00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելը կարող է ԱՄՆ–ից հետո ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սատանովսկի

© Sputnik / Валерий Левитин / Անցնել մեդիապահոցПрезидент Института Ближнего Востока Евгений Сатановский
Президент Института Ближнего Востока Евгений Сатановский - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2021
Բաժանորդագրվել
Հայտնի ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին անդրադարձել է ամերիկյան վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային` ենթադրություն հայտնելով, որ այս հարցում ԱՄՆ–ին կհետևեն այլ երկրներ, օրինակ, Իսրայելը։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Իսրայելը կարող է հետևել այդ օրինակին, գրում է ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին «Բայդենը և հայերը» հոդվածում` հրապարակված նրա Telegram ալիքում։

Сенатор, член комитета Совета Федерации по конституционному законодательству и государственному строительству Алексей Пушков - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2021
Փոթորիկ մի բաժակ ջրում. ռուս սենատորը` Թուրքիայի բուռն արձագանքի մասին

Նրա խոսքով` երկար ժամանակ Էրդողանին` որպես Իսրայելի գրեթե միակ խոշոր տարածաշրջանային դաշնակցի հաջողվել է հետ պահել երկիրն այդ քայլից` «չնայած Հայոց ցեղասպանությունը պաշտոնական մակարդակում ճանաչելու իսրայելցիների պահանջներին»։ Բայց Էրդողանը խիստ փչացրել է Իսրայելի հետ հարաբերությունները, ինչը ամերիկյան նախագահի նախաձեռնությանը Իսրայելի միանալու վերաբերյալ կանխատեսումն ավելի իրատեսական է դարձնում։

Սատանովսկին կարծում է, որ Էրդողանին այդ իրավիճակում կօգնի Ալիևը, քանի որ Բաքուն Իսրայելի համար, հաշվի առնելով Իրանի հետ նրա հակասությունները, միակ գործընկերն է, և Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ավելի մեծ հավանականությամբ կլսի Ադրբեջանի նախագահ Ալիևին։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին, Սատանովսկին կարծում է, որ պատմական տեսանկյունից հարցեր չկան. «Հայերի ցեղասպանություն եղել է, այն ցուցադրաբար փորձել են «չնկատել», և հենց դա է դրդել Հիտլերին «հրեական հարցի վերջնական լուծմանը»»։

Քաղաքագետը միաժամանակ կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Սպիտակ տան որոշումն ուղղված էր ավելի շատ ներքաղաքական խնդիրների լուծմանը, քան Թուրքիային սանձելուն։

«Իզուր են լրագրողները և քաղաքագետները թաքնված իմաստ որոնում Բայդենի որոշման մեջ` վերլուծելով թուրք–ամերիկյան հարաբերությունները։ Վաշինգտոնը թքած ունի Անկարայի և նրա վրա, թե այն ինչ է ուզում կամ չի ուզում։ Բայդենը ենթադրում է, որ այն ոչ մի տեղ չի կորչի»,– գրել է Սատանովսկին։

Սա բարոյական հաղթանակ է․ Արցախի ԱԳՆ-ն՝ Բայդենի հայտարարության մասին

Ռուս քաղաքագետն անդրադարձել է նաև հայ–ադրբեջանական հակամարտության գոտում այսօրվա իրավիճակին` նշելով, որ ռուս խաղաղապահները կանխել են Արցախի հայ բնակչության զանգվածային սպանությունները և արտաքսումը։ Նա ընդգծել է այն փաստը, որ թե՛ ԽՍՀՄ–ում, թե՛ ժամանակակից Ռուսաստանում փորձում են կանխել ազգամիջյան հակամարտությունները, իսկ Թուրքիան` հակառակը, ուստի անհասկանալի է, թե ինչպիսի քայլեր կձեռնարկի Էրդողանը Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո։

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց որպես «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

Լրահոս
0