Արարատ Միրզոյան

Ռեյտինգային ընտրակարգը հանվեց. Արմեն Սարգսյանի «փոխարեն» օրենքը ստորագրեց Արարատ Միրզոյանը

459
(Թարմացված է 12:16 26.04.2021)
Հայաստանի Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Միրզոյանն օրենքը ստորագրել է այսօր` ապրիլի 26-ին։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը և չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին:

Հիշեցնենք` 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ։

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

459
թեգերը:
Ընտրություններ, Օրենք, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
ԲՀԿ-ն գնալու է ընտրություններին միայնակ, վարչապետի թեկնածուն միանշանակ Գագիկ Ծառուկյանն է
Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով
Որ դեպքում ընտրությունները կարող են չեղարկվել, կամ Փաշինյանի սյունիքյան այցի արդյունքները
«Ես դրանում ոչ մի կասկած չունեմ». Վանեցյանը` ընտրություններին ընդդիմության հաղթանակի մասին
Ռոբերտ Քոչարյանը հանրահավաքում. 9 մայիսի, 2021

4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից. Քոչարյան

272
(Թարմացված է 18:19 09.05.2021)
ՀՀ երկրորդ նախագահը Ազատության հրապարակում հավաքվածներին հարց ուղղեց` որևէ մեկը լսե՞լ է այս իշխանություններից` արդյո՞ք պատրաստ են իրենք այդպիսի սցենարի։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Արցախի ապագան բավական մշուշոտ է։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի իր ելույթում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Նոյեմբերի 9-ին ստորագրված այդ չարաբաստիկ հայտարարությամբ ենթադրվում է, որ 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից։ Որևէ մեկը ձեզանից լսե՞լ է այս իշխնավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ, արդյո՞ք պատրաստ են իրենք այսպիսի սցենարի, թե՞ ոչ»,– ասաց Քոչարյանը։

Նա հայտարարեց, որ պարտության դեմք հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել։

«Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում, եթե ծնկների վրա ես կանգնած»,– ասաց նա։

Քոչարյանն ընդգծեց, որ գործող իշխանությունն այսօր ոչինչ չի անում քայքայված բանակը վերականգնելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր համագործակցության հռչակագիր են ստորագրել՝ հայտարարելով ընտրություններին «Հայաստան» դաշինքով մասնակցելու մասին։

Քոչարյանը Տեր–Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին միասնական պայքարելու առաջարկ արեց

Հռչակագրի ստորագրումից հետո դաշինքի անդամները ոտքով շարժվեցին Ազատության հրապարակ՝ հանրահավաքին մասնակցելու։

272
թեգերը:
հանրահավաք, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին
Մասնակցելո՞ւ եք ընտրություններին և ինչո՞ւ. հարցախույզ Երևանում
«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները
Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունենում հռչակագրի ստորագրումից առաջ

Քոչարյանը Տեր–Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին միասնական պայքարելու առաջարկ արեց

306
(Թարմացված է 17:44 09.05.2021)
ՀՀ երկրորդ նախագահի համոզմամբ նա, ով չի պայքարում առաջին բաղադրիչով, ուղղակի դասալքություն է անում։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Ես առաջարկւմ եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահին միասնական պայքարել այս իշխանության դեմ։ Այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ քաղաքական համագործակցության հռչակագրի ստորագրման արարողության ավարտին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով Տեր–Պետրոսյանի համանման առաջարկի վերաբերյալ լրագրողների հարցին։

«Եթե մտադրված են պայքարել, ուրեմն սա բոլորիս հաջողությունը կլինի։ Միասնական դաշինք ձևավորել–չձևավորելը ուղղակի այդ պայքարի տեխնիկաներից մեկն է։ Միայն կողջունեմ, եթե նաև իրենք ամբողջությամբ, ամբողջ չափով, ամբողջ թափով մտնեն այդ պայքարի մեջ»,– ասաց Քոչարյանը։

Նա նաև շեշտեց, որ այդ պայքարն ունի երկու բաղադրիչ. պայքար կործանարար իշխանության դեմ և պայքար` իշխանության համար։ Ըստ նրա` կարելի է պայքարել միայն առաջին բաղադրիչով։

Բայց նա, ով չի պայքարում առաջին բաղադրիչով, Քոչարյանի համոզմամբ, ուղղակի դասալքություն է անում։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին

306
թեգերը:
Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Կարևոր է, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ և օրինական. Փաշինյան
Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին
Դա քաղաքական բլեֆ է. քաղտեխնոլոգը խոսել է Փաշինյանի ելույթի և ընտրությունների մասին
Քիմ Քարդաշյան

Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը

410
(Թարմացված է 00:09 10.05.2021)
Քիմ Քարդաշյանի խոսքով ՝ երկու տարեկան Փսալմը ընտանիքի սիրելին է, որն իրենց կյանքում խաղաղություն է բերել:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Իմ փոքրիկին ես ամենաշատը հայի եմ նմանեցնում։ Նա ինձ չափից շատ հայ է թվում` պապիս պես, և հիշեցնում է հայրիկիս: Նա ամենաքաղցրիկ բալիկն է: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը»,– գրում է Քարդաշյանը։

Նա նաև նշում է, որ փոքրիկն իրենց ընտանիքին ու իրենց կյանքին հանգստություն և խաղաղություն է բերել:

«Քո բոլոր զարմիկները և եղբայրները շատ են սիրում քեզ: Դու իսկապես մեր ուրախությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում »,– գրում է նա։ 

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից Քիմը 4 երեխա ունի։

Աստղային զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է այս տարվա սկզբին:

410
թեգերը:
երեխա, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար
Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին
Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման