Արխիվային լուսանկար

Ովքեր են լինելու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում. «Հրապարակ»

788
Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Արդեն ուրվագծվում է, թե ովքեր են լինելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած նախընտրական ցուցակի առաջին տասնյակում, գրում է «Հրապարակը»։

«Համենայնդեպս, մի քանի աղբյուրներից ստացած ինֆորմացիայի համադրմամբ՝ ցուցակը հետևյալ տեսքն է ունենալու․ այն կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ համարը կզբաղեցնի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Երրորդը պարտադիր կին պետք է լինի․ երկար տատանումներից հետո Ռոբերտ Քոչարյանի ընտրությունն առաջին կին թեկնածուի հարցում, այդուհանդերձ, կանգնել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վրա, որը ՀՀԿ-ից անցում կատարեց դեպի քոչարյանական ճամբար։ Չորրորդ-հինգերորդ տեղում թերևս գեներալները կլինեն՝ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով»,-նշված է հոդվածում։

Ցուցակի երկրորդ կինը կլինի ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։ ՀՅԴ պայմաններից մեկն էլ ցուցակում հավասար ներկայացվածությունը պետք է լինի, որը Ռ․ Քոչարյանի կողմից ըմբռնումով է ընդունվել։ Ապա ցուցակում կլինի մյուս դաշնակից կուսակցության՝ «Վերածնվող Հայաստանի» նախագահ Վահե Հակոբյանը։

Հաջորդիվ կլինեն Ռ․ Քոչարյանի վաղեմի աշխատակիցները՝ Արմեն Գևորգյան, Վահե Հովհաննիսյան, Էլինար Վարդանյան։ Նրանք դեռևս նրա նախագահ աշխատած շրջանի գործընկերներն են, որոնք հավատարիմ են մնացել ՀՀ երկրորդ նախագահին։ Երկրորդ տասնյակում կլինեն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Տաշիրի» սեփականատեր Կարեն Կարապետյանի որդին՝ Վահե Կարապետյանը, Կարեն Ճշմարիտյանը և այլք։

«Ես դրանում ոչ մի կասկած չունեմ». Վանեցյանը` ընտրություններին ընդդիմության հաղթանակի մասին

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։

Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ ընտրություններն ինքը կկատարի վարչապետի պարտականություններն ամբողջ ծավալով։ Նա նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն ինքն է։

788
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
«Ում չկարողացանք դատել, ընտրություններին դուք ձեր քվեարկությամբ դատեք». Նիկոլ Փաշինյան
ԲՀԿ-ն գնալու է ընտրություններին միայնակ, վարչապետի թեկնածուն միանշանակ Գագիկ Ծառուկյանն է
Որ դեպքում ընտրությունները կարող են չեղարկվել, կամ Փաշինյանի սյունիքյան այցի արդյունքները
Դավիթ Հարությունյան. արխիվային լուսանկար

Կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Հարությունյանը` Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին

72
(Թարմացված է 14:30 15.05.2021)
Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ համագործակցում են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ իրենց նպատակը նույնն է։ Նա չբացառեց նաև ՀԱԿ–ի հետ դաշինք կազմելը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքը չմիավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ կան որոշակի մոտեցումներ, որոնք տարբերվում են։ Այս մասին հայտնեց «Պատիվ ունեմ» նախընտրական շտաբի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ դաշինք չկազմեցին Քոչարյանի հետ։

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունն այսօր դաշինք կազմավորելու մասին հուշագիր ստորագրեցին։ Նրանք ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով:

«Մեր նպատակները նույնն են` ունենալ անվտանգ և զարգացող Հայաստան, հեռացնել գործող իշխանություններին։ Սակայն կան մոտեցումներ էլ, որ տարբեր են, բայց սա չի նշանակում, որ մենք չենք համագործակցում։ Մենք համագործակցում ենք, սակայն ընտրողներին նաև այլընտրանք են առաջարկել»,–ասաց Հարությունյանը։

Հարությունյանը հավելեց` այն, որ ընդդիմադիր ուժերը տարբեր ճակատներով են պայքարի գնում, ամենևին էլ չի նշանակում ուժերի փոշիացում։ Ավելին, իրենք կարծում են, որ այդպես ավելի ճիշտ և արդյունավետ է։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ–ն էլ միանա իրենց դաշինքին` Հարությունյանը նշեց, որ ոչինչ չի բացառում և միայն իշխանության կողմից ստեղծված կեղծ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունն են բացառում։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

72
թեգերը:
«Հայրենիք» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), «Պատիվ ունեմ» դաշինք, Ռոբերտ Քոչարյան, Դավիթ Հարությունյան
Ըստ թեմայի
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
Ի՞նչ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը
Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

«Կպնենք գործին, որ ապրենք». Արթուր Վանեցյանի կոչը ժողովրդին

42
(Թարմացված է 14:17 15.05.2021)
Արթուր Վանեցյանը նշում է, որ մենք լուրջ խնդիրների առաջ ենք և դրա վառ ապացույցը թշնամու զորքերի անարգել ներթափանցումն է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այսօր կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու իրական սպառնալիքի առաջ։ «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրման ժամանակ նման հայտարարություն արեց դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով: Այսօր` մայիսի 15–ին, ստորագրվեց դաշինք կազմավորելու մասին հուշագիր։

«Մեր հայրենակիցների մի հատված այսօր սգակիր է, և դրանում մեղավոր ենք բոլորս՝ ժողովուրդը, մտավորականությունը, քաղաքական վերնախավը: Բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ»,–ասաց Վանեցյանը։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

Նրա խոսքով` մենք լուրջ խնդիրների առաջ ենք և դրա վառ ապացույցը օրերս թշնամու զորքերի անարգել ներթափանցումն է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի տարածքներ։ Վանեցյանը վստահեցնում է` այդ սպառնալիքը հաղթահարելու մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել մեր ժողովրդի բոլոր կարողությունները:

«Այլ տարբերակ չկա, բավակա՛ն է արդեն։ Սիրելի՛ ժողովուրդ, իմ կոչը քեզ` ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք»,–իր խոսքն ամփոփեց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

42
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Վանեցյան, Համբարձումյան և այլք. ԱԱԾ բարձրաստիճան սպաների միությունը գրանցվել է. «Հրապարակ»
Չենք գնդակահարի. Շարմազանովը խոսել է Վանեցյանի հետ դաշինքի և երկրում տիրող իրավիճակի մասին
ԱԱԾ վետերանները չեն սպասարկելու «Հայրենիք» կուսակցության շահերը. Վանեցյան
Հայկական ԱԷԿ

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն 141 օր չի աշխատի

12
(Թարմացված է 15:14 15.05.2021)
Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այսօր հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագորժման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։ Նման հաղորդագրություն է տարածել Հայկական ԱԷԿ-ը:

Սա նշանակում է, որ հայկական ԱԷԿ-ն այսօրվանից կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև պլանային-նախազգուշացնող վերանորոգումն է նախագծի մեկնարկից ի վեր։

«Անցյալ տարին նվիրված էր ՊՆՎ-2021 շրջանակում նորոգման աշխատանքների նախապատրաստմանը․ անցկացվել են անհրաժեշտ բոլոր ստուգումները, մատակարարվել են սարքավորումները, իրականացվել են ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման աշխատանքները։ Հիմնական բոլոր միջոցառումները կիրականացվեն մինչև 2021-ի հոկտեմբերը նեռարյալ»,–ասել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։

Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կունենա

Այս տարի լրանում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքի մեկնարկի 45-ամյակը՝ 45 տարի առաջ այն միացել է էներգահամակարգին։ Ի դեպ, արդիականացումից հետո այն հնարավոր կլինի շահագործել առնվազն մինչև 2036 թվականը։

«Աշխատանքներն իրականացնելու նպատակով կայան է ժամանել ռուսաստանցի 120 մասնագետ։ Այս տարվա ընթացքում, նորոգման ժամանակահատվածում, Ռուսաստանից կներգրավվի շուրջ 350 ատոմագործ։ Սա Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման կարևոր փուլ է, և ուրախ ենք մասնակցել այս իրադարձությանը և օգնել մեր ընկերներին կերտել Հայաստանի ատոմային ոլորտի պատմությունը»,–ասել է Յուրի Սվիրիդենկոն ՝ հայկական ԱԷԿ-ի շահագորժման ժամկետի երկարացման նախագծի ղեկավարը ռուսական կողմից:

Նշենք, որ արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

Չեռնոբիլի աղետից անցել է 35 տարի. որքանո՞վ է անվտանգ Մեծամորի ատոմակայանը

12
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ատոմակայան
Ըստ թեմայի
Նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու երկաթուղու բացումը մեկ շղթայի օղակներ են. Փաշինյան
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հայաստանում երկրորդ ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը