Արման Եղոյան

Մնալ վարչապետի պաշտոնակատար, թե չմնալ՝ որոշում է հրաժարական ներկայացրած վարչապետը

203
(Թարմացված է 12:38 26.04.2021)
Լրագրողներն իշխանական խմբակցության անդամներին հիշեցրեցին այն մասին, որ դեռ 2018թ–ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետը հրաժարականից հետո չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Մնալ վարչապետի պաշտոնակատար, թե չմնալ՝ որոշում է հրաժարական ներկայացրած վարչապետը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հետևած քննարկումները, նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը` վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը։

«Սահմանադրության 158–րդ հոդվածը սահմանում է, որ կառավարության հրաժարականից հետո կառավարության անդամները` վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ շարունակում են իրենց պաշտոնավարումը մինչև նոր կառավարության ձևավորումը»,– ասաց Եղոյանը։

Արձագանքելով հնչող մտահոգություններին, թե Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում մնալը կասկածի տակ է դնում ընտրությունների արդար անցկացումը, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Կասկածի տակ են դնում այն ուժերը, ում իշխանության օրոք գործադիր իշխանությւնը խառնվում էր ընտրություններին»։ Պատգամավորը նաև շեշտեց, որ ընտրությունները կազմակերպւմ է ԿԸՀ–ն, որն անկախ մարմին է։

«Իմ քայլը» խմբակցության անդամ, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ լրագրղների հետ զրույցում խոսելով Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատարի իրավական կարգավիճակի մասին, նշեց, որ այդ հարցը բացառապես լրագրողական հետաքրքրասիրության շրջանակում է։

«Համենայնդեպս, սահմանադրական որևէ արգելք չկա՝ հրաժարականից հետո պաշտոնավարել վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում։ Եվ որևիցե քաղաքական ուժ դա երբևիցե չի էլ վիճարկել, և սահմանադրաիրավական վեճ էլ այդ հարցի վերաբերյալ չի եղել։ Այնպես որ խնդիրը մնում է այսպես կոչված` լրագրողական հետաքրքրասիրության շրջանակում։ Սահմանափակում կարծես թե չկա»,– ասաց Վարդանյանը։

Հրաժարական ներկայացրած Փաշինյանը կարո՞ղ է վարչապետի պաշտոնակատար լինել

Լրագրողները, սակայն, հանձնաժողովի նախագահին հիշեցրեցին այն մասին, որ դեռ 2018թ–ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետը հրաժարականից հետո չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։

Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ 2018–ին այլ իրավիճակ է եղել։

«Այս գործընթացը և վարչապետի հրաժարականը ոչ թե սոսկ սովորական հրաժարական է, այլ անհրաժեշտ է, որպեսզի ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվի, և, իշխանության վակուումից խուսափելու համար, գործադիրը պետք է շարունակի իր գործունեությունը»,– ասաց նա։

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։

Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ ընտրություններն ինքը կկատարի վարչապետի պարտականություններն ամբողջ ծավալով։ Նա նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն ինքն է։

203
թեգերը:
Արման Եղոյան, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ինչ կլինի, եթե հրաժարականից հետո պալատական հեղաշրջման փորձ արվի. պատասխանում է Փաշինյանը
«Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք». Ռոբերտ Քոչարյան
Արմեն Սարգսյանը ստորագրեց կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիրը

Չակ Նորիսին ու Վան Դամին չեն կարողանա ընտրել. Մուկուչյանը` քվեարկության մասին

112
(Թարմացված է 19:45 12.05.2021)
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունիսի 20-ին նախանշված արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։

Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի հատվածն արդեն իսկ մտել է ուժի մեջ, ու թեև դրանք ընտրողի տեսանկյունից դյուրացրել են ընտրական գործընթացը, բայց ընտրությունների կազմակերպման տեսանկյունից ԿԸՀ–ի համար տեղին չի լինի օգտագործել «հեշտացնող» կամ «բարդացնող» եզրույթները։ 

Երկու պարագայում էլ, եթե տեղի է ունենում որևէ փոփոխություն, ապա հանձնաժողովը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի տեղեկատվական նոր արշավների, սոցիալական հոլովակների միջոցով մարդկանց բացատրելու, լրացուցիչ նախապատրաստելու, իրազեկելու տեղի ունեցած փոփոխություններին։

