք» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան
ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի
ԱԺ–ն երկրորդ անգամ չընտրեց Փաշինյանին. Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների
Защитник сборной Армении Вараздат Ароян

Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ

0
Մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ։ Տեղեկությունն իր  Տելեգրամ-ալիքում հայտնել է լրագրող Արարատ Մամբրեյանը։

«Ըստ իմ աղբյուրների, Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կփոխի իր ակումբը:

«Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կհայտնվի եվրոպական մեկ այլ ակումբում: Սպասեք հաճելի անակնկալի»,- գրել է Մամբրեյանը:

Նշենք, որ մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։ «Աստանան» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

0
թեգերը:
Եվրոպա, Ղազախստան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Վարազդատ Հարոյան