Премьер-министр Никол Пашинян со своими сторонниками во время митинга на площади Республики (25 февраля 2021). Еревaн

Փաշինյանի համար կարևոր է օրինական հաղթելը. Մարկեդոնովը` քաղաքական դասավորության մասին

166
Ռուս քաղաքագետը խոսել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մարտավարության մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ձգտելու է լուծարել խորհրդարանը արտահերթ ընտրությունների անցկացման համար, քանի որ քվեարկության տապալումն այժմ նրա շահերից չի բխում։ Այս մասին գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin&Co Telegram-ալիքի համար։

Մարկեդոնովը հիշեցնում է, որ Փաշինյանի հրաժարականը ոչ մի կապ չունի նրա լիազորությունների դե ֆակտո դադարեցման և առավել ևս զանգվածային բողոքների ազդեցության տակ պաշտոնից հեռանալու հետ:

«Դեռ մարտին այդ ելույթները սկսել էին նվազել, իսկ խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը ոչ միայն իշխանությունների, այլ նաև ընդդիմության էներգիան ուղղեց այդ իրադարձությանը։ Փաշինյանի գլխավոր ընդդիմախոսը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտարարել է առաջիկա քարոզարշավին մասնակցելու մասին։ Այսօր մենք տեսնում ենք Հայաստանի առաջատար քաղաքական գործիչների մոբիլիզացիան տարվա գլխավոր իրադարձությունից առաջ», - նշում է ռուս փորձագետը։

Մինչև ապրիլի 25-ը հայկական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում քննարկում էին ընտրությունների հնարավոր տեղափոխումը կամ չեղարկումը։ Հապշտապ սոցիոլոգիական հարցումներ էին կատարվում, վարչապետն ավելի ակտիվ էր աշխատում երկրում, նաև Մոսկվա մեկնեց։ Բոլորը սպասում էին Փաշինյանի քայլին՝ կկատարի՞ արդյոք «տեխնիկական հրաժարական» տալու իր խոստումը։ Վարչապետն իր խոսքը պահեց։

Ըստ Սահմանադրության ՝ Փաշինյանն այժմ պետք է իր թեկնածությունը երկու անգամ ներկայացնի Ազգային ժողովին, և եթե նա աջակցություն չստանա, ապա խորհրդարանը կլուծարվի, և նոր ընտրություններ կնշանակվեն։

«Փաշինյանը, թիկունքում ունենալով ամենախոշոր խմբակցության ռեսուրսները, ամենայն հավանականությամբ, «աջակցություն» չի ստանա։ Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, դա է նրա նպատակը։ Հակառակ դեպքում զանգվածային բողոքի նոր պոռթկումից խուսափել չի լինի։ Արդեն իշխանությունների ՝ արտահերթ ընտրությունների գնալու մերժման պատճառով։ Բայց Փաշինյանին դա այսօր պետք չէ։ Նրա համար կարևոր է լեգալ հիմքով հաղթանակը», - կարծում է Մարկեդոնովը։

Քաղաքագետը չի կարծում, որ Փաշինյանի ու նրա ուժի հաղթանակը կլուծի ներքին և արտաքին խնդիրները, բայց հասարակությանը հանգստացնելու փորձեր կձեռնարկվեն։ Փորձագետը հիշեցնում է, որ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում աշխատելու փորձ արդեն ունեցել է։ Բայց տարբերությունն այն է, որ 2018-ին Փաշինյանի ժողովրդականությունը գագաթնակետին էր, իսկ այսօր այն նվազում է, թեև ոչ մեծ ցատկերով։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրությունները կանցկացվեն։

166
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Սերգեյ Մարկեդոնով
Ըստ թեմայի
Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը չի հակասում Սահմանադրությանը, բայց․․․
Բոլորը հին են, այդ թվում՝ գործող իշխանությունը․ Էդմոն Մարուքյան
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար չպետք է լինի. հրաժարականի իմաստը հենց դա է
Էդուարդ Շարմազանով

Չենք գնդակահարի. Շարմազանովը խոսել է Վանեցյանի հետ դաշինքի և երկրում տիրող իրավիճակի մասին

32
Քաղաքական ուժերի մեծ մասն արդեն կողմնորոշվել է, թե ինչ ձևաչափով է մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ ՀՀԿ–ն ընտրությունների է գնում «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ–ի դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար պայքար չի գնում։

Ըստ նրա` ցուցակում կընդգրկվեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ավելի երիտասարդ քաղաքական գործիչներ։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ հանրությանը հայտնի գործիչներ չլինեն։

Վանեցյանի կուսակցության հետ միավորվելու հարցին ի պատասխան Շարմազանովն ասաց, որ որոշումը ՀՀԿ առաջնորդը չի պարտադրել, այլ ընդունել է ամբողջ կուսակցությունը։ Ընդ որում` կոնսենսուսի գալը բավական դժվար է եղել, քանի որ որոշ կուսակիցներ կտրուկ դեմ են եղել։

Շարմազանովը չի թաքցնում, որ ՀՀԿ–ի այսպես կոչված ռեբրենդինգ է տեղի ունենում, և Վանեցյանի հետ դաշինք կազմելուն կողմ արտահայտված հանրապետականներին չեն ընկճում նույնիսկ նրա սկանդալային հայտարարությունները` կապված ներկայիս համախոհների կոռումպացված լինելու հետ։

«Հրաժարականից հետո Վանեցյանը եկել է այն կարծիքին, որ Հայաստանը Փաշինյանի հետ ապագա չունի։ Վերջին 1.5 տարվա ընթացքում Վանեցյանն ու նրա կուսակցությունը մասնակցել են բոլոր ընդդիմադիր ձևաչափերին։ Բացի այդ, մեր քաղաքական դաշտում չկա որևէ կուսակցություն կամ քաղաքական գործիչ, որ իր կարծիքը փոխած չլինի», – ասաց նա։

Տվյալ համատեքստում Շարմազանովը մեկնաբանեց նաև Վանեցյանի սկանդալային հայտարարությունը, երբ վերջինս պնդում էր` եթե նախկին իշխանությունները (ՀՀԿ–ն) վերադառնան, իրեն և Քննչական կոմիտեի ղեկավար Սասուն խաչատրյանին կգնդակահարեն։ Շարմազանովի խոսքով` ԱԱԾ նախկին տնօրենն այժմ համոզված է, որ իրեն ձեռք չեն տա, քանի որ հանրապետականները օրինական պետության կողմնակից են։

«Մենք նույնիսկ Նիկոլ Փաշինյանին չենք գնդակահարի։ Կա դատարան, ժողովրդավարություն և ինստիտուտներ, որոնք կզբաղվեն այդ հարցով», – ասաց նա։

Շարմազանովի խոսքով` իր կուսակցությունը պատրաստ է դաշինք կազմել գաղափարապես մոտ բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմից, «սորոսականներից» և «ահաբեկիչներից»։ Նա չբացառեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքի ստեղծումը։

Արդեն հայտնի է, որ Քոչարյանը կգլխավորի ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը. հենց նրան են փորձագետները համարում Փաշինյանի (ընտրությունների է գնում միայնակ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ) հիմնական մրցակիցը։

Հիշեցնենք` Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ են լինելու: Սահմանադրության համաձայն` եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չի ընտրվում նոր վարչապետ, դրանից հետո ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվում են նոր ընտրություններ։ Մայիսի 3-ին պատգամավորները վարչապետ չընտրեցին, երկրորդ քվեարկությունը կլինի մայիսի 10-ին։

Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին

32
թեգերը:
Արթուր Վանեցյան, Էդուարդ Շարմազանով, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը որոշել է ցուցակում ընդգրկել բիզնեսմենների. ասել է՝ «նեղանալ չլինի». «Փաստ»
Տեր–Պետրոսյանը փորձել է իր առաջարկով իսկապես փաստի առաջ կանգնեցնել Փաշինյանին. Սուրենյանց
«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները
Ազգային ժողովի նիստ

Ընտրական օրենսգիրքը փոփոխվեց միաձայն

11
(Թարմացված է 19:42 07.05.2021)
Նախագիծը մշակած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները մեկ անգամ ևս նշեցին, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը: Այն ընդունվեց 81 կողմ ձայնով:

Փաթեթով առաջարկվում է նվազեցնել ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի չափը: Գործող օրենքով կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7,5 մլն, դաշինքի դեպքում՝ 15 մլն դրամ:

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, դաշինքի դեպքում, եթե այն կազմված է 2 կուսակցություններից, 7 տոկոսից բարձրանում է 8 տոկոս: Երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս:

Փոխվում է նաև քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը: Առաջնահերթ կոալիցիա ձևավորելու հնարավորություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք համաձայնություն ունեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Քաղաքագետն ասել է` ինչ ազդեցություն կունենա Սերժ Սարգսյանն ընտրական գործընթացի վրա

Այժմ պատգամավորների նվազագույն թիվը 105 է (101+չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ)։ Նման նվազագույն թիվ է հավաքվում, եթե որևէ կուսակցություն կամ դաշինք հաղթում է ընտրություններում ՝ հավաքելով ձայների 50-ից 66 տոկոսը։

Եթե կուսակցությունը հավաքում է ավելի քան 66 տոկոս ձայն, ապա ընդդիմությանը տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց պատգամավորները խորհրդարանում կազմեն առնվազն մեկ երրորդը։ Եթե հաղթած կուսակցությունը հավաքում է ավելի քան 50 տոկոս, բայց 54 տոկոսից պակաս, նրանց տալիս են լրացուցիչ մանդատներ, որպեսզի կարողանան հավաքել մինչև 54 տոկոս ձայն՝ նույնիսկ բացակա կամ գործուղված պատգամավորների դեպքում խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար։

Նախագիծը մշակած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները մեկ անգամ ևս նշեցին, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ:

11
թեգերը:
ԱԺ, Ընտրական օրենսգիրք
Ըստ թեմայի
Նախագահը չի ստորագրել «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների փաթեթը, բայց ՍԴ էլ չի դիմի
Համաձայն չեմ ՀՀ նախագահի մտահոգության հետ. Վարդանյանը` «Ընտրական օրենսգրքի» մասին
Վենետիկի հանձնաժողովը ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կարծիք է հայտնել. մանրամասներ
Ким Кардашьян посетила мемориальный комплекс Цицернакаберд (8 октября 2019). Ереван

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

3
«Keeping Up With The Kardashians» շոուն 19 եթերաշրջան անց ավարտվում է։ Իրադարձությունը շատ հուզիչ է Քարդաշյան քույրերի համար։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ։

Շոուի նոր թրեյլերում հայտնվել է մի դրվագ, որում Քիմը նկարահանող խմբին հայտնում է իր ընտանիքի համար շատ կարևոր որոշման մասին։

«Չկա ավելի պարզ եղանակ դա ասելու, քան պարզապես անելն այն, ինչ հարկավոր է, քանի որ մենք բոլորիդ շատ ենք սիրում։ Ցանկանում էինք անձամբ ասել ձեզ, որ այլևս չենք նկարահանելու շոուն»,- ասել է նա։

Այդ ասածից հետո արտասվել է թե՛ Քիմը, թե՛ քույրերը, թե՛ նկարահանող խմբի անդամները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kris Jenner (@krisjenner)

«Keeping Up With The Kardashians՞ շոուն ավարտվում է 14 տարի և 19 եթերաշրջան անց։ Շոուի ավարտից և E! ցանցի հետ պայմանագրի ավարտից հետո ընտանիքը կտեղափոխվի «Disney Hulu» ալիք։

3