«Մինչև հունիսի 20–նն ընկած ժամանակահատվածը բավարար է, որպեսզի պատրաստվենք ընտրություններին, պատրաստենք համապատասխան տեսահոլովակներ, որոնք կհեռարձակվեն պարբերաբար և պարզաբանում կտան նոր քվեակարգի առանձնահատկությունը։ Շատ լայն ծավալով կլինի սոցիալական գովազդների միջոցով քարոզչական արշավ, որպեսզի ընտրողներն առավելագույն չափով լինեն իրազեկված և պատրաստված գան ընտրատեղամասեր»,– նշեց ԿԸՀ նախագահը։

Մուկուչյանի կարծիքով` կարևոր խնդիրը համավարակի պայմաններում առողջապահական կանոնների պահպանմամբ ընտրական գործընթացի իրականացումն է, առավել ևս, որ նախկինում ԿԸՀ–ն նման փորձ չի ունեցել։ Ընտրատեղամասերում կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներ, հանձնաժողովի անդամները կունենան համապատասխան ուղեցույց, իսկ ընտրատեղամասերում հերթերի գոյացման ժամանակ պետք է արվի առավելագույնը, որպեսզի մարդկանց միջև պահպանվի սոցիալական հեռավորություն` հնարավոր ռիսկերից զերծ մնալու նկատառությամբ։   

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

112
թեգերը:
Տիգրան Մուկուչյան, քվեարկություն, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Հայտնի է` երբ կմեկնարկի ԱԺ ընտրությունների քարոզարշավը. ԿԸՀ–ն հաստատեց ժամանակացույցը
ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
ՄԻԵԴ

ՄԻԵԴ-ը քննության է առել Հայաստանի ու Ադրբեջանի բողոքները

44
(Թարմացված է 18:17 12.05.2021)
Հայաստանը բողոք է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի վերջին, իսկ Ադրբեջանը՝ 2020 թվականի հոկտեմբերի վերջին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է առել Հայաստանի ու Ադրբեջանի` միմյանց ուղղված բողոքները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՄԻԵԴ-ին։

Ըստ հաղորդագրության` ՄԻԵԴ-ի պալատը, որին փոխանցվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» միջպետական բողոքները, գործը պատվիրակել է դատարանի Մեծ պալատին։

Հայաստանը բողոք է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի վերջին, իսկ Ադրբեջանը՝ 2020 թվականի հոկտեմբերի վերջին։

«Հայտարարություններն առավելապես վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնության վերջին դրսևորումներին և մեղադրանքներ են պարունակում այդ դեպքերի ընթացքում պատասխանող երկրների կողմից Կոնվենցիայի լայնածավալ խախտումների վերաբերյալ` ներառյալ քաղաքացիական անձանց վրա անկանոն հարձակումները, ինչպես նաև մասնավոր և հասարակական սեփականության և ենթակառուցվածքների վրա հարձակումները, մահապատիժները, զինծառայողների և խաղաղ քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն ու նրանց խեղումները, գերեվարումը և մարդկանց տևական ժամանակ պահելն ու մարտական գործողություններով տուժած շրջաններում քաղաքացիական բնակչության բռնի տեղաշարժը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բողոքները Մեծ պալատի քննարկմանը հանձնելու որոշումն ընդունվել է մայիսի 11-ին, կողմերն այդ մասին տեղեկացված են եղել եւ առարկություններ չեն հայտնել: Մեծ պալատը կազմված է դատարանի նախագահից, փոխնախագահներից, սեկցիաների նախագահներից, ինչպես նաեւ ազգային դատավորից եւ դատավորներից, որոնք ընտրվել են ըստ վիճակահանության:

44
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները պետական սահմանն անցել են ու առաջ եկել. Գորիսի փոխքաղաքապետ
«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին 
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին

171
(Թարմացված է 00:35 13.05.2021)
ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային, բայց կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Սյունիքում կատարվածն իր բնույթով դիվերսիոն անցում է։ Այսպես է գնահատել ադրբեջանական ԶՈւ գործողությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի մասին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշեցրել է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր` ըստ էության, փորձ անելով պարփակել Սև լիճը:

«Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ, և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում:

«Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»,–ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ՀՀ–ն որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվի այս պահին առկա իրավիճակն ու հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները:

Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա և պարտադրել իր պահանջները

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է, և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: «Ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

171
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Իշխանասար, Սյունիք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին